«Գրքարվեստ» 19-րդ միջազգային մրցանակաբաշխությանը Newmag-ի «Ֆենիքս Դարբինյան» գիրքն արժանացել է «Հատուկ մրցանակի» (լուսանկարներ)
Բիշքեկում կայացած «Գրքարվեստ» 19-րդ միջազգային մրցանակաբաշխությանը newmag-ի հրատարակած «Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» գիրքն արժանացել է «Հատուկ մրցանակի»: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունել այսօր՝ հո
2020-ին Newmag-ը Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի նախաձեռնությամբ հրատարակեց Հասրաթյան մատենաշարի առաջին մենագրությունը: Առաջին գիրքը դարձավ Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան» մենագրությունը: Հայկական մոդեռնիզմի կարևոր դերակատարներից համարվող Դարբիրնյանը Գրիգոր Հասրաթյանի նախաձեռնությամբ արդիականացրեց Երևանի կենտրոնը: Հենց Դարբինյանին վստահվեց ամենահամարձակ լուծումների ու կառույցների նախագծերը, որոնց վրա թողեց իր ձեռագիրը ու փոխանցեց սերունդներին՝ որպես հայկական ճարտարապետության ավանգարդի յուրօրինակ նմուշներ:


Newmag հրատարակչության փոխտնօրեն Ավետիս Հարությունյանը Կարեն Բալյանի ստեղծագործությունն առանցքային է համարում, հատկապես պոստմոդեռնիստական ճարտարապետության պատմության տեսանկյունից. «Այս գիրքը newmag-ի համար կարևոր հրատարակություն է, որովհետև այն պատմում է հայկական մոդեռնիզմի կարևոր դերակատարներից մեկի՝ Ֆենիքս Դարբինյանի ստեղծագործությունների մասին: Հայկական ժամանակակից ճարտարապետությունը Ֆենիքս Դարբինյանի շնորհիվ ստացավ նոր դիմագիծ»:

Այս տարի ամենամյա մրցանակաբաշխությունն անց էր կացվել Բիշկեքում՝ հունիսի 23-24-ը: Հայ հրատարակիչների 9 գրքերից 8-ն արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի:

Կարդացեք նաև
- «Գրքարվեստ» միջազգային մրցույթում Newmag-ն արժանացել է հատուկ մրցանակի
- «Ֆենիքս Դարբինյան» գիրքը հրատարկվեց Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի հետ գործակցությամբ։ Երբ է այն ստեղծվել և ինչ ծրագրեր է անում (տեսանյութ)
- Ֆենիքս Դարիբինյան՝ մեկ քաղաքի ճարտարապետը (տեսանյութ)
- Ֆենիքս Դարիբինյանը համոզված էր՝ Թամանյանական շունչն անպակաս պետք է լիներ Երևանից (տեսանյութ)
- Ինչու էր Ֆենիքս Դարբինյանը Կոմիտաս լսում նախագծելիս. բացառիկ հարցազրույց նրա ժառանգի հետ (տեսանյութ)
- Մենք քանդում ենք ոչ միայն անցյալը, այլև ապագան. Կարեն Բալյանը՝ հայ ճարտարապետության ներկայի մասին (տեսանյութ, լուսանկարներ)
- Այս գիրքը սթափեցնող հիշեցում է` ճարտարապետական նմուշները պահպանվել են միայն լուսանկարներում (տեսանյութ)
- Կարեն Բալյանն իր նոր գրքի, Ֆենիքս Դարբինյանի վերացած ժառանգության և Երևանի ճարտարապետության մասին (տեսանյութ)
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)