Ինչո՞ւ են վերլուծաբանները կասկածում Լը Պենի հաղթանակին, եթե նա ունի ամենաբարձր վարկանիշը

March 21, 2017

Ֆրանսիական հասարակության այն մոտեցումը Մարին Լը Պենի նկատմամբ, թե նա չի կարող հաղթել ընտրություններում, բարձրացնում է նրա անակնկալ հաղթանակի հավանականությունը: Մեծ թվով ընտրողներ սպասում են վերջին պահին՝ կողմնորոշվելու և որոշում կայացնելու համար: Եթե Ֆրանսիայում ընտրությունները տեղի ունենային այս կիրակի, ապա առաջին փուլում կհաղթեր  Ազգայնական ճակատի ներկայացուցիչ Մարին Լը Պենը: Արդեն մի քանի ամիս է նրա վարկանիշը պահպանվում է մոտ 25-27 %-ի սահմաններում, այժմ միտում կա նաև ավելանալու՝ ամսեկան մոտ 0,5-1%-ի չափով: Սա ամենաբարձր ցուցանիշն է բոլոր թեկնածուների մեջ: Բայց նա ունի նաև լուրջ խնդիր՝ երկրորդ փուլում երաշխավորված է նրա պարտությունը: Ֆրանսիական ոչ մի սոց.հարցում չի խոստանում նրան 36-44% ձայն: Թեև Թրամփի պարագայում ևս ապացուցվեց, որ այդ հարցումները միշտ չէ, որ իրականություն են դառնում ընտրություններում:

Ազգայնականության հանրայնացում


Ազգայնական ճակատի հիմնադիր Ժան-Մարի Լը Պենի երկրորդ փուլ անցնելուց հետո 2002 -ին, կուսակցությունը շատ փոխվեց:Սարսափեցնող, հին ավանդական քաղաքական ուժից նրանք վերածվեցին «բանականացված ուժի» և նկատելիորեն նվազեցրեցին  ռադիկալ մոտեցումները: Ահա այս դրական փոփոխությունների հիմքում կանգնած է հենց Մարին Լը Պենը: Նա կոնֆլիկտով բաժանվեց հորից, որից հետո կուսակցությունը մասամբ ազատվեց մարգինալ կառույցի ստերիոտիպից: 2011-ին  գլխավորելով կուսակցությունը՝ Մարինը սկսեց իրականացնել դեդեմոնիզացիայի մարտավարություն՝ ակտիվորեն ազատվելով «հոր ժառանգությունից»՝ հոմոֆոբիայից, անտիսեմիտիզմից, քսենոֆոբիայից: Այս փոփոխությունների մասին են խոսույմ նաև թվերը:  Եթե 15 տարի առաջ նախագահական ընտրություններում Ժան-Մարի Լը Պենը երկրորդ փուլում հավաքեց 18 %, ապա ներկայիս սոց.հարցումները Մարին Լը Պենին խոստանում են 36-44%: Ազգային ճակատը միակն է առաջադրված կուսակցություններից,  որի ընտրազանգվածը մաքսիմալ կոնսոլիդացված է: Մարին Լը Պենի կողմնակիցների մոտ 80% վստահ է  իր ընտրության մեջ,  այն դեպքում, երբ մյուս թեկնածուներից Մակրոնի մոտ այս ցուցանիշը 54% է, Բենուա Ամոնի մոտ՝ 42%, իսկ Ֆրանսուա Ֆայոնի մոտ՝ 74%: Գլխավորն` ինչով առանձնանում է Ազգայնական ճակատի ընտրազանգվածը կոշտ դիրքորոշումն է ներգաղթյալների հարցում:  2012-ին Մարին Լը Պենին ձայն տվածները գտնում էին, որ Ֆրանսիայում չափից շատ են ներգաղթյալները:

Մարին Լը պենն ունի 2 հիմնական առավելություն:


2012-ին նա սկսեց ակտիվորեն  անդրադառնալ կանանց: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, նրա թեզիսները հուզում են կին ընտրազանգվածի ինչպես անապահով, այնպես էլ  միջին խավի ներկայացուցիչներին: Մարին Լը Պենի պոտենցիալը գնահատվում է կանանց ընտրազանգվածի 53%-ը:


Հոլանդիայում կայացած ընտրությունները` պոպուլիզմի հաղթանակի քննություն





Երկրորդ առավելությունը քիչ վճարվող աշխատողների դասն է, հենց նրանք էլ  Լը Պենին համարում են ավանդական քաղաքական ուժերի, հիմնական մրցակիցն ու գլխավոր հակակշիռը: Լը Պենի առկայությունը ստիպել է Ազգայնական թևին հստակ ձախ շրջապտույտ անել: Կուսակցությունը հանդես է գալիս, որպես լուրջ բարեփոխումների կողմնակից:

