Երեխային խնամակալ վերցնող ընտանիքը 146 հազար դրամ կստանա

September 5, 2018


Գիշերօթիկի նախկին սան Անահիտ Վարդանյանը իր օրինակով է ցույց տալիս առանց ընտանիքի ապրելու դժվարությունները: Հիշում է մանկությունն ու պատանեկությունը, երբ չէին թողնում սովորել, տեղափոխում էին մանկատնից մանկատուն:




Աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի առաջին տեղակալը համարում է, որ առաջին հերթին պետք է ապահովել բոլոր նախապայմանները, որ երեխաները
ապրեն կենսաբանական ծնողների հետ: Հետո պետք է վերակազմակերպեն շուրջօրյա
խնամքի հաստատությունները: Դրանք պետք է ցերեկային դառնան, քանի որ երեխան իրեն ավելի լավ կզգա ընտանիքում:








Կարդացեք նաև․




Ինչպես կառավարել օրը. խորհուրդ՝ աշխատող ծնողներին, որոնք ունեն դպրոցահասակ երեխաներ




Փխրուն սերունդ. ինչպե՞ս են ծնողներն իրենց երեխաներին դարձնում անկենսունակ ու դժբախտ




Ինչպե՞ս երեխային սովորեցնել չկորել և ի՞նչ անել, եթե երեխան կորել է








ՄԻՊ Արման Թաթոյանն էլ ուշադրություն է դարձնում հիվանդության պատճառով մանկատներում հայտնված երեխաներին:




Այն ընտանիքները, որոնք խնամակալության
տակ կվերցնեն երեխային, ամիսը 146 հազար դրամ կստանան: Բայց մինչև ընտրվելը, կան հատուկ պահանջներ՝  ընտանիքը պետք է դասընթացներ անցնի ու պարզի՝  բավարար հմտություններ ունի՞ արդյոք, և հուզական պահ պետք է
ապահովել՝ պարզելու համար թե երեխան և ծնողը համապատասխանո՞ւմ են իրար: Դա կարվի հատուկ
սոցիալական աշխատողների
օգնությամբ:




Հեղինակ՝ Ալլա Դավթյան