Ինչպես կառավարել օրը. խորհուրդ՝ աշխատող ծնողներին, որոնք ունեն դպրոցահասակ երեխաներ

Ինչպես կառավարել օրը. խորհուրդ՝ աշխատող ծնողներին, որոնք ունեն դպրոցահասակ երեխաներ

Սեպտեմբերի գալուն զուգահեռ ավելանում են ծնողների հոգսերը. Երեխաներին դպրոց է պետք տանել, օգնել դասապատրաստման ժամանակ, ծնողական ժողովին մասնակցել: Պարզ խորհուրդները՝ ուսուցիչներից ու փորձառու ծնողներից:

1. Աշխատավայրում բացատրեք, թե ինչու եք բացակայելու

Դպրոցներում դասերն սկսվել են, սա նշանակում է նաև սկսվում է ծնողական
ժողովների, ուսուցիչների հետ հանդիպումների, երեխայի առաջադիմությանը հետևելու
շրջանը: Հետևաբար, առաջանալու է նաև աշխատանքից ժամանակ առ ժամանակ բացակայելու
անհրաժեշտություն:

Ինչպես անել, որ չտուժի և աշխատանքը, և երեխան: Աշխատավայրում բացատրեք, թե ինչու եք բացակայելու: Կարևոր է ոչ թե պարզապես ասել, որ այս օրը կամ այս ժամին բացակայելու եք, այլ նաև՝ ինչու: Մանրամասն տեղեկացրեք, թե ինչու եք ստիպված որոշ ժամանակով հեռանալ աշխատավայրից, զգուշացրեք, որ աշխատանքը դրանից չի տուժի և ամեն դեպքում կկատարվի: Իմանալով բացակայելու իրական պատճառը՝ Ձեր գործընկերները կմտնեն ձեր դրության մեջ ու կգնահատեն թե՛ աշխատանքի և թե՛ երեխայի նկատմամբ Ձեր պատասխանատվության աստիճանը:

2. Նախօրոք ծրագրեք ծնողական պարտականությունները դպրոցում կատարելու անհրաժեշտությունը

Հիշե՛ք, անհնար է խուսափել ուսուցչին օգնելու ծնողական պարտականությունից,
ինչքան էլ որ զբաղված լինեք: Վատ վիճակում չհայտնվելու համար խնդրեք որևէ գործ
անելու համար Ձեզ նախօրոք տեղեկացնեն, որպեսզի դուք կարողանաք պլանավորել դպրոցի
գործն աշխատանքի հետ: Այս դեպքում և՛ ուսուցչուհին ու ծնողները չեն նեղանա, և՛
աշխատանքը չի տուժի:


Կարդացեք նաև․


3. Ժամանակ տրամադրեք ամենակարևորին

Բոլոր աշխատող ծնողներն էլ ժամանակի խիստ պահանջ ունեն, ունեցածն էլ
տրամադրում են դասապատրաստմանը: Արդյունքում գուցե ավելի եք «վնասում» երեխայի ու
Ձեր հարաբերությունները: Հուսահատվել պետք չէ: Պարզապես առանձնացրեք կարևորը
երկրորդականից: Մասնագետները նկատել են, որ օրինակ՝ գիրք կարդալու, վավերաֆիլմեր
դիտելու, հետաքրքիր ու կարևոր հարցերի շուրջ զրուցելու սովորությունները շատ ավելի
են օգնում երեխային, քան օրվա դասերի պատրաստումն ու ստուգումը: Դա թողեք դպրոցին
ու ուսուցչին: Ձերը կյանքի դպրոցն է:

hbr-russia.ru

Գրել կարծիք