Բոբ Մառլի. Ռեգգի աստվածը, որին սպանեց ֆուտբոլը

May 17, 2016

Ավելի քան 40 տարի առաջ Ջամայակյի մարիխուանայի ծխով պարուրված դիսկոտեկներում հնչում էին անշտապ ռեգգիի առաջին հնչյունները: Տրամադրությունը ստաղծում էր «Ուեյլերս» խումբը: Նրա 19-ամյա սոլիստ Բոբ Մառլին պատկերացնելլ անգամ չէր կարող, որ դառնալու է բոլորովին նոր կրոնական ուղղության գլխավոր մարգարեն:

«Եթե չլիներ Աստծո կամքը, ես երևի ֆուտբոլիստ կդառնայի: Ջամայկայում շատ են սիրում ֆուտբոլը: Մանկության տարիներին, մենք առավոտից երեկո Թրեյչթաունի տղաների հետ ֆուտբոլ էինք խաղում: Ծանր ժամանակներ էին` շաբաթը մեկ կրակում էին, բայց մենք մի տեսակ թքած ունեինք դրա վրա: Վառ արև, տաք ավազ ու կաշվե գնդակ: Ահա, իմ մանկության Ջամայկան է»:

Թրեյչթաունը, որտեղ մեծացել է Բոբը,  Ջամայկայի մայրաքաղքի ամենազզվելի շրջանն է: 50-ականների վերջին, Ջամայկայի ամենագեղեցիկ կինն այստեղ բերեց իր որդուն և երդվեց այլևս երբեք չվերադառնալ կղզու հյուսիս Սուրբ Աննայի թաղամաս: Այնտեղ նա հանդիպել էր իր մեծ սիրուն, որ կոտրել էր նրա սիրտը: Բրիտանական կայսրության շիկահեր կապիտանն ու սևամորթ գեղեցկուհին` նրանց վիճակված չէր ապրել մինչև խոր ծերություն թեկուզ հենց նրա համար, որ բրիտանացին կնոջից մեծ էր ամբողջ 32 տարով: Բայց դա չէր բաժանման հիմնական պատճառը: Երբ թագավորությունից կապիտանին հրամայեցին վերադառնալ հայրենիք, նա չհամարձակվեց չենթարկվել հրմանին, ու հատկապես այն կետին, որ նա պետք է վերադառնար մենակ. «Սևերը պետք է ապրեն այնտեղ, որտեղ Աստված է նրանց տեղավորել»,- բացատրել էին Միացյալ Թագավորության դեսպանատանը:
Ուղիղ 20 տարի անց Բոբ Մառլին նույն կարծիքին էր.
«Ես և իմ բոլոր սևամորթ եղբայները արտաքսման մեջ ենք: Մեզ բոլորիս շրջապատում է սպիտակ Բաբելոնը:  Դա մեղքերի աշխարհն է, սխալների աշխարհը: Բայց ես համոզված եմ, որ բոլոր աֆրիկացիները մի օր կվերդառնան իրենց հայրենի օջախ: Այդպես է մեզ սովորեցնում Ռաստան (Ռաստաֆարի անվան կարճ տեսակն է: Նոր կրոնական ուղղության աստվածն է), այդպես է ասում նորին մեծություն Հայլի Սելասին»,- սիրում էր կրկնել Բոբը:

Բոբի լավագույն երգերը նվիրված էին Հայլի Սելասիին: Եթովպիայի արքայզնը` Հայլի Սելասի 1-ը, Սողոմոն Իմաստուն արքայի սերունդներից էր և Բոբի հոգևոր հայրն ու ներշնչման աղբյուրը:
Երգել ռեգգի, փառաբանել սրբազան Ջա աստոծուն, խաղալ ֆուբոլ և ծխել մարիխուանա` ահա իսկական ռաստամանների հիմնական պարտականությունները: Նրանք հետևորդներն են այն նոր կրոնի, որի մարգարեն էլ հենց դարձավ Բոբը: Մարիխուանայի հանդեպ ունեցած հիվանդագին սերը, Բոբը բացատրում էր նրա, իբրև թե աստվածային ծագմամբ: Համաձայն լեգենդի` այն առաջին բույսն էր, որ աճեց Սողոմոն Իմաստուն արքայի գերեզմանին. «Եթե չլիներ այդ բույսը, ես երևի երբեք էլ չհասկանայի կյանքի իմաստը: Դա մեզ շրջապատող բնության մի մասնիկն է: Դա իմ ցանկությունն է` ճանաչել բնության իմաստնությունը: Ես ծխում եմ, երբ երգ եմ գրում, երբ ֆուտբոլ եմ խաղում: Ես չեմ ծխում ի նշան բողոքի: Ես ընդհանրապես դրա մասին չեմ էլ մտածում: Ծխում եմ, երբ ինձ լավ եմ զգում: Դա է հենց կյանքի իմաստը: Բոլորը պետք է իրենց լավ զգան»,- վստահեցնում էր սևամորթ մարգարեն:
Ռեգգի ու ռասֆարիի ալիքը պարուրեց աշխարհը 70-ականների կեսերին: Բոբը կանգանծ էր այդ ալիքին բարձունքին:  Լոնդոնյան համերգից հետո անգլիական թերթերը գրում էին. «Ռեգգիի սևամորթ արքայազնը դարձավ միջազգային աստղ` հավատարիմ մնալով իր արժեքներին: Նա քանդեց Բաբելոնը ներսից»:
«Նախկինում ես ատում էի բոլոր սպիտակամորթ մարդկանց: Դա նրանից էր, որ իմ սպաիտակամորթ հայրը լքել էր ինձ ու մորս: Բայց հետո ես հասկացա, որ Բաբելոնը ոչ թե մաշկի գույնի, այլ մարդկանց սրտերի մեջ է: Հիմա ես ոչ մեկի կողմից էլ չեմ` ոչ սևամորթների, ոչ էլ սպիտակամորթների: Ես Աստծո կողմից եմ, ում կամքով ես խոսում եմ բոլոր մարդկանց անունից»:

80-ականների սկզբին Բոբ Մառլին համարվում էր ռեգգի կենդանի լեգենդը: Ջամայկայում թողարկվում էին միլիոնավոր չլիցենզավորված սկավառակներ, եվրոպական հիթ-շքերթներում նրա երգերը միշտ ամենաբարձր հոիզոնականներում էին, իսկ համերգները ռեկորդներ էին սահմանում հանդիսականի թվով:
80-ականների երկրոդ կեսին նա Սթիվի Ուանդերի հետ պլանավորում էր մեծամասշտաբ համերգարշավ ամբողջ Արմերիկայով: Բայց վիճակված չէր իրկանացնել այդ երզանաքը: Երեք տարի առաջ ձեռք բերած վնասվածքը, որը ստացել էր ֆուտբոլ խաղալիս, վերաճել էր չարորակ ուռուցքի: Բոբը մոռացել էր այդ վնասվածքի մասին: Երաժշտությունն ու մարիխուանան ուժեղ ցավազրկողներ էին: Մառլին հասկանում էր, որ օրերը հաշված են, և մինչև կյանքի վերջին ժամերը ցանկանում էր վերադառնալ Ջամայկա: Սակայն քաղցկեղն այդպես էլ նրան «թույլ չտվեց» դուրս գրվել Մայամիի հիվանդանոցից: Նա ընդամենը 36 տարեկան էր:
1980թ մայիսի 11-ը Ջամայակայում ազգային սգի օր էր: Մառլիի թաղմանը եկել էին Ջամայակայի բոլոր ականավոր դեմքերն ու քաղաքական գործիչները:  Միակ հարազատ մարդը, որ չէր եկել նրա թաղմանը, բրիտանական գվարիդայի կապիտան Նորվել Մառլին էր: Բոբի հայրն իր ողջ կյանքում անիծեց ինքն իրեն փոքրոգության համար, որ թողեց կնոջն ու որդուն, որ գնաց Բաբելոնի ճանապարհով: 86 տարեկանում նա ինքնասպան եղավ, իսկ մահվանից առաջ թողած նամակում, ներողություն էր խնդրում որդուց և Ջա աստծուց: Համաձայն կտակի նրա թաղմանը հնչեց ռեգգի երաժշտություն: