Ծրագրված կողոպուտ. մտածված՝ 4 ամսում, ձախողված՝ 1 օրում

October 11, 2017

Կողոպուտը ծրագրավորվել էր ավելի քան 4 ամիս: Գողերը դեպի բանկ տանող 600-մետրանոց թունել էին փորել, ռելսեր անցկացրել: Գողացված գումարը պետք է տեղափոխվեր 7 մեքենայով: Հանցագործները կողոպուտի նախապատրաստման համար ծախսել էին ավելի քան 1 միլիոն դոլար, բայց նախատեսում էին գողանալ 300 անգամ ավելի:

Դեռ հունիսին անծանոթ զույգը Սան-Պաուլու քաղաքում 640 դոլարով վարձակալեց տուն: Հարևանների հետ նրանք գրեթե չէին շփվում, թեև հարևաններն էլ որևէ արտառոց բան չէին նկատում: 4 ամիս անց, երբ ոստիկանները շրջափակեցին տունը, բոլորը զարմացած էին: Նրանց զարմանքը քառապատկվեց, երբ ոստիկանները տանը հայտնաբերեցին տղամարդու 50 զույգ կոշիկ: Տունը լի էր սննդի ու ջրի պաշարով: Իսկ թե ինչպես էր այդ ամենը հայտնվել տանը, ոչ ոք չգիտեր: Չէին նկատել նաև այն մարդկանց, որոնք 4 ամիս շարունակ, ամեն օր՝ երեկոյան ժամը 8-ից մինչև առավոտյան ժամը 4-ը թունել էին փորում:
Թունելը տան մոտից  տանում էր դեպի Բրազիլական Կենտրոնական բանկ: 600-մետրանոց թունելն ուներ լուսավորություն, օդափոխություն, սյունապատ էր: Ավազակներն անգամ ռելսեր էին անցկացրել, որ գողոնն արագ ու հեշտ տեղափոխեին:
20-հոգանոց խումբը կողոպուտը կազմակերպելու համար ներդրել էր 60 000-ական դոլար գումար: Գողացել էին 7 մեքենա՝ բանկի գումարը տանից դուրս բերելու համար: Սեպտեմբերի վերջին թունելն արդեն պատրաստ էր: Մնում էր մի քանի մանր գործեր: Խմբի ղեկավարը 35-ամյա Նոգուեյրան է: Կողոպուտը պետք է կայանար հոկտեմբերի 6-ին՝ ուրբաթ օրը, կամ դրան հաջորդող հանգստյան օրերին: Սակայն մեկ օրում ամեն ինչ ձախողվեց: 

Ոստիկանությունը վստահ է, որ Նոգուեյրան նաև 2017-ի ապրիլին Պարագվայում մեծ կողոպուտի հեղինակն է: Այդ ժամանակ մոտ 50 մարդ Բրազիլիայի սահմանը հատել ու անցել էր Պարագվայ: Սահմանային Սյուդադ-դել Էստե քաղաքում նրանք թալանել էին Prosegur S.A. գանձիչ ընկերությունը: Պարագվայի ոստիկաններն անգամ երկու ժամ տևած փոխհրաձգությամբ չէր կարողացել կանխել գողությունը: Ավազակներին հաջողվել հեռանալ դեպքի վայրից՝ իրենց հետ տանելով մի քանի տասնյակ միլիոն դոլար: Իսկ ինչպես էր ավազակներին հաջողվել առանց կորուստի հեռանալ փողերով:



Կարդացեք նաև.



Նրանք ծրագրել էին ամեն ինչ, անգամ՝ ոստիկանների հետ բախումը: Բաժանվել էին երկու խմբի. մեկը մտել էլ գանձարան՝ կողոպուտի, մյուսը մեքենաներով շրջափակել էր ոստիկանության շենքը, ու սկսվել էր փոխհրաձգությունը: Մինչև ոստիկանները փորձել էին ճեղքել շրջափակումը, ավազակները թալանել էին գանձատունը: Փոխհրաձգության վերջում էլ ոստիկանների մեքենաներն այրել էին: Ու երբ կրակը մարվել ու ծուխը ցրվել էր, տարածքում այլևս ոչ մի հանձագործ չէր մնացել: Ավազակները հեռացել էին…
Ճիշտ է, պարագվայ-բրազիլական սահմանային գետն անցնելիս ավազակներին դիմավորել էր Բրազիլիայի ոստիկանությունը, մի քանիսին սպանել, մի մասին էլ ձերբակալել: Գողոնի մի մասն էլ վերադարձրել էր:
Պարագվայի իշխանությունը հայտարարեց, որ սա իր երկրի պատմության մեջ ամենախոշոր կողոպուտն էր:
Բրազիլական բանկի կողոպուտը ծրագրելու մյուս կասկածյալը ոմն Մարկոս Պոլո Չինին է: Նա 2015-ին բանկ թալանելու համար կրում էր իր պատիժը: Մայիսին թույլտվություն էր ստացել մեկ օրով վերադառնալ տուն՝ մորը տեսնելու: Այդ օրվանից Մարկոսը գտնվում է հետախուզության մեջ: Ոստիկանությունը վստահ է, որ նրան մատն էլ խառը Կենտրոնական բանկի թալանման գործում:

MEDUZA