Ահեղ դատաստան. 96-ամյա Գյորնինգին մեղադրում են 300 հազար հրեա սպանելու մեջ

Ահեղ դատաստան. 96-ամյա Գյորնինգին մեղադրում են 300 հազար հրեա սպանելու մեջ

Հենց նա էր Հոլոքոստի տարիներին Օսվենցիմ հրեաներից հավաքում գումարն ու թանկարժեք իրերը, որպեսզի Բեռլին ուղարկի

Հանովերի դատախազությունը նախկին  համակենտրոնացման ճամբարների աշխատակցին պատիժը բանտում կրելու համար պիտանի է ճանաչել, չնայած առողջական խնդիրներին: 96-ամյա դատապարտյալը Օսկար Գյորինգն է` նախկին համակենտրոնացման ճամբարի «Հաշվապահ»-ը:  Երկրորդ աշխարհամարտի  տարիներին նրա անմիջական մասնակցությամբ 300.000 հրեա է սպանվել: 2015թ.-ին Գյորնինգին դատապարտել էին 4 տարվա ազատազրկման: Բայց մինչև հիմա նա պատիժը չէր կրում դատապաշտպանների բազմաթիվ բողոքարկումների պատճառով: Նույնիսկ բժշկական փորձաքննության պաշտոնական արդյունքները հրապարակելուց հետո դատապաշտպանները հայտարարել են վճիռը բողոքարկելու որոշման մասին: Ըստ Գյորնինգի իրավապաշտպան Հանս Հոլթերմանի, դատարանի որոշման արդյունքում նրա պաշտպանյալը կմահանա: Բժիշկների կարծիքով մեղադրյալն  ի վիճակի է բանտում կրել պատիժը: Նույնիսկ առողջական որոշ սահմանափակումները չեն օգնի նրան խուսափել բանտախցից:

Գյորնինգն Օսվենցիմում տեղի ունեցածում իր բարոյական մեղավորությունն ընդունել է:

«Ես կարող եմ միայն Աստծուց ներում խնդրել, քանի որ Հոլոքոստի  զոհերից այլևս չեմ կարող»: 

«Մահվան ճամբարում» մեղադրյալն աշխատել է 1942-1944թթ.ին, բայց հիմնական մեղադրանքը վերաբերվում էր 1944-ի մայիս-հուլիս ամիսներին ընկած ժամանակահատվածին: Այդ ժամանակ ճամբարում 425 հազար հրեա կար, որից 300 հազարին սպանեցին գազախցերում: Գյորնինգի դեմ միասնական հայց էին ներկայացրել Օսվենցիմի նախկին 20 բանտարկյալներն ու զոհվածների հարազատները:

Դատապարտյալը նախկին ՍՍ-ականներից միակն է, ով ազատ խոսում է այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել ճամբարում: 10 տարի առաջ Հոլոքոստի  ժխտման մասին լսելով Գյորինգը սկսեց հանդես գալ մահվան ճամբարի մասին պատմություններով: Բազմաթիվ հարցազրույցներում նա պատմում էր, որ գազախցերում մարդկանց սպանդի ականատեսն է եղել, տեսել է ողջակիզման սենյակը, երեխաների սպանությունները, բայց դա «ճիշտ» էր համարում:

LANDESZEITUNG

 

Գրել կարծիք