JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

6 հարց, որոնք պետք է քննարկել նոր զուգընկերոջ հետ

6 հարց, որոնք պետք է քննարկել նոր զուգընկերոջ հետ սեքսից առաջ

Սեքսը պետք է լինի ապահով և հարմարավետ։ Նման պայմաններ ստեղծելու համար անհրաժեշտ է քննարկել կարևոր հարցեր։ Որոշ թեմաներ որևէ կապ չունեն ռոմանտիկայի հետ, սակայն ստորև առաջարկված հացերը հարկավոր է քննարկել, նախքան կիջեցնեք անդրավարտիքները։
1․ Մենք հիմա սեքսո՞վ ենք զբաղվելու
Սա շատ կարևոր է, որպեսզի անհասկանալի իրավիճակում չհայտնվեք։
2․ Պահպանակ կա՞
ՁԻԱՀ-ով վարակվածների թիվը աշխարհում հետզըհետե աճում է։ Նույնիսկ եթե նորեկը ցույց է տալիս համապատասխան փաստաթուղթը, որը երեկ է ստացել բժշկից, պետք չէ հավատալ։ Հնարավոր է, որ զուգընկերը նոր է վարակվել և հետազոտության տվյալները կաորղ են ճշգրիտ չլինել այդ դեպքում։
3․ Ո՞վ է առաջինը լոգանք ընդունում
Երբ ցանկություն է առաջանում, չենք էլ մտածում սկզբից լոգանք ընդունելու մասին։ Սակայն զուգընկերոջ հետ առաջին սեքսը երբեմն չի արդարացնում մեր սպասելիքները։



Կարդացեք նաև․



4․ Սա միայն սե՞քս է, թե՞ ավելին
Ինչ-որ մեկը համարում է, որ սեքսից հետո պարտադիր չէ ծանոթանալ, իսկ մեկ ուրիշի համար սեքսը նշանակում է հարսանիք և երեք երեխա։ Եթե սեքսից հետո զուգընկերների սպասելիքները չարդարանան, ապա հաճույքը միանգամից կմոռանան և կմնան միայն վատ հիշողությունները։
5․ Ինչպե՞ս ենք անելու
Մոտավորապես որոշեք, թե ինչով եք զբաղվելու։ Եթե զուգընկերը համարում է, որ անալ սեքսը սովորական է, ինչպես՝ վագինալը, իսկ պոռնոֆիլմից դիրքերը՝ ամենահարմարավետը և իրականը, ապա սեքսը վերածվում է վտանգավոր զբաղմունքի։
6․ Ո՞ւմ ենք այդ մասին պատմելու
Անձնական տարածության սահմանները տարբեր են։ Ինչ-որ մեկը իր ամբողջ անձնական կյանքը պատմում է բոլորին, իսկ մյուսը պարզապես լուռ է և որևէ մեկին չի պատմում իր արկածների մասին։
Սեքսով զբաղվում են նվազագույնը երկուսով և եթե զուգընկերը չի ցանկանում, որպեսզի դրա մասին ուրիշ մարդ իմանա, ուրեմն հաշվի առեք նրա ցանկությունը։

LIFEHACKER

Տարածել