«Սև ուրբաթ» կամ ինչպես արդյունավետ ու շահավետ գնումներ անել

November 20, 2018

«Սև ուրբաթն» ու «կիբերերկուշաբթին»


«Սև ուրբաթը»  նախածննդյան տոնական զեղչերի շրջանն է Միացյալ նահանգներում ու գրեթե ամբողջ աշխարհում: Զեղչերի սեզոնը շարունակվում է մոտ մեկ ամիս, բայց նվազագույն գների ու լավ առաջարկների պիկը հենց սև ուրբաթին է ընկնում: Այս օրերին սովորաբար խանութները փոխում են նաև իրենց գրաֆիկը, աշխատում են ավելի երկար, ամենաքիչը, մինչև կեսգիշեր: Խանութների մոտ, սովորաբար, երկար հերթեր են գոյանում: Բայց «սև ուրբաթը» վերաբերում է նաև օնլայն խանութներին: Հատկապես հայ գնորդների համար օնլայն զեղչերը կարող են շատ օգտակար լինել, քանի որ մեր խանութներն, ի տարբերություն արտասահմանի բրենդների ու ընկերությունների, մեծ զեղչեր չեն անում:


Այս տարի «սև ուրբաթը» նոյեմբերի 23-ին է: Նրանք, ովքեր չեն հասցնի իրենց պատվերը կատարել «սև ուրբաթ», կկարողանան դա անել նաև «կիբերերկուշաբթի»: Կիբերերկուշաբթին էլ նոյեմբերի 26-ին է:


Սովորաբար, հարց է առաջանում, թե ինչու է վաճառողը  շատ էժան գնով վաճառում իր ապրանքը,  եթե կարելի է թանկ վաճառել:  Պատճառները կարող են լինել մի քանիսը.




  1. Արագ դատարկել ու ազատել տեղ դարակների վրա ու պահեստներում, որպեսզի տեղ բացվի հատուկ ամանորին վաճառվող ապրանքների համար:




  2. Մեծացնել շահույթը: Խանութներն այս օրերին ստանում են ավելի շատ եկամուտ՝ սպառված մեծ ծավալների շնորհիվ:




  3. Հաղթել մրցակցային պայքարում: Կարելի է ծախսել ահռելի գումարներ գովազդի վրա կամ  առաջարկել լավ զեղչեր ու շատ գնորդներ բերել խանութ:




Հայտնի օնլայն խանութներն  արդեն հայտնել են իրենց մեծ զեղչերի մասին.




  1. AliExpress–մինչև  70%  զեղչ էլեկտրոնիկայի, կենցաղային տեխնիկայի, գործիքների, հագուստի, խաղալիքների ու տեքստիլի համար:




  2. Lamoda– մինչև 80% զեղչ բոլոր ապրանքների համար, այդ թվում նաև՝ վերնահագուստի, կոշիկի ու աքսեսուարների:




  3. GearBest- մինչև 70% զեղչ սմարթֆոնների, համակարգիչների, օֆիսային, տան համար նախատեսված ապրանքների ու կենցաղային տեխնիկայի համար:



  4. Xiaomi-  Xiaomi Redmi S2սմարթֆոն գնելու դեպքում՝ նվեր  Mi Band 2 ֆիթնես-տրեկերը


  5. Литрес- մինչև  50% զեղչ գեղարվեստական ու ոչ ֆիքշն գրականության ու աուդիոգրքերի համար:




  6. Лабиринт- մինչև  45% զեղչ գրքերի, տետրերի, նոթատետրերի, օրացույցների, հատուկ ստեղծագործական հավաքածուների, խաղալիքների, հուշանվերների, արտգրքերի ու կոմիքսների համար:




Ինչպես պատրաստվել «սև ուրբաթին» ու «կիբերերկուշաբթիին»


