Կարևորը Ասթմայի մասին. ինչպե՞ս այն բուժել և ե՞րբ կանչել շտապ օգնություն
Ի՞նչ է ասթման
Ասթման շնչահեղձության նոպա է, որը պայմանավորված է բրոնխների անցանելիության խանգարումով։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամեն 10 վայրկյանում ինչ-որ մեկի մոտ շնչահեղձության նոպա է սկսվում: Յուրաքանչյուր այսպիսի նոպա կարող է դառնալ մահացու: Ըստ Համաշխարհային առողջապահական կազմակերպության՝ 235 միլիոն մարդ տառապում է ասթմայով: Հիվանդությունը տարածված է հատկապես երեխաների մոտ:
Ինչպե՞ս են հիվանդանում
Հիվանդության առաջացման իրական պատճառները հայտնի չեն, սակայն բժիշկները դիտարկում են հետևանքի մի քանի սկզբնաղբյուրները. ժառանգական, ալերգեն, վիրուսային:
Պատճառական գործոններ կարող են ծառայել ինչպես էկզոգեն, այնպես էլ էնդոգեն ալերգենները։ Էկզոգենին են պատկանում սննդային, դեղորայքային, կենցաղային, վերմաշկային, ծաղկափոշու, մանրէական, վիրուսային և սնկային ալերգենները։ Էնդոգեն ալերգեններ կարող են ծառայել մանրէական և վիրուսային վարակով ախտահարված թոքի հյուսվածքները։
Կարդացեք նաև.
- Արդյունավետ աշխատելու 7 միջոց, եթե քիչ եք քնել
- Երկբևեռ տրամադրություն. ինչո՞ւ է այն նկատվում տաղանդավոր մարդկանց մոտ
- Գոյատևման 8 միֆեր, որոնք կարող են կյանք արժենալ
Ինչպե՞ս բուժել ասթման
Ասթման վերջնական բուժել հնարավոր չէ, պարզապես այն կարող է ժամանակավոր մոռացության մատնել իր մասին, իսկ հետո նորից ակտիվանալ:
Ասթմայի ակտիվացմանը կարող է նպաստել սառը կամ կեղտոտ օդը, քլորի հոտը: Սա նշանակում է, որ պետք է ուշադիր լինել նաև սպորտդահլիճ կամ լողավազան այցելելիս:
Այնպես որ, բժիշկները խորհուրդ են տալիս միշտ հետևողական լինել, դեղերի օգտագործումից չխուսափել:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։
Կարդա նաև
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» շարքի 2-րդ գիրքը (թրեյլեր)