BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Ֆենիքս Դարբինյան» գիրքը հրատարկվեց Հասրաթյան-Մինա

«Ֆենիքս Դարբինյան» գիրքը հրատարկվեց Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի հետ գործակցությամբ։ Երբ է այն ստեղծվել և ինչ ծրագրեր է անում (տեսանյութ)

newmag-y-n

Newmag-ը վերջերս ներկայացրեց Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան» մենագրությունը։ Գիրքը հրատարակչությունը ստեղծել էր Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի օժանդակությամբ։ Այս հոդվածում պատմում ենք հիմնադրամի մասին։

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը ստեղծվել է ի պատիվ անվանի գիտնական ու քաղաքական գործիչ Միքայել Մինասյանի և  ճարտարապետ,  քաղաքական  գործիչ  Գրիգոր  Հասրաթյանի։ Երկու գործիչներն էլ թողել են մշակութային մեծ ժառանգություն։ 2018-ին, ի հիշատակ անվանի գործիչների՝ Միքայել Մինասյանի ու Գրիգոր Հասրաթյանի ազգանունները, կենսագրություններն ու արած գործը միավորվեցին, ստացան նոր շունչ ու փաթեթավորում: Գաղափարի  շուրջ հավաքվեցին երկու մեծ գերդաստանի ժառանգները, ամենատարբեր ոլորտների լավագույն մասնագետներն ու  դարձան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ:

Ինչպես Հասրաթյան ու Մինասյան գործիչերին էր միավորում մեկ ընդհանուր գաղափարը՝ պետության կառուցումը, ստեղծած արժեքների բովանդակությունը, այդպես էլ հիմնադրամը՝ ստեղծում է նոր բովանդակություն, նոր արժեքներ՝ պահպանելով  Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մշակութային ժառանգությունը: Երկու գործիչների պատվին ստեղծված հիմնադրամի խնդիրը երկրի հանդեպ նրանց անսահման սերն ու պատասխանատվությունը պահպանելն է:  Հենց այդ պատասխանատվությունն է, որ դարձավ հիմնադրամի գլխավոր առաքելությունը: Պատասխանատվություն՝ նախնիների ու նրանց կերտած պատմության հանդեպ, պատասխանատվություն ապագա սերունդների առջև: 

Հայկական մոդեռնիզմի կարևոր դերակատարներից համարվող Դարբիրնյանը Գրիգոր Հասրաթյանի նախաձեռնությամբ արդիականացրեց Երևանի կենտրոնը:

Հիմնադրման իսկ պահից իր աշխատանքը սկսեց երկու գլխավոր ուղղություններերով։ «Մինասյան» բաժինը զբաղվում է պատմության վերաիմաստավորմամբ և քաղաքական մտքի այլընտրանքային հետազոտություններով։ Իսկ «Հասրաթյան»  կենտրոնը պայմաններ է ստեղծում, որ իրականություն դառնան արվեստի և մշակույթի նոր, թեմատիկ գործերն ու համարձակ նախաձեռնությունները:

2018-ից ի վեր «Հասրաթյան» կենտրոնն անցկացրել է «Ճգնաժամ» և «Առերեսում» թեմաներով դրամաշնորհային 2 ծրագիր, որի շնորհիվ 6 արվեստագետ հնարավորություն ստացավ ստեղծել արվեստի նոր գործեր:

«Ճգնաժամ» ծրագրի երեք դափնեկիրների գործերը՝ Պատերազմի ապոթեոզ, Լուսինը ընկած երկնքից, իմպրինտս, ինչպես նաև «Առերեսում» մրցույթի՝ Ինքս ինձ հետ առերեված, Վարդերը ներսում, Վեյթինգ ֆոր դե գործերն արդեն պատրաստ են:

«Հայ արվեստագետներն արտերկրում» ծրագրի շրջանակում հիմնադրամը կազմակերպում է ցուցահանդեսներ. այս ծրագրի շրջանակում 2020 թվականին Արշակ Սարգսյանն Իտալիայում հանդես եկավ «Angels and Demons» խորագրով ցուցահանդեսով:

«Մինասյան» կենտրոնի հետազոտությունների նպատակը պատմության նորովի ուսումնասիրության միջոցով Հայաստանի առջեւ ծառացած ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու ուղիներ գտնելն է։ Հենց այդ նպատակով ամեն տարի «Մինասյան» կենտրոնը հայտարարում է «Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը» հետազոտությունների իրականացման ծրագիրը։ Հայտարարված մրցույթի ընթացքում ժյուրին ընտրում է գիտական լավագույն հետազոտությունների առաջարկներն ու հաղթողներին տրամադրում դրամաշնորհ։ Մեկ տարվա ընթացքում կատարած հետազոտական բացառիկ աշխատանքները տպագրվում են եւ դառնում հասանելի հանրությանը։

Կարդացեք նաև

Հիմնադրամը հրատարակեց Հասրաթյան մատենաշարի առաջին մենագրությունը: Առաջին գիրքը Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան. Քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» մենագրությունն է։ Հայկական մոդեռնիզմի կարևոր դերակատարներից համարվող Դարբիրնյանը Գրիգոր Հասրաթյանի նախաձեռնությամբ արդիականացրեց Երևանի կենտրոնը: Հենց Դարբինյանին վստահվեց ամենահամարձակ լուծումների ու կառույցների նախագծերը, որոնց վրա թողեց իր ձեռագիրը ու փոխանցեց սերունդներին՝ որպես հայկական ճարտարապետության ավանգարդի յուրօրինակ նմուշներ:

 

Տարածել