8 նշան, որ տղամարդը ձեզ չի հարգում և պետք է բաժանվեք
Ձեր զուգընկերն անընդհատ զոհի կարգավիճակում է
Անում է հնարավորը, որպեսզի ձեզ բռնացնողի տեղ դնի, իսկ իրեն՝ ձեր զոհը: Այդպես նա ճնշում է ձեզ, որպեսզի իրեն ավելի շատ սիրեք, քան արժանի է դրան:
Միշտ արդարանալու տեղ ունի
Նա միշտ կարող է արդարացնել իր վարքը, նույնիսկ, երբ դա հնարավոր չէ: Նա ունի մտածված արդարացումներ ցանկացած դեպքի համար:
Չի գնահատում ձեր զգացմունքները և զգացողությունները
Կստիպի ձեզ հավատալ, որ ձեր զգացմունքները ոչինչ չեն նշանակում և դրանք զգալու իրավունք չունեք :
Ամեն անգամ փոխում է թեման, երբ նրա կյանքի մասին հարց եք տալիս
Չի ցանկանում խոսել իր մասին: Նա փորձում է ձեզ հասկացնել, որ դուք իր համար կարևոր մարդ չեք:
Զգուշացնում է, որ կարող է ձեզ վիրավորել
Հատուկ կվիրավորի, որպեսզի կոտրի ձեր ոգին և մեծացնի ձեր անվստահությունը: Հրաշալի գիտի, որ այդպես կկապվեք իրեն և կանեք ամեն ինչ, որպեսզի նրա թույլտվությունն ստանաք:
Կարդացեք նաև.
- Սեքսը 40 տարեկանից հետո. 6 փաստ, որ պետք է իմանալ
- Ի՞նչ պետք է ամուսնուն ասել ամեն օր
- Ընդամենը երկու բառ, որոնք տղամարդուն կստիպեն շփվել ձեզ հետ
Ստիպում է ձեզ մեղավոր զգալ, որ տղա ընկերներ ունեք
Կարող է ձեզ ստիպել հավատալ, որ միակ տղամարդն է ձեր կյանքում և բացի նրանից իրավունք չունեք ուրիշի հետ շփվել: Եվ սա չի նշանակում, որ նա չի կարող աղջիկ ընկերներ ունենալ:
Լավ վերաբերմունք՝ ուրիշների ներկայությամբ:
Ձեզ վատ է վերաբերվում, բայց չի ցանկանում, որ այդ մասին իմանա շրջապատա: Երբ մարդկանց մեջ եք, նա ձեր հանդեպ լավ վերաբերմունք ցույց կտա, որպեսզի ձեզ վրա նորից իշխելու հնարավորություն ունենա, եթե փորձեք դժգոհել իրենից:
Անընդհատ ստում է
Նա չի կարևորում ճշմարտություն ասելը: Չի հարգում ձեզ և անընդհատ կստի, որպեսզի ջրից չոր դուրս գա: Եթե ստելը շահավետ է, նա դա անընդհատ կանի: Նա այն մարդը չէ, որին պետք է վստահել:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։
Կարդա նաև
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը վերահրատարակել է հայ հոգևոր երաժշտության հիմնարար ստեղծագործությունը` Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» (թրեյլեր)