Փետրվարի գրքերը. Բիլ Գեյթսի էներգիան, ոչ ավանդական բժշկության կեղծիքը, Գանդիի նամակը Հիտլերին և Դա Վինչիի ռեզյումեն

February 17, 2017

Շոն Աշեր. «Նամակներ ի գիտություն. Լեգենդար մարդկանց նամակների հավաքածու»


«Հարգելի Էնդի, գնել ձեր կտավները այլևս մեր գրպանով չէ, բայց մի քանի արկղ տոմատի սուպ ուղարկում կարող ենք սիրով ուղարկել Ձեզ». Ուորհոլը երևի գնահատել է Campbell Soup ընկերության այս վերաբերմունքը: Հանճարեղ Դա Վինչին գրում է աշխատանքի ընդունվելու հնարքների մասին: Իր տաղանդները նա թվարկել է 10 կետով: Նկարչի շնորհքի մասին Լեոնարդոն  նշում է հպանցիկ, միայն վերջում: Ֆրենսիս Քրիկը գրում է որդուն ԴՆԱ-ի կառուցվածքի բացահայտման մասին` բացատրելով էպոխային բացահայտումը այնպես, որ հասկանալի լինի նաև երեխային: Իսկ եթե սպասված պոռթկումը չլինի՞: Այդ դեպքում նիկրոլոգը կպատմի Նիլ Արմստրոգի Լուսնային առաքելության մասին: Գրել կարելի է մեռածների մասին էլ, չէ՞: Ինչ բառեր կգտնեիք մոր համար, որը պատերազմում կորցրել է միանգամից 4 որդիներին : Հիմա գիտենք, թե ինչ խոսքեր կընտրեր նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը դրա համար: Նամակները կարող են լինել նաև հեռացողներից, չէ՞: Օրինակ  զոհված բևեռախույզ  Սքոթը գրում է կնոջն ու որդուն, նախադասությունը կիսատ է մնում ...: Ի դեպ Բեթոհվենը հրաժեշտի նամակ գրել է մահվանից 25 տարի առաջ: Ու ընդհանրապես, ի՞նչ կլիներ, եթե նամակները միշտ գտնեին իրենց հասցեատերերին: Օրինակ պատերազմից 54 շաբաթ առաջ Գանդիի` Հիտլերին ուղղված նամակը, որտեղ նա խնդրում էր պահպանել խաղաղությունն աշխարհում: Կլսե՞ր Հիտլերը նրան: Մի խոսքով`  ոգևորող, հոգեցունց, ուղղակի հետաքրքիր.լեգենդար մարդկանց «Նամակներն ի գիտություն», որոնց ընթերցումը և հաճելի, և օգտակար է:

Ջոն Սիբրուկ. «Երգերի մեքենա. Հիթերի ֆաբրիկայի ներսում»



Եթե մինչև հիմա խոժոռվում էիք  դավադրությունների տեսությունից, հիմա ճիշտ ժամանակն է թողնել սկեպսիսy. Վերջին 20 տարիների գրեթե բոլոր հնչեղ հիթերը գրել են մի քանի մարդիկ: Բայց նրանք ստվերում են մնում ինչ-ինչ պատճառներով ու ներկայանում են կեղծանուններով կամ ձևացնում են, թե հիթերը գրել են հենց կատարողները: Անհավատալի է, բայց հիթմեյքերների մեծ մասը շվեդ են, օրինակ 2014-ի   Billboard-ի թեժ 100-յակի մեկ քառորդը հենց շվեդների ձեռքի գործն է:Պրոդյուսերների ու երգերի հեղինակների հատուկ վարժեցված թիմը փորձարկում է կոմպոզիցիաների նոր մեթոդներ: Որոշ մասնագետներ էլ կարծում են` երգերի մեքենան ղեկավարում են ոչ թե լեյբլները, ռադիոկայնները կամ հիթմեյքերները, այլ իրական մանիպուլայտորը մեր ուղեղն է, որի նախասիրությունները հիմա ուսումնասիրովում է  գիտական մակարդակում: Գիրքը կարդալ` ձեռքի տակ You tube ունենալով:

Գրեթհեն Բեքք. «Ցանց: Ամերիկացիների միջև կապի մաշվելն ու մեր ապագա էներգիան»



Բիլ Գեյթսն այս գիրքը հատկապես առանձնացրել էր իր ամենամյա  booklist-ում: Ով, եթե ոչ նա պետք է իմանար, որ համակարգիչը զուտ գործիք է, աշխատում է էլետկականությունը: Մեզ համար սովորական դարձած լարերի հետևում թաքնված է հսկայական տնտեսություն, 20-րդ դարի ինեժեներական մտքի մեծագույն ձեռքբերումը: Օրինակ, պարզվում է, որ էներգիայի ալտերնատիվ աղբյուրներին անցնելն անհնար է առանց  ներկա էլկետրակայանների լուրջ փոփոխության, որքան շատ են ներդրումներ գնում «կանաչ» էներգիա, այդքան թույլ է դառնում կապը: Էլեկտրաէներգիան միայն աշխատանք չէ, նաև տեղեկատվություն  որը վերլուծում է սպառումը, ինչը թույլ է տալիս խոշոր ընկերություններին  հետևություններ անել, թե ինչով եք զբաղվում մենք տանը:

Սայմոն Սինգխ, Էդզարդ Էռնստ. «Չկա դրամապանակ, չկա կյանք. Ոչ ավանդական բժշկության հետևանքները»



Ինչպե՞ս դեղահաբը, որը կորցրել է ազդեցությունը, կարող է 20 միլիոն դոլարի եկամուտ բերել: Մտածեք այդ մասին, երբ հաջորդ անգամ գնեք օցիլոկոկցինում մրսածության դեմ: Գիտությունը հանրահռչակող Սայմոն Սինգխը և նրա համահեղինակը, որը կոմպլեմենտար բժշկության բնագավառում աշխարհում առաջին պրոֆեսորն է, 15 տարի ուսումնասիրել են, թե ո՞ր ալտերանտիվ մեթոդները կարող են գործել, որոնք` ոչ: Նրանց ուշադրության կենտրոնւմ է նաև ակուպունկտուրան, հիրոպրակտիկան և բուսաբուժությունը: Ինչպե՞ս իմանալ` որն է սուտ, որը` ոչ: Իսկ որտե՞ղ են ձեր վրա ցինիկաբար փող աշխատում: Պատասխանները ոչ տրադիցիոն բժշկության մասին  500 էջերում են