[cinemastar] Ի՞նչ նոր ֆիլմեր կարելի է դիտել դեկտեմբերի 14-ից

December 13, 2017

Աստղային պատերազմներ: Վերջին ջեդայները / Star Wars: The Last Jedi


  • Ռեժիսոր` Ռայան Ջոնսոն

  • Դերերում` Մարկ Հեմիլ, Քերի Ֆիշեր, Ադամ Դրայվեր, Դեյզի Ռիդլի, Ջոն Բոյեգա, Օսկար Այզեք, Էնդի Սերքիս

  • Ժանր` ֆանտաստիկա, մարտաֆիլմ, արկածային

  • Տևողությունը` 170 րոպե

  • Տարիքը` 16+


Նոր պատմությունը լույսի և խավարի, բարու և չարի դիմակայության մասին սկսում է Հան Սոլոյի մահից հետո: Գալակտիկայում, որտեղ Առաջին Օրդենը և Դիմադրությունը կատաղի պայքարում են միմյանց դեմ, հերոսուհի Ռեյը իր մեջ արթնացրել է Ուժը: Բայց ի՞նչ կպատահի, երբ նա հանդիպի վերջին կենդանի մնացած ջեդային՝ Լյուկ Սքայուոքերին: Կայլո Ռենը անցել է Ուժի մութ կողմը և սպանել է իր սեփական հորը՝ գրավելով բարձր դիրք Առաջին Օրդենում: Սակայն ու՞ր կհասցնեն նրա անզսպելի ամբիցիաները, որոնք նա ժառանգել է իր դաժան պապուց՝ Դարթ Վեյդերից: Իրավիճակը ավելի կսրվի, երբ Կայլոյի մայրը՝ Դիմադրության առաջնորդ Լեան, Պոյի, Ֆիննի և BB-8-ի հետ կանցնի նոր առաքելության։

 Վիկտորիան և Աբդուլը  / Victoria and Abdul

  • Ռեժիսոր` Սթիվեն Ֆրիրզ

  • Դերերում` Ջուդի Դենչ, Ալի Ֆազալ, Թիմ Պիգոտ-Սմիթ, Էդդի Իզզարդ

  • Ժանր` դրամա, կենսագրություն, պատմական

  • Տևողությունը` 125 րոպե

  • Տարիքը` 16+


18 տարեկանում գահին նստելուց հետո Վիկտորիան դարձավ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թագուհին,  հետո՝ Հնդկաստանի կայսրուհին: Թագուհու անթիվ հպատակների մեջ կար գեղեցկադեմ Աբդուլ Կարիմը: Հայտնվելով, կարծես թե ոչ մի տեղից, նա դարձավ արքունիքի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը: Նրան նախանձում էին, նրա դեմ դավեր էին նյութվում, թագուհու հետ նրա հարաբերությունները քննարկվում էին ոչ միայն Անգլիայում, այլ ամբողջ աշխարհում:
 
[embed]https://www.youtube.com/watch?v=00FoSATMP_g[/embed]