Ընդամենը երկու բառ, որոնք տղամարդուն կստիպեն շփվել ձեզ հետ

Ընդամենը երկու բառ, որոնք տղամարդուն կստիպեն շփվել ձեզ հետ

Եթե երբևէ հանդիպել եք մի տղամարդու, որը պատրաստ չէր վստահել ձեզ և շփվել ձեզ հետ, դուք հիանալի պատկերացնում եք իրավիճակը:

Ձեր ժամանակն ու զգացմունքները նվիրելով այդ տղամարդուն, իսկ հետո լսելով նրանից բացասական պատասխանը, դուք, հնարավոր է, հիասթափվում եք: Բայց մինչև թևաթափ լինելը, փորձեք նրա հետ զրույցում օգտագործել երկու կախարդական բառ:

Դուք կփորձեք ապացուցել նրան, որ նա ձեզ այդպես վարվելու որևէ պատճառ չունի: Բայց այդպես պետք չէ վարվել: Այլ կերպ փորձեք: Ամեն անգամ, երբ կլսեք անիմաստ արդարացումներ, ասացեք նրան կախարդական արտահայտությունը. «Ես հասկանում եմ»:

Իսկ դրանից հետո ոչինչ մի ասեք: Անսպասելի դադարից հետո նա կշարունակի թվել պատճառները, թե ինչու չի կարող ձեզ հետ շփվել և կսպասի ձեր ատելությունը ստանալուն: Սակայն, դրա փոխարեն պարզապես ասեք. «Ես հասկանում եմ»:


Կարդացեք նաև.


Պարտադիր չէ նրա հետ համաձայնել, պարզապես հասկացեք, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ճիշտ լինել, զգալ, մտածել: «Ես հասկանում եմ» ասելով, դուք ճանաչում եք նրա՝ սեփական կարծիք ունենալու իրավունքը և որոշում կայացնելը:

Այս պահին նա կարող է շարունակել ձեզ հետ հանդիպել առանց պարտականությունների: Կարող եք դրան այսպես պատասխանել. «Ես գնահատում եմ, որ դեռ ցանկանում ես շփվել ինձ հետ, բայց դա ինձ դուր չի գալիս: Դու ինձ դուր ես գալիս, ես քեզ սիրում եմ, բայց ոչ ավելին, քան ինքս ինձ»:

Նա կանհանգստանա, չի իմանա, թե ինչ ասի և կհեռանա: Բայց դա խնդիր չէ, որովհետև մարդիկ սիրահարվում են, երբ ձեզանից հեռու են լինում: Ընդդիմացեք նրան զանգելու կամ տեսնելու ցանկությանը:

Եթե համբերատար լինեք և սպասեք, քանի դեռ նա առաջինը չի դիմել ձեզ, ապա հաջորդ անգամ կտեսնեք ձեզ հետ լինելու իրական ցանկությունը:

CLUBER


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


Գրել կարծիք