«Բազկամարդը» գրքի հեղինակները՝ «Ներս արի» հաղորդման հյուր

January 28, 2023

Բանակի տոնի կապակցությամբ «Բազկամարդը» գրքի համահեղինակներ Դավիթ Դավթյանն ու Սարգիս Ստեփանյանը հյուրընկալել են Արմենիա հեռուստաընկերության «Ներս արի» հաղորդմանը։ Զրույցի թեման՝ ինչպես վերականգնվել ծանր վնասվածքներից և շարունակել ապրել լիարժեք կյանքով:

Ըստ ռազմական լրագրող, գրքի հեղինակ Դավիթ Դավթյանի, աշխարհում մի քանի մարդ կա ընդամենը, որ նման ծանր վնասվածքներից հետո ոչ միայն անցել է իր բնականոն կյանքին, այլև պրոֆեսիոնալ սպորտով է զբաղվել և գրանցել լուրջ հաջողություններ միջազգային ասպարեզում: Այդ մարդկանց մասին լեգենդներ են հյուսվում, ֆիլմեր նկարահանվում, իսկ Սարգիս Ստեփանյանի սխրանքների ու յուրօրինակ կենսափորձի մասին քչերն են տեղյակ։ Ու հենց սա էր պատճառը, որ Newmag-ի նախաձեռնությամբ «Բազկամարդը» գրի առան Դավիթն ու Սարգիսը. «Գրքի գաղափարի հեղինակը Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանն է: Գիրքը գրվել է դադարներով, ամենամեծ դադարը ապրիլյան 44-օրյա պատերազմի օրերին էր»:

 

Սարգիս Ստեփանյանը նշում է, որ եթե ցանկանում ես մեկին համոզել, որ այս կամ այն քայլը կատարի, առավել ևս ծանր վնասվածքից հետո անցնի իր սովորական կյանքին, պետք է սեփական օրինակով դա ցույց տաս. «Այդ պատճառով էլ շատ կարճ ժամանակահատվածում ոտքի կանգնեցի ու որոշեցի, որ պետք է զբաղվեմ նաև սպորտով»:

44-օրյա պատերազմից հետո Սարգիս Ստեփանյանը հիմնեց նաև վերականգնողական կենտրոն, որտեղ օգնություն է ցուցաբերում ծանր վիրավորում ստացած զինվորներին: Դավիթ Դավթյանը «Ներս արի» հաղորդման ընթացքում ընդգծեց, որ Սարգիսն անձամբ է այցելում այդ զինծառայողներին և սեփական օրինակով ցույց տալիս, որ փորձությունները փ դատավճիռ չեն. «Ես անձամբ գիտեմ դեպքեր, երբ Սարգիսն անկողնային վիճակից ոչ միայն մարդկանց վերադարձրել է իրենց բնականոն կյանք, այլև նրանք հիմա մասնակցում են սպորտային տարատեսակ մրցույթների»:

  

Սարգիս Ստեփանյանի պատմությունը, անցած հերոսական ուղին կարող եք կարդալ Newmag-ի «Բազկամարդը» գրքում: