Ինչպե՞ս պահպանել առողջությունը, եթե կանգնած եք աշխատում

May 8, 2018

Ինչո՞վ է վտանգավոր կանգնած աշխատելը


Եթե անընդհատ կանգնած եք աշխատում, հայտնվում է երակային անբավարարության, վարիկոզի, իրանի և ոտքերի ցավի խրոնիկ վտանգ:
Սակայն այդ համախտանիշները զարգանում են, եթե 8 ժամ անշարժ կանգնած մնաք: Այդպես քիչ տեղերում է հանդիպում: Եթե զբաղված եք ձեռքի աշխատանքով կամ առաքում եք անում, դուք անընդհատ շարժվում եք: Գրասենյակում մոտիկանում եք գործընկերներին այլ սենյակներում, թեյ եք լցնում, վերցնում եք փաստաթղթեր, գնում եք ժողովների: Նույնիսկ գնելով կանգնած աշխատանքի համար սեղան, դուք անշարժ 8 ժամ չեք կանգնի:

Կա՞ դրանից օգուտ


Գիտնականների տվյալներով, կանգնած ժամանակ այրում ենք երկու անգամ ավելի շատ կալորիա, քան նստած: Երբ նստած ենք, մեկ րոպեում այրվում է մեկ կալորիա, երբ կանգնած ենք ՝ 2, երբ քայլում ենք՝ 4:
Ըստ վիճակագրության, գեր մարդիկ ամեն օր միջինում նստում են երկու ժամից ավելի, քան նիհարները: Եվ կարելի է արձանագրել, որ առողջության համար օգտակար է կանգնելը, քան նստելը:
Սակայն միևնույն ժամանակ մեծանում է ողնաշարի և ոտքերի վրա ճնշումը:
Օրգանիզմում ամեն ինչ փոխկապակցված է: Ողնաշարի դեֆորմացիան, օստրեոխոնդրոզը առաջացնում են ոտքերի շրջանում ցավ:
Ավելի լավ է, որ աշխատեք և՛ կանգնած, և՛ նստած: Այդպես ազդրերը և ծնկները ավելի քիչ կհոգնեն: Ժամանակի ընթացքում կսովորեք ծանրությունը փոխանցել ոտքերին: Դա օգտակար է արյունաշրջանառության համար:


Կարդացեք նաև.



Օրը քանի՞ ժամ կարելի է կանգնել


Փորձեք օրվա ընթացքում երկու ժամ կանգնած մնալ:  Առավելագույնը՝ 4 ժամ: Ոչ բոլորը կարող են գրասենյակում սեղան դնել կանգնած աշխատելու համար: Փորձեք շատ քայլել:

  • Մեքենան աշխատավայրից հեռու կայանեք, որպեսզի առավոտյան և երեկոյան մի քանի մետր ավելի քայլեք:

  • Կանգնեք, երբ պատասխանում եք հեռախոսազանգերին:

  • Եթե տարբեր հարկերում զուգարաններ կան, գնացեք ամենահեռուն:

  • Առողջ լինելու համար պարզապես պետք է ազատվել մի քանի վնասակար սովորություններից:


LIFEHACKER






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։