 Ազգայնական ճակատի ապակե առաստաղը


Որքան էլ ավելանա ազգայնական ճակատի դերը, միևնույն է հարց է առաջանում, կարո՞ղ է այդ կուսակցության առաջնորդը  դառնալ նախագահ: 2017-ի առաջին հատվածում պատասխանը միանշանակ բացասական էր և դրան համաձայնում էին բոլոր փորձագետները:  Այսօր սոցիոլոգների ու քաղաքագետների շատ քիչ տոկոսն է միայն 100% վստահ, որ նա կտապալի  ընտրությւոնները: Մարին Լը Պենի գլխավոր խնդիրը  ընտրական շեմն է, դա անվանում են այսպես ասած ապակե արգելք կամ ապակե առաստաղ:
Ֆրանսիացի սոցիոլոգ Ժերոմ Ժաֆֆրեի կարծիքով` Ազգայնական ճակատը  դեռ շատ հեռու է  հաղթանակից, քանի որ ստիպված է լինելու 2017-ի նախագահական և խորհրդարանական ընտրությւոնների ընթացքում բախվել աջակողմյան  թեկնածուների հետ: Ընտրությունների 2-րդ փուլում  հաղթելու համար՝ Մարին Լը Պենը  պետք  է ստանա մոտ 17 մլն. ձայն: Մարզային ընտրույթւոններում նրա առավելագույն ցուացանիշը եղել է 6-8 մլ, սա նշանակում է, որ ևս 10 մլն. ձայն է պետք նրան, ինչն այնքան էլ հեշտ չէ:  Սակայն պետք  չէ մոռանալ, որ ֆրանսիացիների 30-40 % դեռ  վերջնականապես չի կողմնորոշվել` արդյո՞ք մասնակցելու է ընտրություններին, թե ոչ:  Ընտրողների ավելի քան 30 %-ն  էլ, որոնք արդեն  կողմնորոշվել են, թե ում են ընտրելու, չեն բացառում, որ կարող են մինչև ընտրության օրը փոխել իրենց կարծիքը:
Բնակչության մեծամասնության համար Մարիn Lը Պենը անտանելի է ու անընդունելի: Նրա նկատմամբ   բացասաբար տրամադրված  ամենամեծ խումբը թոշակառուներն են: Այս սոցիալական խմբում Մարին Լը Պենը չի հավաքում 15 %-ից ավելի ձայներ: Հարցվածների 68% աղանդավորական ուժ է տեսնում նրա մեջ, 55 %-ը՝ վախենում: Այսօր բնակչության 58%-ը կարծում է, որ այս կուսակցությունը վտանգավոր է ժողովրդավարության համար, իսկ  հարցվածների 49%-ը Մարին Լը Պենին ընկալում է ՝ որպես այլատյաց ու ծայրահեղ ազգայնական կուսակցության ներկայացուցիչ : Սոցիոլոգիական հարցման մասնակիցների 64 %-ը նշել է, որ երբեք չի քվեարկել ու չի էլ պատրաստվում քվեարկել այս կուսակցության օգտին: Մարին Լը Պենն ունի ևս երկու, այսպես ասած` անհաղթահարելի արգելք. գաղափարական և ինստիտուցիոնալ: Ֆրանսիացիների մեծամասնությունը չի ընդունում ծրագրային շատ դրույթներ, որոնք առաջարկում է Լը Պենը:  Պակաս կարևոր խնդիր չէ վստահելի ու փորձառու թիմի բացակայությունը,  դրանից բացի Լը Պենը չունի նաև բավականաչափ աջակցություն  խորհրդարանում:

Անհավանական է, բայց բացառել չի կարելի


Լը Պենի հանրաճանաչությունը հիմա կապվում է համաշխարհային թրենդի հետ՝ նոր օղակ Բրեքզիտից, Թրամփից և իտալական հանրաքվեից հետո: Ֆրանսիացի սոցիոլոգ Պասկալ Պերրինոն գրում է, որ եվրոպական ժողովրդավարության մեջ սկսում է փոխվել նախընտրական արշավի կառուցվածքը: Նրանցում ավելի սկսում են չընտրել ազգային լիդերներներին, այլ՝ արտահայտում են իրենց դժգոհությունը նախորդ իշխանություններից: Այդ ժամանակ դեմ քվեարկությունը կարող է հանգեցնել քաղաքական համակարգում խառնաշփոթի: Այս իմաստով ինչպես ֆրանսիացիներն են ասում «դաստիարակչական» քվերակությունը բարձրացնում է Լը Պենի անակնկալ ընտրվելու հավանականությունը: Նրա օգտին է աշխատում նաև հիասթափության, հոգնածության, դեպրեսիայի, պեսիմիզմի մթնոլորտը, որում ընթանում են նախագահական ընտրությունները:


Մարին Լը Պեն. Թե ինչպես մարգինալի դուստրը դարձավ Ֆրանսիայի ամենահայտնի քաղաքական գործիչը





Դեկտեմբերին OpinionWay  ընկերության  իրականացրած հարցման արդյունքներով՝ ընտրողների 89%-ը կարծում է, որ «թեկնածուներն անհանգստացած չեն նրանով, ինչ հետաքրքրում է մեզ նման մարդկանց», 75%-ը վստահեցնում է, որ նրանք կոռումպացված են, 40%-ն անվստահություն է զգում նրանց նկատմամբ, 28%-ը՝ հակակրանք,  միայն 11%-ն է վստահում քաղաքական լիդերներին:

Վերջապես Մարին Լը Պենի հաղթանակի ևս մեկ, հարաբերականորեն նոր ֆենոմենը


Հիասթափությունը և քաղաքական դեպրեսիան բարձրացնում են այլընտրանքային քաղաքականության նկատմամբ հետաքրքրությունը, որոնք չեն մտնում ոչ աջերի, ոչ ձախերի, ոչ պահպանողականների և ոչ էլ լիբերալների մեջ: Այսօր իրավիճակը Ֆրանսիայում այնպիսին է, որ առաջին փուլում նախնական հաղթում են 2 թեկնածուներ, որոնք կապ չունեն գործող 2 խոշոր քաղաքական ուժերի հետ: Այս պայքարում այսօր հաղթում է երրորդը և ոչ ոք չի կարող 100%-ով երաշխավորել, որ այդ երրորդը չի լինի Մարին Լը Պենը:

Աղբյուրը