Տրանֆերային ամառը ֆուտբոլում. ի՞նչ էինք սպասում, ի՞նչ` եղավ

Տրանֆերային ամառը ֆուտբոլում. ի՞նչ էինք սպասում, ի՞նչ` եղավ

newmag-ը ներկայացնում է ամառվա ընթացքում գրանցված հինգ ամենաթանկարժեք տրանսֆերները:

1.Կրիշտիանու Ռոնալդու – 100 մլն եվրո

Ռեալի առաջատարը 9 տարի Մադրիդում փայլելուց հետո որոշեց հեռանալ: Եվ միակ ակումբը, որի համար արժեր հեռանալ Ռեալից, պորտուգալացու խոսքով` Յուվենթուսն էր: Թուրինյան ակումբը Ռոնալդուի տրանսֆերի համար վճարեց 100 մլն եվրո:

2. Կեպա Արիսաբալագա – 80 մլն եվրո

Այս դարպասապահը ոչ միայն դարձավ պատմության ամենաթանկարժեք դարպասապահը, այլեւ` պատմության ամենաթանկարժեք իսպանացի ֆուտբոլիստը: 23-ամյա խաղացողի համար Չելսին Բիլբաոյի Աթլետիկին վճարեց 80 մլն եվրո:


Կարդացեք նաև․


3. Տոմա Լեմար – 70 մլն եվրո

Աշխարհի չեմպիոնը լինելով ֆրանսիական Մոնակոյի առանցքային խաղացողներից մեկը, հայտնվեց Մադրիդի Աթլետիկոյի ուշադրության կենտրոնում: Իսպանական ակումբը նրա տրանսֆերի համար վճարեց 70 մլն եվրո: 22-ամյա կիսապաշտպանը Մոնակոյում անցկացրած 127 խաղում դարձել է 22 գոլի եւ 26 գոլային փոխանցման հեղինակ:

4. Ալիսոն Բեկեր – 62.5 մլն եվրո


Ռոմայի դարպասապահը մոտ էր Ռեալ տեղափոխվելուն: Գործարքին խանգարեց Լիվերպուլը, որն ավելի շատ գումար առաջարկեց բրազիլացի ֆուտբոլիստի համար: Ալիսոնը 62.5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց մերսիսայդյան ակումբ:

5. Ռիյադ Մահրեզ – 60 մլն եվրո

Լեսթերի անվիճելի առաջատարներից մեկը փոխեց ակումբային գրանցումը, բայց մնաց Պրեմիեր լիգայում: Աղվեսների չեմպիոնական տարում մեծ դերակատարում ունեցած ալժիրցին ցանկություն ուներ ստաբիլ խաղալ Չեմպիոնների լիգայում եւ միացավ ԱՊԼ չեմպիոն Մանչեսթեր Սիթիին: Մահրեզը տեղափոխվեց Սիթի 60 մլն եվրոյով:

Սպասվում էր, որ Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո Ռեալը աստղային ֆուտբոլիստ կգնի: Թեկնածուներն էին Նեյմարը, Մբապեն, Քեյնը, Ազարը, բայց նրանցից ոչ մեկ չցանկացավ կարիերան շարունակել արքայական ակումբում, որտեղ մեղմ ասած, ամեն ինչ հարթ չէ: Կորցնելով եւ Զիդանին, եւ Ռոնալդուին, Ռեալում մի փոքր խառնաշփոթ է: Արքայական ակումբի միակ աստղային ձեռքբերումը եղավ դարպասապահի դիրքում. Չելսիի դարպասապահ Տիբո Կուրտուան վերադարձավ Մադրիդ:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք