10 փոդքասթ անգլերեն սովորելու համար

December 22, 2017

1. Սովորում ենք անգլերեն Don’t Speak-ի հետ


բաժանորդագրում:  կայքRSSiTunes.
Լավ տարբերակ է նրանց համար, ովքեր լավ չեն ընկալում անգլերեն խոսքը լսելով: Դասերը վարում են ռուսերեն: Նոր դասեր արդեն վաղուց չեն թողարկվել, բայց նորերին սպասելու ընթացքում կա 45 հին դաս, որոնք կօգնեն բարելավել ձեր անգլերենը:

2. Անգլերենը ձեր կողմից սիրված երգերով ու ֆիլմերով


բաժանորդագրում: կայք, RSSiTunes.
Եվս մեկ ադապտացված ձեռնարկ սկսնակների համար, որը, ցավոք երկար ժամանակ է չի թարմացվում: Դասավանդումն ընթանում է շատ հետաքրքիր եղանակով. Դասվարները մեջբերումներ ու տեքստեր են վերցնում ձեր սիրելի ֆիլմերից ու երգերից:

3. 6  րոպե անգլերեն


բաժանորդագրում: կայք, RSSiTunes.
BBC Radio-ի հաղորդումն է, որի հաղորդավարները վերլուծում և մատուցում են առօրյա երկխոսությունները: Փոդքասթ անվանումը ստացել է յուրաքանչյուր հաղորդման տևողության համար, որը տևում է 6 րոպե:

4. Խոսակցական անգլերեն կամ անգլերեն, որով խոսում ենք


բաժանորդագրում: կայք, RSSiTunes.
Ամենշաբաթյա փոդքասթը, որի տևողությունը չի գերազանցում 3 րոպեն, կառուցված է առօրյա խոսակցական բառակապակցությունների, սլենգի յուրահատկությունների, բառակապակցությունների հիման վրա: Գուցե նման փոդքաստը հիմնարար գիտելիքների չի տա, բայց, վստահաբար, կմոտեցնի ձեր անգլերենն այն մակարդակի, որով հիմնականում խոսում են լեզվի կրողները:

5. Սովորիր Անգլերեն BBCRussian-ի հետ


բաժանորդագրում:  RSSiTunes.
BBC-ի ռուսական ծառայության հաղորդումներն են: Փոդքասթի բազայի հիմնական հաղորդումներն այլևս նախատեսված չէ լսելու համար, բայց ծառայությունը շարունակում է թողարկել նոր հաղորդումներ:


Կարդացեք նաև․



6. Առօրյա հեշտ անգլերենի արտահայտությունների փոդքասթ


բաժանորդագրում:  կայք, RSSiTunes.
Ամենօրյա փոդքասթ –շոուն վարում է խարիզմատիկ ուսուցիչ Շեյնը: Նա պատմում է առօրյա անգլերենի խոսակցական արտահայտությունների մասին: Թողարկումները շատ կարճ են, իսկ քանակն արդեն գերազանցել է ութ հարյուրը:

7. Լյուկ-ի անգլերենի փոդքասթը


բաժանորդագրում։ RSSiTunes.
Լյուկ Թոմսոնի՝ սթենդ-ափ կատակերգու-դասուսույցի փոդքասթն է: Նրա դասերը լսելով ձեր անգլերենը կդառնա ավելի բնական, իսկ տրամադրությունը՝ բարձր:

8. Բիզնես-անգլերենի փոդքասթ


բաժանորդագրում։ RSSiTunes.
Իսկ այս փոդքասթը կսովորեցնի գործարար անգլերենի նրբություններին և կպատմի անհրաժեշտ պաշտոնական արտահայտությունների մասին: Ոչ բոլոր կուրսերն են կենտրոնանում հենց այս ոլորտի վրա, այդ պատճառով Business English Pod-ն անպայման պետք է լսեն նրանք, ում համար անգլերենը գործնական շփման, բանակցություններ վարելու գործիք է:

9. ԱՅն ամենն ինչ Դուք պետք է իմանաք


բաժանորդագրում:  կայք, RSSiTunes.
Շատերը նախընտրում են լեզու սովորել ոչ թե մասնագիտական դասընթացների, այլ անգլալեզու հաղորդումների միջոցով: Եթե լեզվի կրողների հետ զրուցելիս Դուք ձեզ բավական վստահ եք զգում, ապա Stuff You Should Know ձեզ համար է:

10. Սերիալ


բաժանորդագրում: կայքRSSiTunes.
Փոդքասթ տիրույթում իսկական հիթ է Serial աուդիոպյեսը. Խորհուրդ ենք տալիս նրանց, ով կարող է լսել ու հասկանալ անգլերեն խոսքն առանց բառարանի:

LIFEHACKER