[Carnegie] Ինչպե՞ս է Չինաստանը հմտորեն օգտագործում համացանցը՝ արտաքին քաղաքականության մեջ

June 22, 2017

Համացանցը քաղաքականությանը կցելու գաղափարն ամերիկացիներին էր: Նրանք առաջինն էին, որ սոցցանցերը քաղաքականացնելով՝ սեփական տեսակետը հմտորեն մատուցեցին աշխարհին: Հիմա նրանց մրցակիցն այս ոլորտում Չինաստանն է, որը թվում է, թե դեմ էր համացանցի գոյությանը, իր երկրում գրաքննության է ենթարկում յուրաքանչյուր հրապարակում:

YouTube-ը՝ քարոզչամեքենա


Ինչպես է Չինաստանն իր նպատակաների համար օգտագործում համացանցը: Շատ պարզ՝ տեսահալովակներ է թողարկում, որտեղ մարդկային լեզվով (ի դեպ, անգլերենով) ներկայացնում է չինական կառավարման համակարգը: Օրինակ՝ How to Make Leaders («Ինչպես դառնալ ղեկավար») հոլովակում համեմատականներ է անցկացվում այլ երկրների հետ, բայց դա անում է նրբորեն, առանց ծաղրի ու արհամարհանքի:

Չինացիները քարոզչական քաղաքականության մեջ ներառել են անգամ հեքիաթի ժանրը: «Մետաքսե ճանապարհ» համաժողովից առաջ համացանցը վիրուսի նման ողողվեց տեսահոլովակ, որի գլխավոր հերոս China Daily թղթակից Էրիկ Նիլսոնը Մետաքսի ճանապարհի մասին հեքիաթ է պատմում և բնականաբար՝ անգլերենով:

Վիդեոքարոզչությանն անկտիվորեն ներգրավված է երկրի ղեկավարը՝ ուղղակի կամ անուղղակի: Սի պապիկի հետ «ճանապարհորդության են գնում» նաև Չինաստանի քաղաքացիները. տարբեր երկրներ ՉԺՀ ղեկավար Սի Ցզինպինի յուրաքանչյուր այցից առաջ նկարահանվում է տեսանյութ, որտեղ չինացիներն իրենց կարծիքն են հայտնում այդ երկրի մասին, կիսվում իրենց գաղափարներով, համագործակցությանն ուղղված քայլեր առաջարկում: Պարզ, հասարկ, բայց էֆեկտիվ:
Նույն այդ Մետաքսի ճանապարհի մասին համաժողովից առաջ Չինաստանի ղեկավար, ՉԿԿ գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի ձայնով տեսահալովակը ողողեց համացանցը:

Արևմտյան կիբերտարածքը


Ճիշտ է, Չինաստանում արգելված է Facebook-ը, YouTube-ը, Instagram-ը, Twitter-ը, սակայն դրա փոխարեն լայն տարածում ունի տեղական սոցցանցերը. օրինակ՝ YouTube-ի փոխարեն գործում է Youku-ն, կա նաև WeChat, Weibo: Չինաստանն ունի իր դոմենը՝ .cn: Օգտատերերը ոչ միայն հասարակ քաղաքացիներն են, այլ նաև պետական չինովնիկներ: 2016 թ.-ին ինտերնետից չինացի օգտվողների թիվը հասել է 731 մլն.-ի: Տարեկան աճը կազմում է 6,2%, այսինքն `43 մլն. մարդ, գրեթե Ուկրաինայի բնակչության չափով:
Facebook-ը, YouTube-ը, Instagram-ը, Twitter-ը, անգամ՝ VKontakte-ն ակտիվորեն օգտագործում են չինական հեռուստաընկերությունները, լրատվական գործակալությունները (կարծում եմ, հասկանալի է, որ դրանք պետական են, վերահսկվում են պետության կողմից և իրականացնում են պետական քարոզչություն): Ֆեյսբուքյան այս էջերն ունեն ավելի քան 21մլն հետևորդ: Այս սոցիալական էջերում ակտիվ են նաև կառավարության անդամները:
Carnegie հիմնադրամի վերլուծաբանները թերհավատ են չինական համացանցային քաղաքականության նկատմամբ: Սակայն եթե հաշվի առնենք, որ Չինաստանը զարմանալիորեն կարողացել է դուրս գալ անելանելի վիճակներից ու կատվի նման  ոտքի վրա կանգնել, ուրեմն կարելի է վստահորեն ասել, որ սա դեռ սկիզբն է և Չինաստանը դեռ կզարմացնի աշխարհին նաև այս ոլորտում: