Ինչպե՞ս խուսափել զղջումներից. պարզաբանում է հոգեբանը

June 20, 2018

Հոգեբան Թոմ Գիլովիչի կարծիքով մենք զղջում ենք, երբ ձախողվում են մեր իդեալին հասնելու փորձերը: Հիմնականում չենք անհանգստանում մեր սխալների կամ այն արարքների համար, որոնք պետք է արած լինեինք, այլ անհանգստանում ենք այն ժամանակ, երբ պարտավոր էինք,բայց չենք արել: Անհանգստանում ենք,  որովհետև երբեք  չենք դառնա այն մարդը, որին ցանկանում էինք նմանվել:

Պետք է ունենալ կյանքը գնահատելու և իդեալին հասնելու ձգտում:

Սա հիմնված է «սեփական-անհամապատասխանության» տեսության վրա: Գիլովիչի նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ ավելի շատ ափսոսում են անգործությունից, քան բուռն աշխատանքից: Սխալները ստիպում են զղջալ, սակայն սովորեցնում են համակերպվել ու ընդունել:
Սխալները ստիպում են զղջալ, սակայն սովորեցնում են համակերպվել ու ընդունել:

Ոչ ոք կատարյալ չէ, այնպես չէ՞: Գիլովիչը բացատրում է, որ մարդիկ շատ չեն անհանգստանում իրենց արած սխալների համար, այլ նախընտրում են թեթև նայել ու շտկել դրանք: Շատ սխալներ հնարավոր է շտկել, կամ ամենաքիչը ներողություն խնդրել դրանց համար:


Կարդացեք նաև.

  • Ձեռքսեղման 6 կանոն, որը պետք է հիշել

  • 5 նշան, որ հոգնել եք կյանքից

  • Ի՞նչ անել, եթե գտել եք ինչ-որ մեկի բանկային քարտը




Կան մարդիկ, որոնք անձնական նպատակներին հասնելուց առաջ ոգեշնչման կարիք ունեն: Բայց Դուք չունեք ո՛չ դրա կարիքը, ո՛չ էլ այդքան ժամանակ: Ոգեշնչումը միայն ծույլերին է պետք:
Ոգեշնչումը միայն ծույլերին է պետք:

Այսպիսով, ի՞նչ տեսք ունի ձեր իդեալը: Այն կարող է լինել մի քիչ տարօրինակ, կարող է  ժամանակի ընթացքում փոփոխվել,  բայց այն պետք է պարտադիր լինի: Եթե ունեք լավ միտք, ապա պետք է փորձեք, ձախողեք, սովորեք և ի վերջո հասնեք Ձեր նպատակին: Սա է ամենահեշտ և արագ ճանապարհը:

LIFEHACKER