JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ի՞նչ չի կարելի անել անկողնում սեքսի ժամանակ. ահա 7

Ի՞նչ չի կարելի անել անկողնում սեքսի ժամանակ. ահա 7 օրինակ

Լռել


Եթե խոսքը տրավմատիկ և անցանկալի սեքսի մասին չէ, երկուսն էլ կարող են խոսել իրենց զգացողությունների մասին և սպասել, որ իրենց կլսեն: Հետերոսեքսուալ զույգերի դեպքում պարզ է, որ պետք է նախաձեռնողը տղամարդ լինի: Եվ հաճախ երկու զույգերը սպասում են, որ հենց այդ տղամարդը անխոս կիմանա, ինչպես հաճույք պատճառել:
Մարդիկ չեն կարողանում կարդալ մտքեր: Լռությամբ հրաշքին սպասելը տարբերակ չէ:

Ադեկվատ զուգընկերը կլսի ձեր ցանկությունը, և հավանական է, կփորձի վիճել, որ իր նախկին զուգընկերները այդ ցանկության իրականացման դեպքում 40 անգամ կվերջացնենին մեկ գիշերում: Այդ դեպքում ուղարկեք նրան նախկինների մոտ և հիշեցրեք, որ ձեզ հետ այլ կերպ պետք է վարվի:

Քննադատել


Այո, արգելված բառակապակցությունները չարիք են: Անկողնում քննադատությունը ենթադրվում է, որ կարող է լինել բիրտ և կոպիտ: Եթե ինչ-որ բան ձեր դուրը չի գալիս, ցանկանում եք կանգնեցնել պրոցեսը, հասկացել եք, որ օրգազմ եք ապրել, դրա մասին ուղիղ խոսեք:
Հնարավոր է, զուգընկերը հիասթափվի և հարցնի, թե ինչ վատ բան է անում, եթե շարունակում է: Պետք է համբերությամբ լցվել և ասել, որ նա ոչ մի բանում էլ մեղավոր չէ: Դուք կարող եք շարունակել օգնել, որպեսզի զուգընկերն էլ ավարտի, բայց այլ կերպ:

Ցավին ուշադրություն չդարձնելը


Եթե ցավ եք զգում և չեք դիմանում, ասացեք դրա մասին զուգընկերոջը: Պետք է անհապաղ դադարեցնել սեքսը: Զուգընկերը չպետք է համոզի կամ առաջարկի նրան. «Իսկ եթե այսպե՞ս»: Դա հետո կպարզեք:
Ցավը անորմալ ռեակցիա է: Փորձեք բժշկի օգնությամբ հասկանալ պատճառը:

Եթե զուգընկերը պատրաստ է շարունակել, բայց այլ կերպ, համաձայնվեք:

Արհամարհել զուգընկերոջ անտարբերությունը


Պասիվությունը դեռ անտարբերություն չէ: Եթե ինքնամոռաց փաղաքշում եք զուգընկերոջ մարմնի որևէ մաս, իսկ նրա մոտ շնչառությունը չի փոխվում և անշարժ պառկած է, նշանակում է, որ դա իրեն չի գրգռում:
Նա կարող է լռել տարբեր պատճառներով: Օրինակ, տեսնում է, որ զվարճանում եք, և նա չի ցանկանում ձեզ զրկել դրանից: Բայց սեքսը երկուսի համար է, և տրամաբանական է, որ զուգընկերները զբաղված են միմյանց գրգռելով, այլ ոչ թե իրենք իրենց:


Կարդացեք նաև.



Վերապրել օրգազմը


Չի կարելի օրգազմը համարել ավարտ և սեքսի վերջնակետը, որը վերջ է դնում մտերմությանը: Ընդհանրապես, օրգազմ ստանալու համար երկար ժամանակ պետք չէ: Մարդկանց մեծամասնությունը օրգազմ են ապրում ձեռնաշարժությունից:
Սեքսը մտերմության և հաճույքի համար է, և օրգազմը միայն դրա բաղկացուցիչ մասերից է:

Եթե լսում եք միմյանց և պատրաստ եք զուգընկերոջ առաջին ցանկության դեպքում փոխել տեխնիկան և շարժումը, հնարավոր է, որ երկուսդ էլ միաժամանակ օրգազմ ստանաք:
Մի կեղծեք օրգազմը: Մի նեղացեք զուգընկերոջ այն խոսքից, որ նա օրգազմ չի ստացել, սա նույնպես նորմալ է: Թող և անհավանական ծանր լինի դրա մասին խոսելը և լսելը, բայց դա կօգնի հետագայում միմյանց ավելի լավ հասկանալ:

Ամաչել սեփական ցանկություններից


Եթե ցանկանում եք ինչ-որ նոր բան փորձել, մի ամաչեք զուգընկերոջը այդ մասին ասել: Բայց քաղաքավարի կլինի բոլորի համար, եթե ցանկությունը այսպես հնչի. «Ես ցանկանում եմ, որպեսզի ինձ կապեն և շրմփացնել», այլ ոչ թե «Ես շատ եմ ցանկանում քո մեջ դնել անալային խցան»:

Սեքս հարբած մարդու հետ


Այդպիսի իրավիճակում կօգնի այս խորհուրդը. եթե ձեր առջև հարբած մարդ է և ցանկանում եք նրա հետ սեքսով զբաղվել, ինքներդ ձեզ հարցրեք, կվստահեի՞ք նրան ձեր մեքենայի ղեկը: Եթե ոչ, նշանակում է, որ նրա հետ սեքսով չի կարելի զբաղվել:

LIFEHACKER

Տարածել