[Meduza] Մեքենան մարդկանց վրա քշել. ահաբեկիչների նոր մարտավարությո՞ւն

April 10, 2017

Մարտի 22-ին Լոնդոնում տեղի ունեցավ ահաբեկչություն. հանցագործը մեքենայով անցնում էր Վեստմինիստրյան կամրջի վրայով, ու քշեց ուղիղ հետիոտնի վրա: 40 մարդ վիրավորվեց, երկուսը մահացան: Այնուհետև վարորդը մեքենայից դուրս եկավ ու դանակով հարձակվեց ոստիկանի վրա: Ոստիկանը մահացավ: Հարձակվողին գնդակահարեցին: Հաջորդ օրը Անտվերպենի ոստիկանությունը ձերբակալեց մի տղամարդու, որը, իրավապահների խոսքով, փորձել է մեքենան քշել ամբոխի վրա:


Մարդկանց վրա քշելը ահաբեկչության նո՞ր տեսակ է, թե՞ նախկինում էլ է այդպիսի բան եղել



 Հարձակման այդ մեթոդը վաղուց է հայտնի. այն անվանում են car-ramming կամ  vehicle-ramming: Չենք կարող ասել, որ մարտավարությւոնը նոր է, բայց վերջին տարիներին հատկապես դա' պոպուլյար դարձավ ահաբեկիչների մոտ: Մասնավորապես դա կիրառում են Իսրայելում արմատական պաղեստինցիները: 2015-ից իշխանությունները հիսունից ավելի փորձ են արձանագրել: Որպես կանոն, հանցագործները մեքենան ուղղում էին կամ իսրայելցի զինվորների, կամ ոստիկանների, կամ կանգառում սպասող մարդկանց վրա: Հուլիսի 14-ին` Բաստիլի գրավման տոնակատարության օրը, Նիսում տեղի ունեցածը այդ կարգի ամենախոշոր ահաբեկչությունն էր, երբ թունիսցին բեռնատարով 86 հոգու մահացու վրաերթի ենթարկեց, հարյուրավորին վնասվածքներ հասցրեց: Այդ կարգի ահաբեկչություններ Եվրոպայում 2014-ին էլ էր տեղի ունեցել` Սուրբծննդյան տովաճառում:

Ե՞րբ ահաբեկիչները հաճախակի դարձրեցին այդ հարձակումները


2000-ի վերջին և 2010-ի սկզբին: Stratfor վերլուծական կենտրոնի փորձագետները ենթադրեցին, որ պաղեստինի գրոհայինները նոր մարտավարություն են յուրացնում իսրայելցիների դեմ: Արմատական իսլամիստական խմբավորումները իրենց կողմնակիցներին բաց կոչ էին անում «ոչ հավատարիմների» սպանության համար մեքենաներ կիրառել: 2010-ին անգլալեզու Inspire ամսագիրը, որը հրատարակում էր Ալ Քաիդա ահաբեկչական խմբավորման ստորաբաժանումներից մեկը, նյութ հրապարակեց, որում բացատրում էր` ինչպես բեռնատարով կամ ջիպերով ահաբեկչությւոն կատարել: Հեղինակն ընդգծում էր, որ այդպիսի հարձակումը լայն տարածում չունի, հետևաբար հանկարծակիության էֆֆեկտ կա: Լոնդոնյան տեռակտը, կարծես, հենց այդտեղից արտագրված լինի:







Ինչո՞ւ ահաբեկիչները սկսեցին այդ մարտավարությունն ավելի հաճախ կիրառել


Որովհետև այն արդյունավետ դարձավ:  Այդ մասին հենց հանցագործներն են ասում, նաև` ահաբեկչության դեմ պայքարի փորձագետները: Մեքենան սպանության ավելի մատչելի գործիք է, քան պայթուցիկ սարքը: Նոր մեթոդը ահաբեկչական հանցագործության մեջ ավելի շատ մարդ է ներգրավում, որոնք կարող է իսլամական ոչ մի խմբավորում ղեկավարած չլինեն, բայց կիսեն նրանց հայացքները:  Հենց այդ պատճառով է, որ խոհանոցային դանակների կիրառումը Իսրայելում հարձակման հիմնական մեթոդ դարձավ: Հատուկ ծառայությունների համար շատ ավելի բարդ է հակազդել այդ ահաբեկչություններին, քան` պայթյուններին: Ռումբը կարելի է հայտնաբերել մետաղորսիչներով կամ շներով, բացի այդ, այդ ահաբեկչությունները նախապես ծրագրվում են, ինչը կարելի է գաղտնալսել:

Ինչպե՞ս են պետությունները հակազդում սպառնալիքին


Հիմնական մեթոդը` հանրային վայրերի պաշտպանությունն է` հատուկ պատնեշներով: Այդ կերպ Իսրայելում բազմաթիվ կանգառներ են պաշտպանվում: Հնարավոր է, հետագայում հնարավոր լինի այդ տիպի ահաբեկչությունները կանխել հատուկ տեխնոլոգիայով. մեքենաները կհագեցվեն սարքավորումներով, որոնք ավտոմատ կերպով կարգելակեն վտանգի դեպքում: ԶԼՄ-ների տվյալներով, բեռնատարը, որով անցած տարի Բեռլինում կատարվեց ահաբեկչությունը, հագեցված էր հենց այդպիսի համակարգով, և հենց դա օգնեց խուսափել ավելի մեծ զոհերից: 2012-ին Եվրամիությունն արդեն կանոններ է սահմանել, որոնցով ծանր մեքենաները հագեցվում են ավտոմատ արգելակման համակարգով: Պարտադիր: