Ինչպե՞ս ստիպել տղամարդուն, որ կարոտի քեզ

June 2, 2018


  • Անկանխատեսելիության և անակնկալի տարր ավելացրեք հանդիպումներում


Ձեր մասին միանգամից ամեն ինչ մի պատմեք: Տղամարդիկ սիրում են մի փոքր անկանխատեսելիություն: Առաջարկիր նրան զբաղվել ինչ-որ անկանխատեսելի գործով: Տղամարդիկ չեն սիրում, երբ ձանձրալի է:

  • Նրա մոտ իրերիցդ թող


Փոքրիկ հիշողություն թող նրա մեքենայում կամ տանը: Երբ տեսնի, կհիշի քեզ և կցանկանա տեսնել: Բայց ատամի խոզանակ կամ անձնական այլ իրեր մի թող, այլապես կվախենա՝ մտածելով, թե տեղափոխվում ես իր մոտ:

  • Միշտ թույլ տուր ավելի շատ ցանկանալ


Տղամարդիկ ցանկանում են այն, ինչ չունեն: Եթե նրան միանգամից տաս ուզածը, չստիպելով, որ պայքարի քեզ համար, նրա համար այլևս հետաքրքիր չի լինի: Ֆլիրտ արա, բայց ամեն ինչ մի տուր: Ստիպիր նրան, որ արժանանա քո համբույրին: Նա քեզ ավելի շատ կգնահատի, եթե նրան մարտահրավեր նետես, բայց այն չպետք է շատ բարդ լինի:

  • Երբեք պատրաստակամ մի եղիր նրա հետ հանդիպումներում


Երբ գրավես նրան, ամբողջ ժամանակդ մի տրամադրիրի նրան: Նա քեզ չի կարոտի, եթե միշտ կողքին լինես: Հանգստյան բոլոր օրերը նրա հետ անցկացնելու փոխարեն, հանդիպիր նրան ընդամենը մեկ երեկո, իսկ հետո այցելիր ընկերներիդ: Թույլ տալով, որպեսզ նա էլ առանձին ժամանակ անցկացնի, դու ինքնավստահ կլինես:

  • Ժամանակդ անցկացրու ընկերների հետ և պատմիր քո արկածները նրան


Պատմիր նրան, թե ինչ ես արել: Նա պետք է իմանա, որ դու ուրախ ես նաև առանց նրա: Նա ուրախ կլինի քեզ հաար, բայց նաև կխանդի: Նա ավելի շատ կհավանի այն կնոջը, որը կարողանում երջանիկ լինել:


Կարդացեք նաև.




  • Օգտագործիր սոց.ցանցերը, որպեսզի քո անկախ կյանքը ցույց տաս


Քո կյանքի պահերը հավերժացրու ցանցում, որպեսիզ նա տեսնի քո անկախ և ուրախ կյանքն առանց իրեն: Պարզապես առանց ֆեյքերի, որ մի անձնական ֆոտո-նամակագրություն նրան մի ուղարկիր, եղիր ինքնուրույն, պարզապես թարմացրու քո լրահոսը: Եվ նա կցանկանա քո կողքին լինել:

  • Փոխակերպվիր


Դա հատկապես արդյունավետ է նախկինների հետ: Միգուցե նոր սանվրածքն է, նոր ոճը, նոր կազմվածքը: Դա ոչ միայն քեզ վստահություն կտա, բայց և կստիպի որ նախկինդ քեզ կարոտի: Փոխակերպվիր և գնա այնտեղ, որտեղ կարող ես տեսնել նրան:

  • Շփվիր ընկերոջ պես


Ցույց մի տուր, որ կարոտում ես նրան, հատկապես եթե նա սպասում է դրան: Երբ սկսես շփվել նրա հետ ընկերոջ պես, դա ավելի շատ կհետաքրքրի նրան և այլևս ավելի շատ կմտածի քո մասին:

CLUBER






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։