Ինչպե՞ս թքած ունենալ սիրած թիմի պարտության վրա. հոգեբանի խորհուրդները

July 13, 2018



  1. Սթափ նայեք իրավիճակին




Ֆուտբոլն, իհարկե, կլանող խաղ է, հետաքրքիր, շատերն անգամ «ապրում են» ֆուտբոլով: Պարտության հոգեկան սթրեսը հաղթահարելու համար հիշե՛ք, որ ֆուտբոլային դաշտից այն կողմ էլ կյանք կա. ունեք հետաքրքրություններ, աշխատանք, ընկերներ:


  1. Կառավարեք ձեր էմոցիաները




Հոգեբանները նորմալ են համարում թե՛ ուրախությունից գոռալը, թե՛ բարկացած բղավելը: Սակայն գալիս են պահեր, երբ անհրաժեշտ է կառավարել էմոցիաները: Թույլ կտա նաև կռիվներից, վեճերից ու սխալներից խուսափել, որպեսզի հետո չզղջաք արածի համար:


  1. Թոթափեք կուտակված լարվածությունը




Հոգեբանները խորհուրդ են տալիս մարզադահլիճ այցելել կամ համակարգչային խաղեր խաղալ: Ի դեպ, կան ֆուտբոլի համակարգչային խաղեր: Եթե ձեր սիրելի թիմը իրական կյանքում պարտվել է, արեք ամեն ինչ, որ վիրտուալ դաշտում հաղթի: Ովքեր համակարգչային խաղերից գլուխ չեն հանում, հոգեբանը խորհուրդ է տալիս զբոսնել:


Կարդացեք նաև.





  1. Թեմայի շուրջ զրուցընկեր գտեք




Գտեք մարդկանց, ովքեր նույն թիմի երկրպագուն են, միասին քննարկեք պարտության պատճառները: Զրույցն ու քննարկումը հոգեկան հանգստություն կբերի:


  1. Զբաղվեք ֆուտբոլով




Այո, եթե երիտասարդ եք, սկսեք մարզվել: Գուցե կգա մի պահ, որ կդառնաք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ու այդ ժամանակ բոլորին ցույց կտաք, թե ինչպես պետք է իսկական ֆուտբոլ խաղալ:

LIFEHACKER






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։