JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ե՞րբ ես ամուսնանում․ ինչպե՞ս պատասխանել հարաբերութ

Ե՞րբ ես ամուսնանում․ ինչպե՞ս պատասխանել հարաբերությունների մասին նյարդայնացնող հարցերին

«Երբ եք ամուսանանալու»


Այս հարցը տալիս են բոլորին անխտիր և բոլորովի էլ կարևոր չէ, թե որքան ժամանակ եք հանդիպում: Թևաթափ չլինեք, քանի որ այս հարցը դեռ շատ եք լսելու: Բարեկամներն, ամենայն հավանականությամբ, փորձում են մտերմիկ զրույց սկսել, բայց չգիտեն` ինչ հարմար թեմա ընտրել: Տատիկն էլ անհանգստանում է ընտանեկան բարեկեցության համար: Եթե ինչ-որ մեկը նպատակասլաց ու համառորեն բարձրացնում է այդ հարցը, մի բարկացեք, ուղղակի ժպտացեք ու պատասխանեք․ «Դուք այդ մասին առաջինը կիմանաք»:

«Երբ եք պլանավորում երեխա ունենալ»


Սա հարված է ամենացավոտ տեղին, հատկապես երբ երեխա ունենալու տարիների փորձերն ապարդյուն են: Հաճախ այս մարդիկ շատ անտակտ են ու համառ: Հասկացրեք, որ նրանք անցնում են Ձեր անձնական սահմանները, կարող եք ուղղակի կատակել: «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»:

«Իսկ երկրորդին երբ եք ունենալու»


Առաջնեկի լույս աշխարհ գալուց անմիջապես հետո պատրաստեք այս հարցի պատասխանը․ «Երկրորդ երեխա դեռ չենք ուզում, չէ որ մեր առաջնեկն կատարյալ է»:

«Դուք նույն հավատքն ունեք»


Բավական ողջամիտ պատասխան է․ «Այ քեզ բան, իրոք անսպասելի հարց էր, ինչու եք հետաքրքրվում»: Հավանաբար կհասկանա, որ իր հարցն անտակտ էր: Իրականում, հավատքը նեղ անձնական հարց է: Այլադավան ընտանիքների բազմաթիվ երջանիկ օրինակներ կան:

«Որքա՞ն ժամանակ է, որ ճանաչում եք միմյանց»


2 շաբաթ, 6 ամիս, 5 տարի … ի՞նչ տարբերություն։ Եթե հարցի մեջ քննադատության նոտաներ են հնչում, արագ հակադարձեք, - «Թվում է` ամբողջ կյանքս ճանաչում եմ նրան»:

«Ձեր հարաբերությունները հեռակա են, ինչ-որ լու՞րջ բան է»


Մարդիկ հաճախ քննադատում են և չեն հավատում հեռավորության վրա հիմնված հարաբերություններին: Շատերը զարմանում են, - «Չէ՞ որ տարբեր քաղաքներում եք ապրում, ե՞րբ եք պատրաստվում տեղափոխվել»
Նմանատիպ հարցերին կարող եք պատասխանել նույն կերպ ինչ առաջինին․ «Դուք անմիջապես կիմանաք այդ մասին»: Սա կարճ, ունիվերսալ պատասխան է, որը կօգնի դիմացինին հասկանալ, որ ներխուժել է Ձեր անձնական տարածք:


Կարդացեք նաև․



«Նա (աղջիկը/տղան) չի՞ պատրաստվում նորմալ աշխատանքի տեղավորվել»


«Նորմալ աշխատանքի» վերաբերյալ յուրաքանչյուրն իր պատկերացումներն ունի: Ձեզ համար, օրինակ, վաճառողը լավ գործ է, բայց դիմացինի համար` անհեռանկարային տարբերակ: Էլ չեմ խոսում համացանցում փող վաստակելու հնարավորության մասին, որն ավագ սերնդի համար ընդհանրապես անհասկանալի է: Կարելի է ուղղակի պատասխանել․ «Ես կփոխանցեմ նրան (աղջկան/տղային), որ դուք այդքան սրտացավ եք ու անհանգստանում եք նրա համար»: Փոքր-ինչ մեղմ եղեք միայն շատ մոտ մարդականց, հարազատների հետ:

«Դեռ վարձո՞վ եք ապրում։ Ե՞րբ եք ձեր սեփականը գնելու»


Մարդիկ գուցե չգիտեն, որ Դուք շատ հետևողականորեն գումար եք խնայում Ձեր սեփական բնակարանը, տունը գնելու համար, կամ գուցե ձեզ դուր է գալիս այն բնակարանը, որը վարձում եք: Կարող եք հենց այդպես էլ պատասխանել, կամ ` մի փոքր հեգնանքով․ «Ընտանեկան բյուջեն կազմելիս անպայման քեզ կկանչենք»։

«Ինչու՞ միասին չեք գալիս ընտանեկան հավաքույթներին»


Այս հարցում թաքնված քննադատություն է հնչում Ձեր զուգընկերոջ հասցեին: Բարեկամները կարծում են, թե Ձեր ընկերոջ համար տհաճ է ներկա գտնվել ընտանեկան հավաքույթներին: Եթե հակակրանք իրոք չկա, ուղղակի պատասխանեք․ «Շատ էր ուզում գալ, բայց, ցավոք, աշխատանքը թույլ չտվեց»:   

LIFEHACKER

Տարածել