JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Հարցեր, որոնք կօգնեն բացահայտել մարդուն

Հարցեր, որոնք կօգնեն բացահայտել մարդուն

Բոլորս կարող ենք համաձայնվել, որ նոր մարդու հետ ծանոթությունը ամենասուր զգացողություններից է: Ինչ-որ մեկը երբևէ եղել է անծանոթ:
Կհարցնեի՞ք, եթե իմանայիք՝ ինչպիսի հոգեբանական հարցեր կարելի է տալ, որպեսզի միանգամից հասկանաք՝ համապատասխանո՞ւմ եք միմյանց, թե ոչ: 
Իսկ այդպիսի հարցեր կան: Եկեք անկեղծ լինենք, դրանք այսպիսի պարզ հարցեր չեն. «ինչպե՞ս անցավ օրդ» կամ «ի՞նչ ծրագրեր ունես այս շաբաթ»: Դրանք չեն բացահայտում մարդուն:
Ահա այն հարցերը, որոնք իսկապես կօգնեն հասկանալ մարդու անհատականությունը:
1. Ինչպե՞ս ինքներդ ձեզ կնկարագրեք
 Թվում է, թե ոչ մի հատուկ բան չկա: Բայց հենց նրա բնավորությունը կպատմի իր անհատականության մասին:
Ինչո՞ւ
Որովհետև հարցին տարբեր կերպ կարող եք պատասխանել: Մարդիկ կարող են խոսել իրենց անհատականության, աշխատանքի և ընտանիքի մասին: Անկախ նրանից, թե ինչ կպատասխանեն, կպարզեք, թե կյանքում ինչ առաջնահերթություններ ունեն:
Օրինակ, եթե ինչ-որ մեկը սկզբից պարող էր, հետո երգիչ և վերջապես՝ գրադարանավար, գիտեք, որ այդ մարդու համար գրադարանավարությունը պարզապես աշխատանք է, իսկ պարելը և երգելը ավելի մեծ նշանակություն ունեն:
Նաև պետք է ուշադրություն դարձնել բառերի տեսակների վրա, որոնք օգտագործում են մարդիկ: Եթե նրանք օգտագործում են «հետաքրքրասեր» կամ «ռեկրեացիոն» բառերը , ապա ինտրովերտներ են, իսկ «խելացի» կամ «սպորտային» բառերը, ցույց են տալիս, որ մարդը էքստրավերտ է:
2. Ո՞րն է ձեր ամենամեծ ձեռքբերումը:
Այս հարցի պատասխանի շնորհիվ պատկերացում կկազմեք մադու անցյալի մասին: 
Եվ նորից այն ցույց է տալիս մարդու հետաքրքրությունները, քանի որ դա երկիմաստ հարց է: Դա սպորտային ձեռքբերո՞ւմն է, մասնագիտակա՞ն, անձնակա՞ն: Հետո կտեսնեք, թե մարդն իր կյանքի որ ոլորտներով է հետաքրքրված:
3. Ինչպիսի՞ լավ գրքեր եք կարդացել:
Դա հիանալի հարց է, որի պատասխանները կարող են տարբեր լինել: Դուք արագ կարող եք իմանալ, ձեր հետաքրքրությունները համընկնո՞ւմ են, թե ոչ:
4. Ինչպիսի՞ աշխատանքի մասին եք երազում: 
Եվս մեկ երկիմաստ հարց, որը շատ բան ցույց կտա: Որոշները կասեն, որ երազում են ստեղծարար աշխատանքի մասին: Մյուսները կփորձեն յուրօրինակ լինել և կնկարագրեն գոյություն չունեցող աշխատանքի վայրեր, օրինակ՝ «գարեջրի դեգուստատոր»:
Անկախ նրանից, թե ինչպես է պատասխանում, դա ցույց կտա՝  երկա՞ր է մտածել, թե ոչ:



Կարդացեք նաև.



5. Ո՞վ է ձեր կուռքը կամ հերոսը:
Բավականին վիճելի հարց է: Կբացահայտեք, որ որոշները կխոսենք իրենց ընտանիքի անդամի մասին, իսկ մյուսները՝ հայտնի մարզիկի կամ փոփ-երգչի մասին: Շատ բան կիմանաք մարդու արժեքների մասին:
Սովորաբար մարդիկ նկարագրում են բնավորության այն գծերը, որոնք ցանկանում են տիրապետել:
Ահա ևս 5 հարց, որոնց պատասխաններն իսկապես կբացահայտեն անհատականությունը:

  • Կյանքի փիլիսոփայություն ունե՞ք:

  • Ի՞նչն է ավելի շատ ձեր մեջ հավանում:

  • Եթե կարողանայիք փոխել աշխարհը, ի՞նչ կանեիք:

  • Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանանակում կյանք:

  • Նախընտրում եք աշխատել միայնա՞կ, թե ձեզ դուր է գալիս աշխատել կոլեկտիվում:


Այն, թե ինչպես են մարդիկ պատասխանում հարցերին, կարող է շատ բան պատմել նրանց անհակատանության մասին:

CLUBER






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել