Պոռնոգրաֆիայի պատմությունը. 8 քայլ Հին Ասիայից մինչև համացանց (ՄԱՍ 1)

February 16, 2017

ԱՊԱՃՈՐՏԱՑՈՒՄԸ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՍԻԱՅՈՒՄ


Ժամանակաշրջան.Առաջին դարից մինչև 5-րդ դար


Լսարան. Իմանալ,  հիմնական խավը



Միապետական Չինաստանում հասարակ ժողովրդին համարել են անկիրթ: Տպագրողների ձեռքերով պատրաստված տռփական ուրախությունները հասանելի էին միայն արտոնյալ խավին և կրթված էլիտային: Բացատրությունը հետևյալն է. ցանկացած նկար և գիրք  պատրաստել են թանկ նյութերից, պատվիրատուները վարպետներին յուրաքանչյուր տառի համար էին վճարում: Էրոտիկան սկսվեց գրաքննության ենթարկվել, երբ լայն զանգվածների համար հասանելի դարձավ:
Хокусай «Осьминог и ныряльщица», 1814, гравюра по дереву . Изображение № 2.
Չինաստանում էրոտիկ նյութերի արտադրանքը լայն ծավալների էր հասել Հան դինաստիայի ժամանակ (մ.թ.ա. 206 թվականից մինչև մ.թ. 24 թվական): Այդ ժամանակ ստեղծվել էր նույնիսկ սեքսի 8 ղեկավարություն:

Ի տարբերություն չինական գրքերի, որոնք համարվում են սեքս-ձեռնարկներ, հայտնի Կամասուտրան գրել է իմաստուն Վաթսյանա Մալլանագան, որը համարվում է կենցաղավարության մասին գիտական շարադրություն: Մարմնական սիրո մասին Կամասուտրայի հյութեղ նկարները և խորհուրդները գրքի միայն 7 մասերից մեկն է:  Գրքի մյուս գլխուների համեմատ  այդ հատվածը շատ թռուցիկ է գրված: Հետաքրքիր է, որ աշխատության մեջ որևէ կերպ չի հիշատակվում, որ սեռական հարաբերությունները պարտադիր են ամուսնության ժամանակ:

ՀԱՎԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՅԱՐԴԵՐԸ


Ժամանակաշրջան. 12-րդ դարից մինչև 16-րդ դար


Լսարան. Աշխատողներ, բորդելների հաճախորդներ, տպագրողներ, հիմնական խավը


Ինկվիզիցիան հետաքրքրում է պոռնո ուսումնասիրողներին  մի քանի պատճառներով: Առաջին հերթին, որ ուշ միջնադարում ստեղծվեց նախատիպ, որը ազդեց ժամանակակից իրավագիտության վրա: Այն ժամանակ մի խոսքն անգամ բավարար էր, թե տիկինը կախարդ է և նրան կայրեին խարույկի վրա: Այպիսով, մեր օրերում պոռնոգրաֆիայի դեմ պայքարի նպատակները առանձնապես չեն տարբերվում միջնադարյան պայքարից: Ամեն ինչ մնում է սուբյեկտիվության սահմաններում:

Երկրորդ կետն այն է, որ միջնադարյան եկեղեցին առաջացրել է զանգվածային նևրոզ:  Քարոզվում էր սպանել ցանկասիրությունը, հրաժարվել պոռնկությունից, ձեռնաշարժությունից, որոնք օրինաչափորեն  ազդեցին իրադարձությունների հետագա զարգացման վրա: Էրոսի միակ ծառայողները մնացին մասնագիտացված մարմնավաճառները: Նրանք համարվում էին կիսամարդ, և նրանց հետ հարաբերվելը շնություն չէր համարվում: Արդյունքում` պոռնկությունը աննախադեպ ծավալների հասավ:

ՎԵՐԱԾՆՆԴԻ ԷՐՈՏԻԿԱՆ


Ժամանակաշրջանը. 14-ից 16-րդ դարեր


Լսարանը. Արվեստագետներ, քանդակագործները և նրանց մեծարող տղամարդիկ



Ժամանակակից արվեստագետ Էդվարդ Լյուսի Սմիթը փաստում է, որ մենք չենք ճանաչում տաբու տարրերը  դասական արվեստում և հարգում ենք դրանց բարձր կարգավիճակը. «Որքան շատ ես ուսումնասիրում արվեստի պատմությունը, այնքան շատ ես հասկանում, թե որքան շատ են հին արվեստում անպարկեշտությունները, որոնց վրա մենք աչք ենք փակում. օբյեկտը բերում ենք թանգարան և ասում, որ այն հիանալի է» :
Себастьяно дель Пьомбо «Мученичество святой Агаты», 1520. Изображение № 9.
16-րդ դարում, երբ մերկ կնոջ կերպարը հատուկ նշանակություն ուներ, արվեստում դոմինանտ էին կանանց նայող տղամարդիկ: Ոչ ոք հիմա այդ նկարներում չի նկատում սեքսուալ տարրըԼ Այն ինչ հասրակությունը կարող է մեծ աղմուկ բարձրացնել ժամանակակից արվեստում էրոտիկության դույզն ինչ առկայության դեպքում:
.

ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ


Ժամանակաշրջան. 18-րդ դար


Լսարանը.  Փարիզի Պալ Ռոյալ հրապարակի պատահական լսողները, բուկինիստների հաճախորդները


Ժամանակակից մարդուն թվում է, որ սեքսը նոր բացահայտվել կամ մինչև 20-րդ դարը սեքսն այլ էր, բայց  սխալ է: 18-րդ դարը Ֆրանիսայում դարձավ հասարակական և կրոնական հեղաշրջումների ժամանակաշրջան և էրոտիկ ստեղծագործությունները մեծ ծավալների հասան: Սակայն քաղաքականացված հասարակությունը՝ Լուսավորման դարաշրջանում, էրոտիկան օգտագործում էր իր նպատակների համար:

Այդ ժամանակի հեղինակները փիլիսոփաներ էին,  որոնց էրոտիկ ստեղծագործություններն ընթերցվում էին հանրային վայրերում: Ստեղծագործությունների ոճն ավելի շուտ դարձավ լրագրողական. միայն փաստերը, պատահարներ և  քաղաքական իրադարձությունների շուրջ մեկնաբանություններ: Տպագրողները գտնվում էին Փարիզի Լատինական թաղամասում, որտեղ, ինչպես հայտնի է, ծնվում էր այդ ժամանակների միտքը:

Պորնոգրաֆիկ պամֆլետների հիմնական թեման դարձավ Լյուդովիկոս 16-րդ թագավորի կինը՝ Մարիա Անտուանետան: Նրան մեղադրում էին թագավորի եղբոր և սպասավորների հետ սեռական կապերի ունենալու համար: Հասարակությունն այդ ամենն ընկալեց թագավորի պատվի նվաստացում և հրաժարում ամուսնական պարտականություններից՝ ժառանգ ծնելուց:  Արդյունքը հայտնի է: Երբ պամֆլետները շատ հեռուն գնացին, իսկ հեղափոխությունը մեծ թափ հավաքեց, թագուհին գլխատվեց: Պոռնոգրաֆիան արգելվեց և դիտարկեց որպես քաղաքական ուժ ունեցող գործիք:


Շարունակելի...