ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Վարդան Գրիգորեանի «Տուն տանող ճանապար

Տեղի ունեցավ Վարդան Գրիգորեանի «Տուն տանող ճանապարհը» գրքի շնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

Newmag հրատարակչությունը ներկայացնում է ամերիկահայ ամենահայտնի մտավորականի՝ Վարդան Գրիգորեանի ինքնակենսագրությունը: «Քարնեգի» հիմնադրամի լեգենդար նախագահի ու «Ավրորայի» համահիմնադրի կյանքի բացառիկ հուշերը սկիզբ է առնում գավառական քաղաքի աղքատ թաղամասում:

Գրիգորեանը հայտնվում է Բեյրութի ճեմարանում, Սթենֆորդի համալսարանում, Նյու Յորքի հանրային գրադարանում, Բրաունի համալսարանում ու Քարնեգի հիմնադրամում:Թավրիզի հայկական թաղամասից՝ Միացյալ նահանգներ հասած և ազդեցիկ գիտական շրջանակներում մեծ հեղինակություն ձեռք բերած հայի՝ «Տուն տանող ճանապարհը» գիրքը թարգմանվել է անգլերենից, թարգմանիչը Աստղիկ Սարգսյանն է. «Այս գիրքը այն մասին է, թե ինչպես է դժվար անցյալը դառնում փայլուն ապագայի հիմք։ Եթե տանն ամեն ինչ լավ լիներ, նա չէր գնա ու չէր լինի Վարդան Գրիգորեանը»:

     

Վարդան Գրիգորեանը հայկական իրականություն մտավ Ավրորա նախաձեռնության շնորհիվ: Գրիգորեանը Ավրորայի երեք համահիմնադիրներից է: Այսպես հայերը ճանաչեցին իրենց ամենահայտնի ու ազդեցիկ հայրենակցին: Սա Newmag-ի ու Ավրորայի երկրորդ համատեղ աշխատանքն է: Առաջինը Փոլ Իգնեշիուսի գիրքն էր` նկատում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը. «Վարդան Գրիգորեանն այն գաղափարի մի մասն է, որը կրում է Ավրորան։ Նա իմ ճանաչած ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է: Նա իմաստուն մարդ է ու այս գիրքը նրա հարուստ կյանքի արտացոլումն է»:

             

Այս գիրքը Ավրորայի անկանկալն է Վարդան Գրիգորեանին: Գրքի շապիկի դիզայներ, Թեհրանում Վարդան Գրիգորեանի ընտանիքի հարևան Էդիկ Պողոսյանն ընկնում է հուշերի գիրկը: 13 տարի առաջ, երբ լսեց իր հայտնի հարևանի մասին, նա արդեն Նյու Յորքի գրադարանի տնօրենն էր. «Կարևորում եմ իրանահայերի կենսագրականները, Ավրորան նաև սփյուռքի ներուժի վրա է շեշտը դնում։ Նաև այս գրքով կբացահայտվի հատկապես իրանահայ համայնքի ներուժը։ Մարդիկ, որ այսօր էլ կարող են իրեն ներուժը բերել Հայաստանի համար»:

       

Գրքի թարգմանական նրբություններից մինչև շապիկի դիզայն ու վերջնական հրատարակություն՝ Վարդան Գրիգորեանն անընդհատ կապի մեջ է եղել Newmag-ի հետ: Հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանի խոսքով, նրան հետաքրքրում էր ամեն ինչ. «Գրքում կկարդաք մարդկանց մասին, որ մտածել ենք, թե մահացել են, Լևոն Շանթը, Սիմոն Վրացյանը։ Ներկայացրել է, թե ինչպես ստեղծեց կապեր, էմիգրանտ էր, որը դարձավ Նյու Յորքի ամենաազդեցիկ մտավորականններից։ Այնքան գումար է հավաքել Կարնեգիի համար, որ էլ գումար հավաքելու կարիք չունի հիմնադրամը»:

 «Տուն տանող ճանապարհը» գիրքը հայերեն թարգմանել առաջարկեց ու նաև օգնեց Մարտին Գալստյանը, որն այժմ Կենտրոնական բանկի տնօրենն է: Հայտնի հայ մտավորականի, հեղինակավոր նյույորքցու գիրքն անցնում է տառապանքների ու զրկանքների միջով ու հասցնում իր մեծ երազանքին:

Տարածել