Սեւ շուկայից լյարդ` ֆուտբոլիստի համար. Ինչո՞ւ է Բարսելոնայի նախկին նախագահը կալանքի տակ

Սեւ շուկայից լյարդ` ֆուտբոլիստի համար. Ինչո՞ւ է Բարսելոնայի նախկին նախագահը կալանքի տակ

Անօրինական գործարքների պատճառով կալանքի տակ գտնվող «Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը մեղադրվում է եւս մեկ հանցանքում:

Իսպանական El Confidencial-ի տվյալներով, ոստիկանությունում հայտնվել են Ռոսելի 4 հեռախոսային խոսակցություններ։ Վերծանումից հետո իրավապահները պարզել են, որ 2011-ին Ռոսելն անօրինական ճանապարհով ձեռք է բերել Էրիկ Աբիդալի փոխպատվաստման համար անհրաժեշտ օրգան` լյարդ։  Այն գնվել է անօրինական ճանապարհով:

Ռոսելի մեղավորության ապացույցներն ուղարկվել են դատարան: Փողերի լվացման գործով 2017-ի մայիսից նա գտնվում է կալանքի տակ: Կատալոնիայի դատարանը, «Բարսելոնան» եւ ֆուտբոլիստը հերքել են այս տեղեկությունը։

ՖԱ «ԲԱՐՍԵԼՈՆԱ»

««Բարսելոնան» հերքում է Աբիդալի բուժման հետ կապված խախտումների մասին լուրերը: Ամբողջ գործընթացի ժամանակ ակումբը ոչ մի օրենք չի խախտել»

Image result for Abidal and Sandro Rosell

Աբիդալը տարիներ շարունակ պայքարել է լյարդի քաղցկեղի դեմ։ Այն ժամանակ տեղեկատվություն եղավ, որ Աբիդալին փրկել է նրա ոչ հարազատ եղբայրը: Նրա մասին շատ քիչ բան է հայտնի. անունը Ժերար է, մյուս տեղեկությունները հայտնի չեն գաղտնիության պահպանման նպատակով: Նրա լյարդի մի մասը փոխպատվաստել էին ֆուտբոլիստին։ Վիրահատությունից հետո Աբիդալը կարողացավ հաղթահարել քաղցկեղը եւ 2013-ի փետրվարին վերսկսեց մարզումները: Ֆրանսիացի ֆուտբոլիստը կարիերան ավարտեց 2014 թվականի դեկտեմբերին։ 2018-ին Աբիդալը վերադարձել է հարազատ ակումբ եւ աշխատում է որպես սպորտային տնօրեն:

elconfidencial


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք