Այդ վախեցնող կոֆեինը. վնա՞ս է, թե՞ օգտակար

July 12, 2017

Ինչպե՞ս են պատրաստվում լուծվող ու առանց կոֆեինի սուրճերը: Ճի՞շտ է, որ սոված փորին էսպրեսո խմելու սովորությունը կարող է առաջացնել խոց: Հղիները պե՞տք է հրաժարվեն սուրճից: Այս հարցերն ու կոֆեինի օգտակարության ու վնասակարության մասին ուսումնասիրությունները շատ են: Կոֆեինի առաջին ուսումնասիրությունն արվել է մոտ երկու հարյուր տարի առաջ` Յոհան Գյոթեի ու իր ընկերների պատվերով:

Ճի՞շտ է` որքան թունդ է սուրճը, այդքան շատ է կոֆեինի պարունակությունը


Սուճի թնդությունը համային բնորոշում է, այն կախված չէ կոֆեինի պարունակությունից: Այնպես որ, նրանք, ովքեր որոշել են հրաժարվել են կոֆեինից, միևնույն  է, կարող են վայելել սիրելի թունդ էսպրեսոն: Սուճի բաժակում կոֆեինի պարունակությունը կարող է լինել 50–300 միլիգրամ, այն կախված է սուրճի աղալու որակից. որքան մանր են սուրճի հատիկները, այնքան շատ է ջրի հետ դրանց շփման ծավալը, նշանակում է, եփելու ընթացքում կոմպոնենտների ստացումն ավելի շատ է: Ուրիշ գործոններ էլ կան, ջրի հետ շփման շարունակականությունն ու կոֆեինի քանակը հատիկներում: Արաբիկա սուրճում կոֆեին երկու անգամ քիչ կա, քան ռոբուստայում: Առանց կոֆեինի սուրճի մեջ, կոֆեին նույնպես կա:  Շատ քիչ` մոտ երկու միլիգրամ:

Առանց կոֆեինի սուրճը, կապսուլաներով լուծվող սուրճն իրակա՞ն են


Լուծվող սուրճը հաճախ «իսկական» սուրճ չի համարվում: Իրականում, այն սուրճի լուծույթ է ու կոֆեին պարունակում է, եթե, իհարկե, տուփի վրա այլ բան գրված չէ: Nespresso պարունակող կապսուլաներով լուծվող սուրճը սովորական աղացած սուրճ է, կարող է լինել, ինչպես կոֆեինով, այնպես էլ` առանց կոֆեինի: Ինչ վերաբերում է առանց կոֆեինի սուրճին, կոֆեինը հանվում է կանաչ սուրճի հատիկների մշակման ժամանակ:  

Կոֆեինը միայն սուրճն է, թե՞ նաև թեյն ու կոլան


Ընդհանրապես, կոֆեին կա 60-ից ավելի  պտուղներում, հատիկներում ու տերևներում: Այն բույսերին պաշտպանում է միջատներից: Իսկ մենք, իսկապես, այն ստանում ենք միայն սուրճից, թեյից, գազավորված ըմպելիքներից, կակաոյից ու շոկոլադից: Միջինում, թեյի մեջ ավելի քիչ կոֆեին կա: Բայց ոչ միշտ: Օրինակ, ճապոնական բաց կանաչ գույն ունեցող թեյի տեսակներում պարունակվում է մոտ 500 միլիգրամ կոֆեին, հինգ անգամ ավելի շատ, քան սովորական սև թեյում ու երկուսուկես անգամ ավելի շատ, քան մեկ բաժակ սուրճում:

Ճի՞շտ է, որ սուրճն արագացնում է սրտի աշխատանքը ու ջրազրկում


Կոֆեինն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա, այն բերում է տարբեր հետևանքների` հոգեբանական ու ֆիզիկական, այդ թվում և քնի խանգարման: Կոֆեինը մի քանի ժամով բարձրացնում է զարկերակային ճնշումը, արագացնում սրտխփոցը: Ջրազրկում այն չի առաջացնում, սա տարածված միֆ է:  Կոֆեինի ցածր չափաբաժինները (օրվա մեջ 20–200 մգ., մինչև 3 բաժակ սուրճ) բարձրացնում են տրամադրությունը, լավացնում կենտրոնացումը, սոցիալականությունը: Բայց սիստեմատիկ շատ ու բարձր չափաբաժնով սուրճի օգտագործումը (օրվա ընթացքում 1500–2000 մգ.`15-20 բաժակ) կարող է առաջացնել տարբեր նեյրոհոգեբանական խանգարումներ:

Կարո՞ղ է կոֆեինն առաջացնել գաստրիտ կամ քաղցկեղ


Կարծիք կա, որ հատկապես սոված փորին սուրճ խմելը կարող է վնասել ստամոքսին: Հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճը խթանում է գաստրիտ ֆերմենտի արտադրմանը: Բայց այս ազդեցությունը ոչ թե կոֆեինի, այլ սուրճի ուրիշ կոմպոնենտների հետևանք է: Կոֆեինը մաքուր ձևով նման ռեակցիաներ չի կարող առաջացնել: Ամեն դեպքում, այս պահին չկան ապացույցներ, որ ստամոքսահյութի ոչ մեծ փոփոխությունները կարող են դառնալ խոցային հիվանդությունների պատճառ: Անցյալ տարի Օնկոլոգիական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնը եզրակացրեց, որ սուրճը չի խթանում չարորակ ուռուցքների առաջացմանը: Ավելին, պարզվեց, որ սուրճի օգտագործումը պակասեցնում է լյարդի քաղցկեղի առաջացման հնարավորությունը: Իհարկե, պետք չէ մոռանալ, որ քաղցկեղը բազմագործոն հիվանդություն է, դրա առաջացմանը կարող են նպաստել սննդակարգի տարբեր ասպեկտները, կենսակերպը, ժառանգականությունը:  


Կարդացեք նաև․



Եւ, այնուամենայնիվ, սուրճը թմրանյութ է


Կոֆեինի նույնիսկ ամենափոքրիկ չափաբաժինները, օրվա մեջ` 100 միլիգրամը, առաջացնում է ֆիզիկական կախվածություն: Իհարկե, ալկոհոլի կամ այլ թմրամիջոցների հետ այն չի համեմատվի: Կոֆեինի կտրուկ կրճատումը նույնիսկ կարող է առաջացնել կարճաժամկետ «լոմկա», այն ազդում է տրամադրության վրա, առաջացնում գլխացավ, մկանային ցավ, անքնություն, զարկերակային բարձր ճնշում: Բարեբախտաբար, այդ նախանշանները կարճատև են, առաջանում են սուրճը չխմելուց մի քանի օր անց ու ի սպառ վերանում մեկ շաբաթվա ընթացքում: Ինչ վերաբերում է կոֆեինին սովորելուն, այսինքն, ժամանակի հետ դրա ազդեցությունն ու էֆեկտը  վերանում են, թե ոչ, մասնագետների կարծիքները տարբեր են: Ամենայն հավանականությամբ, տարբեր մարդկանց ընկալումները տարբեր են: Մի մասին հաջողվում է շատ շուտ սովորել, դա է պատճառը, որ որոշ մարդիկ, նույնիսկ մեկ բաժակ սուրճ խմելուց հետո, հանգիստ քնում են: Մյուսների մոտ իմունիտետ այդպես էլ չի առաջանում, և նրանք, նույնիսկ մեկ բաժակ սուրճ խմելուց հետո քնել չեն կարողանում:

 Իսկ հղիներին սուրճ կարելի է՞


Սննդի անվտանգության եվրոպական կոմիտեի վերջին գնահատականով, 200 միլիգրամից ոչ ավել քանակով կոֆեինի ընդունումը, այսինքն, օրվա մեջ մեկ-երկու բաժակ սուրճը, առողջությանը վնաս չէ:  Օրվա մեջ 400 մգ. սուրճը վնաս չէնաև հղիներին, իհարկե, սա չի վերաբերում այն հղիներին, որոնց կա հատուկ ցուցում օրվա մեջ 200 միլիգրամից ոչ ավել չափաբաժին ընդունել:

Չափից շատ սուրճը կարո՞ղ է լինել մահաբեր


Սուրճի չարաշահումը կարող է մահաբար լինել: Բայց քանակը չափազանց մեծ պետք է լինի`միաժամանակ պետք է խմել մոտ 70 բաժակ սուրճ: Ավելի պակաս չափաբաժինները`400–500 միլիգրամն էլ կարող է առաջանալ թունավորում` բանականության խճճում, հալուցինացիաներ, գրգռվածություն, տախիկարդիա, սրտխառնոց: Չարաշահումը հաճախ լինում է կապսուլաներով, հաբերով կոֆեինից: Սուրճի չափավոր օգտագործումն ամբողջ առավոտվա ընթացքում ավելի անվտանգ է, քան եռակի էսպրեսոն մեկ անգամից ընդունելը:

WONDERZINE