Առանց կանոնների մենամարտեր նաեւ լեզվով. շաբաթվա գլխավոր սպորտային իրադարձությանն ընդառաջ

October 5, 2018

Սա UFC-ի դարի մենամարտն է: Նուրմագոմեդովը երբեք չի պարտվել, ՄաքԳրեգորն իր վերջին մենամարտն անցկացրել է Ֆլոյդ Մեյվեզե կրտսերի հետ ու պարտվել է: Սա իռլանդացու վերադարձն է, նրա առջեւ կանգնած է դաղստանցի, 30-ամյա Նուրմագոմեդովը,:
Նուրմագոմեդովը UFC-ի թեթեւ քաշային կարգի աշխարհի չեմպիոնն է, ՄաքԳրեգորը` նախկին չեմպիոնը: Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կողմերը փորձել են միմյանց վրա ազդել հոգեբանորեն: Հայացքների մենամարտում, մասնագետների պնդմամբ, հաղթել է իռլանդացին: Նա գերակտիվ էր, իսկ դաղստանցի մարզիկը հիմնականում ասում էր, որ պատասխանը կտա հոկտեմբերի 6-ին: Մրցակիցները միմյանց հիշեցրել են նախորդ բոլոր անախորժությունները` խոսելով Վլադիմիր Պուտինի, Ռամզան Կադիրովի, ինչպես նաև ավտոբուսի միջադեպի մասին:

Կազմակերպիչ: UFC


Մրցաշար: UFC 299


Մենամարտ: Հաբիբ vs Քոնոր


Վայր: ԱՄՆ, Նեւադա, Լաս Վեգաս


Մրցման վայր: T-Mobile արենա, Լաս Վեգաս Մոտրոպոլիտան արեա


Օր/ամիս: 6-ը հոկտեմբերի


Ժամը: 01:00 (Երեւանի ժամանակով, լույս 7-ի գիշերը)


Ինչպե՞ս դիտել Հայաստանում: Օնլայն





Կարդացեք նաև․



Հատված Նյու Յորքում կայացած դեբատից


Հաբիբ Իմ կանխատեսո՞ւմը: Ես կտրորեմ նրան:
Քոնոր -  Լո՞ւրջ: Դե արի: Արի հենց այստեղ: Իմ մոտ զենք չկա: Նայիր ձեռքերիս: Դրանց մեջ ոչինչ չկա: Ես այստեղ եմ, այ տղա: Ես պատրաստ եմ կռվել, ես կպատերազմեմ: Իսկ դու ինձնից թաքնվում էիր այն ավտոբուսում: Դու կնիկ ես: Դու նստած էիր ավտոբուսում և վախենում էիր: Դոււ ինձ մոտ դուրս չեկար և ոչինչ չարեցիր: Դու հիամ էլ ես վախենում: Դու ոչինչ ես, դատարկ տեղ ես:
Հաբիբ - Լավ, իսկ ինչո՞ւ չէիր պատասխանում թվիթերում իմ հաղորդագրություններին: Ես վաղուց քեզ գրել էի և առաջարկել էի կռվել: Ինչո՞ւ այն ժամանակ չպաստասխանեցիր: Ինչո՞ւ էիր լռում, իսկ հիմա մարդկանց ներկայությամբ այդքան շատ ես խոսում:
Քոնոր -  Ի՞նչ հաղորդագրություններ: Ես թքած ունեմ քո հաղորդագրությունների վրա: Ինչի՞ մասին ես ընդհանրապես խոսում:
Հաբիբ -  Ես քեզ առաջարկում էի հանդիպել: Դու առհամարհեցիր: Փոխարենը եկար ավտոբուսի մոտ` հետդ տասնյակ մարդ բերելով: Ինչո՞ւ: Ի՞նչ էիր փորձում ապացուցել:
Քոնոր - Դու նվաստացրել ես ընկերոջս: Իսկական տղամարդիկ այդպես չեն վարվում: Դուք նրան շրջապատել էիք և թույլ չէիք տալիս անցնել: Դա նորմա՞լ է: Իսկ հետո նստել էիր ավտոբուսում ու դողում էիր:
Հաբիբ  - Իսկ դու նրան հարցրե՞լ ես, թե ինչու է դա տեղի ունեցել: Նա քեզ պատմե՞լ է: Դու պետք է ինձ գտնեիր և հանդիպեիր մեն մենակ: Կամ ասեիր, որ ես էլ իմ տղաներին բերեի:
Տոմսերը վաղուց սպառվել են: Գինը` նվազման կարգով` $2,505, $2,005, $1,505, $1,005, $755, $555, $405, $355, $305, $255, $205:
Մենամարտի բյուջեն վերջնականապես չի հաստատվել: Հաբիբի հայրը, որ նաեւ նրա գործակալն է, հայտարարել է, որ ակնկալում են մենամարտից ստանալ 3,5 մլն դոլար:


Հետևեք  newmag-ին  Telegram-ում  և  Instagram-ում