Հայկական ֆիլմերը հետաքրքիր են և ոչ ավելի. հարցազրույց Կաննի մեր տարածաշրջանի ֆիլմերը ընտրող մասնագետի հետ

May 23, 2017

Ժոել Շապրոնը UNIFRANCE-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կինեմատոգրաֆի առաջատար մասնագետն է: Նա ավարտել է Սորբոնի ռուսական ֆակուլտետը: UNIFRANCE-ը արտասահմանում ֆրանսիական կինոյի պորպագանդայով է զբաղվում:  Արդեն 20 տարուց ավելի է Ժոել Շապրոնը Կաննի միջազգային կիոնփառատոնի համար ընտրում է նախկին Խորհրդային և Արևելյան Եվրոպայի երկրների ֆիլմերը:
- Դուք Կաննի ընտրի՞չն եք:
- Ճիշտն ասած ես ընտրիչ չեմ, ավելի շուտ «որսահալած՝ որսի ժամանակ»։ Բառի բուն իմաստով Կաննում կա միայն մի ընտրող՝ Թյերի Ֆրեմոն, որը նաև փառատոնի տնօրենն է և որի շուրջ հավաքվել են ըստ տարածաշրջանների մասնագիտացած մարդիկ։ Եվ ես նրանցից մեկն եմ։ Ես իրեն խորհուրդ եմ տալիս, առաջարկում եմ, բայց ֆիլմերն ընտրում է միայն ինքը։ Ես «կենդանիներին քշում եմ ուր պետք է» , բայց ընտրողն ինքն է։ Իմ անձնական նախասիրությունները նույն կերպ սուբյեկտիվ են, ինչպես և գլխավոր ընտրիչինը։