Գնումների ցանկ


Մտածեք ու գրանցեք, թե ինչ պետք է գնեք:  Օրինակ, առաջնային գնում է, եթե չունեք ձմեռային վերնահագուստ, կոտրվել է էլեկտրոնային գիրքը: Առաջնային գնումներից հետո պետք է մտածել  ապագայի մասին, կարող եք գարնան համար նոր կեդեր գնել կամ այլ հագուստ:


Ընտրեք խանութները


Կողմնորոշվեք, որպեսզի զեղչերի օրը չանցնի թափառումների վրա: Ինտերնետում երկար թափառելն անիմաստ ժամանակի կորուստ է: Եթե պետք է լվացքի մեքենա, երկու շապիկ, հողաթափեր,  կատվի կեր, նախապես ընտրեք մի քանի խանութ, որոնք արդեն հայտարարել են, որ մասնակցելու են «սև ուրբաթին»: Այդ դեպքում զեղչերի ժամերին ընտրություն կանեք մի քանի խանութներից:


Պլանավորեք բյուջեն


Որոշեք, թե որքան գումար եք ծախսելու: Նախապես այդ գումարը պահեք քարտի վրա, որից կատարելու եք գնումները: Ընտրված բյուջեին ավելացրեք ևս 10–15%. Նույնիսկ ամենակամային մարդիկ, տեսնելով մեծ զեղչերը, ավելորդ գնումներ անելու ցանկություն են ունենում: Հիշեք, որ «սև ուրբաթին» հաջորդում է «կիբերերկուշաբթին», այնպես որ մի քիչ գումար էլ պահեք այդ օրվա համար:


Օգտագործեք գների ագրեգատորներ


Այս ագրեգատորները թույլ կտան որոնման համակարգում գրել ապրանքի անվանումն ու գինը ու պարզել, թե որ խանութում է գինն ավելի ձեռնտու: Ահա այդ ծառայությունները.




  1. Яндекс.Маркет




  2. Google Покупки



  3. Товары@Mail.Ru

  4. Sravni.com

  5. Price.ru

  6. Aport.ru

  7. Cheap Ass Gamer (խաղային զեղչերի համար)





Կարդացեք նաև.





Առաքում


Նախապես ուշադրություն դարձրեք խանութների առաքման պայմաններին: Տեսեք, թե որքանով են տվյալ ապրանքն առաքում հենց ձեր երկիր ու քաղաք: Ուշադրություն դարձրեք, թե որքան ժամանակում է հասնելու գնումը: Եթե գնումն անում եք Նոր տարվա համար, իսկ ապրանքի առաքումը երկու ամիս է տևելու,  իմաստ չունի այն գնել:


Ուշադրություն դարձրեք ապրանքների նախկին գներին


Երբեմն զեղչերն իսկապես լինում են տպավորիչ՝ 70–90%: Բայց իրականում կարող է պարզվել, որ 50%-ոց զեղչված ապրանքը կարող է, մինչև «սև ուրբաթը» լինել ավելի էժան:


Շտապեք


Երբեմն խանութը կարող է առաջարկել իրական զեղչեր, բայց լռել, որ շահավետ գնով վաճառվում է միայն մի քանի օրինակ: Այնպես որ գուցե լավ զեղչով գնում կատարել կարողանաք միայն առաջին մի քանի ժամերին:


Ուշադրություն դարձրեք ապրանքների որակին


Վաճառողները կարող են զեղչով առաջարկել այն ապրանքները, որոնք տեղադրված են խանութների ցուցափեղկերին: Այս մեթոդը շատ լավ գործում է այն ապրանքների դեպքում, որոնք հետ չեն վերադարձվում ու չեն փոխանակվում, եթե չկան կոնկրետ տեխնիկական անսարքություններ:


Քեշ-բեք


Քեշ-բեք ծառայությունները խանութներից ստանում են գումար՝ գնորդեր բերելու համար, հետո այդ գումարի փոքրիկ տոկոսներով կիսվում են օգտատերերի հետ: Որպեսզի ծախսերի մի մասը հետ վերադարձնեք, պետք է ինտերնետ-խանութներում նախապես գրանցվել կայքի կամ հավելվածի միջոցով:




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում