Հայտնի է ամենագեղեցիկ գույնը. այն Marrs Green-նն է

July 11, 2017

Թղթի արտադրությամբ զբաղվող GF Smith կազմակերպությունը հարցում է կազմակերպել ամենասիրված ու գեղեցիկ գույնը պարզելու համար: Քվեարկությանը մասնակցել են աշխարհի տարբեր ծայրերից:
Ամնաշատ ձայները հավաքել է Շոտլանդիայի բնապատկերներից ոգեշնված` կապտականաչավուն երանգ ունեցող  Marrs Green գույնը: Դրա օգտին քվեարկել են օնլայն հարցման տասնյակ հազարավոր մասնակիցներ, ինչի արդյունքում Marrs Green-ը դարձել է գունապնակի առաջատարը: Գույնն անվանել են այն հայտնաբերողի` Էննի Մարսի պատվին:
Էննի Մարս. «Գույնը ստեղծելիս ոգեշնչվել եմ լանդշաֆտներով, որոնք ինձ շրջապատում էին Շոտլանդիայում: Այդ խորը կանաչն իր կապտավուն երանգներով ամենուր էր, այն միշտ էլ իմ սիրելի երանգն է եղել»:
Լավագույն գույնի արդյունքերը հայտարարել են 2017թ.-ին, Բրիտանիայի մշակութային մայրաքաղաք Քինգսթոն-ըփոն-Հոլում: Հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է Marrs Green գույնի կոնֆետիների անձրևով:

BURO247