Սիրո 50 երանգները․ փորձագետները՝ ժամանակակից ռոմանտիկայի մասին

Սիրո 50 երանգները․ փորձագետները՝ ժամանակակից ռոմանտիկայի մասին

Հարաբերությունների փորձագետները պատմում են իրենց մասնագիտության կարևոր հատկանիշների մասին՝ յուրահատուկ մեկնաբանությամբ։

Մարիելա Ֆորսթրափ. ամսագրի սյունագիր

Եթե սերը չլիներ, ես էլ չէի լինի: Անկախ հիասթափություններից, դավաճանությունից կամ գոյության պայքարից, իմ Էլեկտրոնային փոստարկղում նամակները սիրային են: Թղթակիցներս մարդկանց հարաբերությունների մասին պատմություններ են պարբերաբար պատմում, խոսում այն  մասին, որ երջանկությունը փողի, հաջողության, ուժի կամ գոյությունն ապահովելու մեջ չէ: Մարդիկ երջանիկ են, երբ շրջապատված են սիրով:

Մարդիկ երջանիկ են, երբ շրջապատված են սիրով:

Ինձ չեն հետաքրքրում մարդկանց ռոմանտիկ ծանոթությունները, հուզառատ օրերը, սրտի ուժգին բաբախումները և հույսը, որ մենք կվերածնվենք մեր սիրելիի սրտում ու աշխարհը դրախտ կդառնա: Ոչ: Ես սկսում եմ վերջից` փորփրելով լքված զգացմունքների մնացորդները. կոտրված սրտեր, ձախողված հարաբերություններ, անմնացորդ սեր և ապագայի հույսերը բացառող հիասթափություններ: Սիրելու ժամանակ մարդու բոլոր թույլ կողմերն ի հայտ են գալիս:

Հելեն Ֆիշեր. սիրաբույժ, կենսաբան, մարդաբան, Քինսի համալսարան

Արդեն 40 տարի սիրագիտություն եմ ուսումնասիրում: Գործընկերներիս հետ մագնիսական ռեզոնանսային պատկերով մոտ 100 մարդկանց ուղեղներ ենք սքանավորել: Ուղեղում սիրային սխեմային ու զուգընկերների կապվածությանը հետևելով, պարզեցինք, որ դա այնքան էլ սովորական զգացմունք չէ, այլ մի ամբողջ շարժիչ, որը զգացմունքներ է պարունակում:

Դա այնքան էլ սովորական զգացմունք չէ, այլ մի ամբողջ շարժիչ, որը զգացմունքներ է պարունակում:

Ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է սիրելու համար, գտնվում է ուղեղի ներքևի հատվածում` քաղցի ու ծարավի համար պատասխանատու բաժինների միջև: Ամեն տարի ես հետազոտում եմ ծանոթության կայքերի վիճակագրություները` 35.000 միայնակ մարդկանց շրջանում: Եվ գտել եմ այն 5 կարևոր հատկանիշները, որոնք մարդիկ փնտրում են իրենց երկրորդ կեսի մեջ: Փոխադարձ հարգանք, մարդ` որին կարելի է վստահել, մեկը` որին տեսնելիս ժպտում եք, որը ժամանակ է հատկացնում ձեզ և հոգեպես գրավիչ է:


Կարդացեք նաև․


Ուսումնասիրել եմ նաև ամուսնալուծությունները 80 երկրներում: Զույգերը սովորաբար բաժանվում են ամուսնությունից 3-4 տարի հետո: Պարզել եմ նաև, որ ինչքան ուշ են մարդիկ որոշում բաժանվել, այնքան մեծ է հավանականությունը, որ միասին կմնան:

Պարզել եմ նաև, որ ինչքան ուշ են մարդիկ որոշում բաժանվել, այնքան մեծ է հավանականությունը, որ միասին կմնան:

Ինձ միշտ ասում են, թե սիրո մասին իմ պատկերացումները խեղաթյուրված են: Չէի ասի: Ես հարգում ու ընդունում եմ սիրո ուժը: Օրինակ, մի անգամ մեծ համակրանք էի տածում մի տղայի հանդեպ, բայց երբ իմացա, որ ուրիշին է գժի պես սիրում, արագ կանգ առա: Սիրո ուժը չպետք է թերագնահատել:

Բեվերլի Ջենկինս. գրող, սիրային բեսթսելլերի հեղինակ

Սերը տարբեր նշանակություններ ունի  տարբեր մարդկանց համար, բայց ինչ-որ կաղապար հաստատ կա: Հանգուցյալ ամուսնուս շատ եմ սիրել մինչև նրա մահանալը: 30 տարի միասին ենք եղել: Դպրոցում էինք հանդիպել, ու լրիվ երեխա էինք, երբ սիրահարվեցինք: Նա ինձ սովորեցրեց, որ արվեստն ամեն ինչ տալու-վերցնելու մեջ է:

Նա ինձ սովորեցրեց, որ արվեստն ամեն ինչ տալու-վերցնելու մեջ է:

Մենք օգնում էինք իրար: Պատմվածքս դեռ չէր էլ տպագրվել, բայց ամուսինս արդեն իմ ամենամեծ երկրպագուն էր: Մենք երկու առանձին մարդիկ էինք, բայց մեկ զույգ: Նա միշտ գոլֆ էր խաղում ու անում իր սիրած բաները, քանի դեռ ես ճանապարհորդում էի` գրելու նպատակով: Մենք չէինք սահմանափակում մեկս մյուսի ազատությունը` և որպես անհատ, և որպես զույգ:

Ինչպես ենք մենք սիրահարվում ու սիրում. տարբեր բաներ են: Համենայնդեպս երեխա ժամանակ: Չեմ հավատում, որ սերը մեռնում է, կամ որ կարող է մի օր մեռնել: Միայն ձևափոխվում է: Սիրելը դժվար գործ է: Որքան շատ էի սիրում ամուսնուս, պահ էր գալիս, որ ուզում էի նրան սպանել ու թաղել տան նկուղում: Վստահ եմ նա էլ է երբեմն ցանկացել: Հավատում եմ, որ սեր կա: Կա, չէ՞: Դա այն է, ինչ մեզ մարդ է դարձնում:

Սայմն Բրյուս. իրավաբան, ամուսնալուծությունների փորձագետ

Որպես ընտանեկան փորձագետ գործս լավ գիտեմ: Հաճախ տեսնում եմ զրոյացած ընտանեկան հարաբերություններ, որ կարծում են` փրկել չի լինի:Այցելուներիս նախապես ասում եմ, որ չեմ ուզում նրանց կրկին տեսնել իմ գրասենյակում:

Այցելուներիս նախապես ասում եմ, որ չեմ ուզում նրանց կրկին տեսնել իմ գրասենյակում:

Բաժանումը ամենածանր շրջանն է, որ մարդիկ ապրում են: Բաժանումը վերջին հանգրվանն է: Լինում է, որ այցելուներս գալիս են ինձ մոտ, ու չեմ հասկանում` նրանք օգնություն են խնդրում, որ վերականգնե՞ն հարաբերությունները, թե՞ վերջնականապես խզեն դրանք: Տեղ-տեղ ինձ խորհրդատու եմ զգում և միջնորդ: Իմ գործն անաչառ լինելն է: Մարդիկ հաճախ շատ հեշտ են մոռանում ամենակարևորի մասին: Ամուսնալուծության ամենամեծ խթանը էգոիզմն է:

Ամուսնալուծության ամենամեծ խթանը էգոիզմն է:

Ամուսնալուծության խորհրդատվությամբ զբաղվելը չի ազդել սիրո իմ ընկալման վրա: Դա ամենաթանկ բանն է աշխարհում: Ուրախ եմ, որ իմ աշխատանքն ինձ թերահավատության չի հասցրել: Իմ աշխատանքն ինձ մղում է ավելի շատ սիրել կնոջս: Մենք 4 երեխա ունենք, ու այս տարի մեր ամուսնության 30-րդ տարեդարձն է:

THEGUARDIAN

Գրել կարծիք