ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Աշխարհահռչակ դեմքերն ընթերցում են Վարդան Գրիգորեան

Աշխարհահռչակ դեմքերն ընթերցում են Վարդան Գրիգորեանի «Տուն տանող ճանապարհը» (տեսանյութ)

newmag-y-n

Newmag-ը հրատարակեց Վարդան Գրիգորեանի «Տուն տանող ճանապարհը» գիրքը: Այս գործում պատկերված է մեծ մենթորի կյանքի բացառիկ հուշագրությունը՝ մարտահրավերների հաղթահարման, շարունակական ձեռքբերումների և հնարավորությունների կիրառման մասին։ Գիտությունների թեկնածուի

Գարեթ Էվանս, Ավստրալիայի Արտաքին գործերի նախկին նախարար

«Թավրիզից Լիբանանով Կալիֆոռնիայով, Տեխասով, Փենսիլվանիայով, Ռոդ Այլենդով և բազում այլ վայրերով մինչև Նյու Յորք հասած ու գիտելիք երազող տղան, որն այսօր, հուսամ, արդեն ուսյալ է, կանգնած է մի կազմակերպության ղեկին, որն իր առաքելությունն է հռչակել գիտելիքի տարածումն աշխարհում: Երազող, որը սովորել է նախաձեռնող լինել, թափառող մի հայ, որը հասել է Նյու Յորք Թայմսի էջերին, որդի, որը դարձել է հայր, հայր, որը դարձել է ամուսին: Սա այն կյանքն է, որը երբեք չէի սպասի, որ կունենամ»:

 

Սամանթա Փաուեր, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան

«Այժմ նստած իմ գրասենյակում՝ Էնդրյու Կարնեգիի դիմանկարի ներքո, տրվել եմ հիշողություններիս՝ վերապրելով այն երկար ուղին, որն ինձ հասցրեց այստեղ: Դեռ Լիբանանում իմ առաջին մենթոր Սիմոն Վրացյանը, Հայաստանի առաջին ու կարճատև հանրապետության վերջին վարչապետը, դարձել էր իմ երկրորդ հայրը, ուսուցիչն ու բարերարը: Նա գրել էր ինձ, որ երբ Բեյրութ էի եկել, փոքրիկ ձկնիկ էի մեծ լճակում, սակայն նրա եզրակացությամբ այդ պահից սկսած պիտի դառնայի մեծ ձուկ փոքր լճակում: Առաջին տասը տարիների իմ բոլոր հաջողություններով ես հիմնովին պարտական եմ նրան»:

 

Ռուբեն Վարդանյան, «ԱՎՐՈՐԱ» նախաձեռնության համահիմնադիր  

«Իմ ճանապարհին ինձ օգնել են շատ ընկերներ ու անծանոթներ, և իհարկե իմ կինն ու երեխաները: Բայց երբեմն մեջս սղոսկում է թեթև կասկած, որ այնուամենայնիվ ճակատագրի մատը ևս խառն է եղել ամեն ինչում: ԷՆդրյու Կարնեգիի մասին առաջին անգամ կարդացել եմ 12 տարեկանում և հիացած եմ մնացել Էդիսոնի ու Ֆուլթոնի պես մեծ գյուտարարների ու Կարնեգիի նման ինքնակայացած մարդկանցով»:

 

Արա Դարզի, Աշխարհի առաջատար վիրաբույժ

«Պատանի հասակում Կարնեգիի մասին իմանալուց հետո մեծագույն համակրանքով լցվեցի նրա նկատմամբ՝ նկատելով իմ ու այդ մարդու վաղ կյանքի որոշ նմանություններ, երկուսս էլ աղքատ ընտանիքներից էինք, երկուսս էլ սիրում էինք կարդալ, սակայն չէինք կարող մեզ թույլ տալ գիրք գնել կամ նույնիսկ վարձով վերցնել, երկուսս էլ երիտասադր տարիքում մեկնել ենք օտար երկիր բախտ որոնելու, երկուսս էլ գիտեինք՝ հոգով ու սրտով, որ մեզ կփրկի և կուղղորդի միայն կրթությունը, որ իրականում կրթությունն է լավ կյանքի բանալին յուրաքանչյուրի համար, ով էլ լինի, որտեղ էլ ծնված լինի»:

 

Կարդացեք նաև

 

 

Բերնար Քուշներ, Ֆրանսիայի Արտաքին գործերի նախկին նախարար

«Մինչև օրս գրասենյակիս պատերը երիզված են գրքերով, մարդիկ ինձ գրքեր են ուղարկում, խոսում են ինձ հետ գրքերից, և ինքնս միշտ բավականություն եմ ստանում ձեռքս ընկած գրքի ծանրությունից: Գիրքն ինձ համար մնում է մարդու ամենաբացառիկ ստեղծագործություններից մեկը, քանի որ էությամբ ընծա է, գիտելիքի ընծա, որ ինչպես էլ հայտնվի քո ձեռքում, գտածո գանձ է: Դու դա կրում ես քեզ հետ և դրանից սովորում ես որտեղ ու երբ կամենաս: Գիրքը մարդու երազանքների, գաղափարների և իդեալների շտեմարան է»:

 

Մերի Ռոբինս, Իռլանդիայի նախկին նախագահ

«Գրադարանը որպես վայր, որտեղ գրքերը կարող են ազատորեն տրամադրվել իրար և միմյանց երեխաներին, բոլորի երեխաների նկատմամբ մարդու դրսևորած հոգածության առհավատչյան են: Գրադարան հիմնելու և պահպանելու գործը ներդրում է ոչ միայն մեր, այլև ապագա սերուդների կյանքում: Գրադարանը ժառանգություն է, հայելի դեպի անցյալ և պատուհան դեպի ապագա»:

 

Նուբար  Աֆեյան, «Ավրորայի» համահիմնադիր  

«Երբ պատանի էի՝ Թավրիզում կարդացի Մեծ պատերազմի բերած արհավիրքների՝ տեղահանումների, կոտորածների ու ցեղասպանությունների մասին՝ ուղղված քաղաքացիական բնակչության դեմ:

 

 

Էռնեստո Զեդիլիո - Մեքսիկայի նախկին նախագահ

«Մի բան ամեն դեպքում հստակ է՝ խաղաղությունը կարմատավորվի՝ հասկանալով, թե ինչպես են մեր՝ պետությունների, մարդկանց, ժողովուրդների տարբերությունները դառնում են հակամարտության պատճառ, և գտնելով այդ տարբերությունները կառավարելու ուղիներ, այլ ոչ թե թույլ տալու, որ դրանք վերաճեն բռնությունների»:

 

 

Ջորջ Քլունի, Դերասան, կինոպրոդյուսեր

«Էնդրյու Քարնեգին ասում էր, որ կուզեր իր բարեգործությունները իրական ու մշտական օգուտ տային աշխարհին: Ես փող չունեի, բայց սովորեցի Կարնեգիից, թե ինչ է հնարավոր անել փողի հետ. բաժանել այն: Ճիշտ այդպես ես վարվեցի գրքի հետ. լինելով առանց գրքի տղա՝ դարձա մի մարդ, որը բազմաթիվ մարդկանց միջոցներով միլիոնավոր մարդկանց ապահովում է գրքերով»:

 

 

Տարածել