ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը ներկայացնում է «Քարնեգի» հիմնադրամի լեգեն

Newmag-ը ներկայացնում է «Քարնեգի» հիմնադրամի լեգենդար նախագահի բացառիկ հուշերը (թրեյլեր)

newmag-y-n

Newmag-ը թարգմանել և հրատարակել է «Ավրորայի» համահիմնադրի Վարդան Գրիգորեանի «Տուն տանող ճանապարհը» հուշագրությունը: Այս գործն անգլերենով մեծ հաջողության է հասել, հայտնվել ամերիկյան մամուլի էջերին ու ամենաբարձր գնահատանքի արժանացել գրական հայտնի պարբերական

1997 թվականից ի վեր Վարդան Գրիգորեանը նախագահել է «Քարնեգի» հիմնադրամը: Ծնվել է Իրանում, 22 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ: Գիտությունների թեկնածուի կրկնակի կոչում է ստացել Սթենֆորդի համալսարանում։ Փենսիլվանիայի համալսարանում պաշտոնավարել է որպես ռեկտոր, 1981-89 թթ. նախագահել է Նյու Յորքի հանրային գրադարանը, եղել Բրաունի համալսարանի առաջին օտարազգի նախագահը: Գրիգորեանն Ամերիկայում «ամենահարգված ու հաճախ պատվի արժանացող դասախոս ու մտավորականն է»: Նա հայտնի է դրամահավաքի իր հմտություններով: 2007-ին Financial Times-ը նրան անվանել է «միջոց հայթայթող հանճար»:

«Այս ջերմ ու սրամիտ հուշագրությունը կարդալիս՝ կենսուրախ հետաքրքրություն ու մարդասիրական ջիղ ես զգում... Հատկապես որ հերոսը հեղինակն է, բաց ու ազնիվ անձ: Ազդեցիկ գիրք է»: Այս գնահատականը Վարդան Գրիգորեանի «Տուն տանող ճանապարհը» գործի վերաբերյալ արտահայտել է Los Angeles Times-ը:

Իրանահայ երիտասարդի բացառիկ հաջողության պատմությունն ամփոփում է Գրիգորեանի կյանքի բանաձևը՝բաց լինել գիտելիքի առջև և անվերջ կրթվել:

Նրա կյանքի պատմությունը սկսվում է տատի խրատներից, երբ աղքատ տղա էր Թավրիզում: Նրա ոդիսականը սկիզբ է առնում գավառական քաղաքի աղքատ թաղամասում: Մանկությունն անցել է եկեղեցու, դպրոցի, ամերիկյան ֆիլմերի ու ավելի մեծ աշխարհի հանդեպ սիրով ու անհագ ընթերցանությամբ: Գրիգորեանը հայտնվում է Բեյրութի ճեմարանում, Սթենֆորդի համալսարանում, Նյու Յորքի հանրային գրադարանում, Բրաունի համալսարանում ու Քարնեգի հիմնադրամում:

Իրանահայ երիտասարդի բացառիկ հաջողության պատմությունն ամփոփում է Գրիգորեանի կյանքի բանաձևը՝բաց լինել գիտելիքի առջև և անվերջ կրթվել: Նա փայլուն ներկայացնում է դավաճանությունը, փոքրոգությունն ու խառնաշփոթը, որի դեմ մարտնչել է, որպեսզի բարձրացնի կրթության մակարդակը, երբ դեկան էր տարբեր համալսարաններում: Գրիգորեանը ցույց է տալիս, որ ներգաղթյալների կյանքը, երազանքներն ու ձգտումները, որոնք կարող են ձգվել մի ամբողջ կյանք։

Գրքում կարելի է հանդիպել բազմաթիվ մտքեր, որոնք ապացուցում են Գրիգորեանի մեծ սերը դեպի կրթություն, գիր ու գրականություն: Նրա համար գիրքը գտած գանձ է, գրադարանը՝ մեծ ժառանգություն, որը պետք է փոխանցել սերնունդներին. «Գրադարանը որպես վայր, որտեղ գրքերը կարող են ազատորեն տրամադրվել, բոլորի երեխաների նկատմամբ մարդու դրսևորած հոգածության առհավատչյան են: Գրադարան հիմնելու և պահպանելու գործը ներդրում է ոչ միայն մեր, այլև ապագա սերուդների կյանքում: Գրադարանը ժառանգություն է, հայելի դեպի անցյալ և պատուհան դեպի ապագա»:

Թեթև է գրում. երբեմն ընթերցողին մեղմորեն համոզում է՝ մարդասիրական նուրբ քաղաքականություն բանեցնելով, երբեմն ազատություն է տալիս իր երևակայությանը:

«Տուն տանող ճանապարհն»  առաձնահատուկ է նաև իր գրական ճոխ լեզվով, ընտրված համեմատություններով ու պատկերավոր նկարագրություններով: Թեթև է գրում. երբեմն ընթերցողին մեղմորեն համոզում է՝ մարդասիրական նուրբ քաղաքականություն բանեցնելով, երբեմն ազատություն է տալիս իր երևակայությանը:

Վարդան Գրիգորեանը հիանալի կարողացել է ներկայացնել տվյալ ժամանկաշրջանը, ներգաղթյալների խնդիրները և անթաքույց երազանքները. «Թավրիզից Լիբանանով Կալիֆոռնիայով, Տեխասով, Փենսիլվանիայով, Ռոդ Այլենդով և բազում այլ վայրերով մինչև Նյու Յորք հասած ու գիտելիք երազող տղան, որն այսօր, հուսամ, արդեն ուսյալ է, կանգնած է մի կազմակերպության ղեկին, որն իր առաքելությունն է հռչակել գիտելիքի տարածումն աշխարհում: Երազող, որը սովորել է նախաձեռնող լինել, թափառող մի հայ, որը հասել է Նյու Յորք Թայմսի էջերին, որդի, որը դարձել է հայր, հայր, որը դարձել է ամուսին: Սա այն կյանքն է, որը երբեք չէի սպասի, որ կունենամ»:

«Տուն տանող ճանապարհն» գրքի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 2-ին, ժամը 11։00-ին Ավրորա մարդասիրական նախաձեռնության երևանյան գրասենյակում։ Գիրքն արդեն գրախանութներում է, հասանելի նաև մեր կայքում` newmag.am:

 

Տարածել