Բոլիվուդը «հանգստանում է». Հնդկաստանից Շվեդիա հեծանիվով ՝ հարսնացուի հետևից

June 26, 2017

1975 թվականին զբոսաշրջիկ Շարլոտան իր՝ Հնդկաստանում ճանապարհորդության ժամանակ, Դելիում հանդիպում է փողոցային նկարիչ Մահանանդիային և խնդրում նկարել իր դիմանկարը: Երիտասարդների շփումը վերաճում է սիրավեպի, բայց շատ շուտով Շարլոտան վերադառնում է Շվեդիա: Թվում էր՝ ի՞նչը պետք է կապի հնդկական ցածր կաստայի պատկանող երիատասարդին և աղջկան՝ բավական հարուստ շվեդական ընտանիքից:


Շարլոտան նամակներ էր ուղարկում Հնդկաստան և անհամբերությամբ սպասում Մահանանդիայի պատասխանին: Նամակագրությունը շարունակվել է մի քանի ամիս: Իսկ հետո ռոմանտիկ հնդիկ երիտասարդը գնում է մի հեծանիվ և ուղևորվում հեռավոր Շվեդիա՝ սիրո ետևից: Ճանապարհին նա դիմանկարներ էր նկարում, և դրանով էլ գումար վաստակում:

[caption id="" align="aligncenter" width="700"] Մահանանդիանյի «սիրո ուղին»[/caption]
Երբ փեսացուն Հնդկաստանից հայտնվեց Շարլոտայի տան շեմին՝ խնդրելով նրա ձեռքն ու սիրտը, աղջիկը միանգամից համաձայնվեց դառնալ նրա կինը:

Շուրջ 40 տարուց ավելի է՝ զույգն ապրում է միասին: Նրանք արդեն երկու մեծ երեխաներ ունեն: Շարլոտան և Մահանանդիան աշխատում են հնդկական բարեգործական հիմնադրամների հետ: