Դալայ լամա. Ինչու է աշխարհը քաոսի մեջ

June 11, 2017

Չժեցուն Չժամպել Նգագվանգ Յեշե Տենզին Գյամցխոն Տիբեթի 14-րդ Դալայ լաման է: Նա Նոբելյան մրցանակակիր է, ականատես է եղել Տիբեթում չինական զորքի դաժանություններին: Երազում է խաղաղության և առանց բռնության երկրի մասին, որտեղ մարդը ներդաշնակ կլինի բնության հետ:
Բարության մասին նրա խորհուրդներին հետևողները հասկանում են, որ հոգու խաղաղությունը կյանքում ամենակարևորն է:
Դալայ լաման ասում է.
Մարդիկ ստեղծվել են սիրելու համար, իսկ առարկաները՝ օգտագործվելու համար: Աշխարհը քաոսի մեջ է, քանի որ մարդն առարկայի պես օգտագործվում է:
Եղեք բարի՝ հնարավորության սահմաններում, իսկ դա հնարավոր է միշտ:
Կարեկցանքը հավատի ու կրոնի հետ կապ չունի: Կարեկցանքը համամարդկային է՝ մարդկային ցեղի գոյատևման միակ պայմանն ու միջոցը:
Մարդու կյանքն ամենաթանկն է, անիմաստ մի կործանեք այն:
Ես երբեք չեմ նշում իմ ծննդյան օր, քանի որ ամեն օր արթնանալով՝ ես ծնվում եմ վերստին: Յուրաքանչյուր օր իմ ծննդյան օրն է:
Յուրաքանչյուր առավոտ արթնանալիս մտածիր՝ բախտավոր եմ, որ արթնացա. ես ապրում եմ:
Կյանքի միակ նպատակը երջանիկ լինելն է:
Հիշի՛ր, հեշտ ճանապարհը դեպի երջանկություն չի տանում: Եթե Աստված ուզում է, որ դու երջանիկ լինես, նա քեզ համար ամենաբարդ ճանապարհն է ընտրում:
Գոռոզությունը երբեք չի արդարացվում: Այն գալիս է ցածր ինքնագնահատականից: Գոռոզ մարդիկ «մակերեսային» են:
Իրական կրոնը բարի սիրտն է:
Մեր թշնամիները հրաշալի հնարավորություն են տալիս ամրապնդելու մեր համբերությունն ու դառնալ անկոտրուն:
Պետք է կառավարել տեխնոլոգիաները, ոչ թե դառնալ դրանց գերին:
Մեծ փոփոխություններն սկսվում են անհատներից: Յուրաքանչյուրը կարող է լինել հենց այդ անհատը:
Հասարակության յուրաքանչյուր անդամ պատասխանատվություն է կրում մարդկության համար:  Մարդու միտքն ու հոգին իր տաճարն է, կյանքի փիլիսոփայությունը՝ բարությունը:
Երկրագունդը հաջողակների կարիքը չունի, երկրագուդը մարդասերների կարիքն ունի, որոնք աշխարհը կդարձնեն կենդանի:
Ինձ միայն մարդն է զարմանք պատճառում. սկզբում նա իր առողջությունն է փչացնում՝ փող աշխատելու համար, հետո նույն փողը ծախսում է՝ առողջությունը վերականգնելու համար: Նա այնքան է անհանգստանում իր ապագայով, որ չի վայելում ներկան: Արդյունքում՝ ոչ ապրում է ներկայում, ոչ էլ ապագայում: Նա ապրում է՝ կարծես երբեք չի մեռնելու, իսկ այս աշխարհից հեռանալիս՝ ափսոսում է, որ չի ապրել: