BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ֆենիքս Դարիբինյան՝ մեկ քաղաքի ճարտարապետը (տեսանյո

Ֆենիքս Դարիբինյան՝ մեկ քաղաքի ճարտարապետը (տեսանյութ)

newmag-y-n

Երևանի մի կառույցը մյուսին նույն ձեռագրով կապող ժապավենները մասնագետները կանվանեն Պաննո, տուրիստները՝ այցեքարտ։ Ու միայն ամենամտերիմներին հեղինակը կխոստովանի՝ աբստրակտ գծապատկերն իր ինքնագիրն է։ Սա ասել է քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի ճարտարապետական թիմի կա

Ոճային ծածկագրի հեղինակ Ֆենիքս Դարբինյանին անվանում են մեկ քաղաքի ճարտարապետ․նրա բոլոր շինությունները կառուցված են Երևանում: Դարբինյանը 1960-ականների մտավորականների սերնդից է, հայկական մոդեռնիզմի պիոները, որը դարձավ Գրիգոր Հասրաթյանի ազգային մեծ գաղափարի՝ Նախագիծ 2750-ի իրագործողներից մեկը։ Հենց նրա ստեղծագործական կյանքին է նվիրված Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի հրատարակած «Ֆենիքս Դարիբինյան» մենագրությունը:

Ֆենիքս Դարբինյանի առաջին գործերից մեկը 70 տարի առաջ կառուցված Փակ շուկայի զարդանախշ շքամուտքն է։ Կամարաձև վիտրաժը, որը հուշարձան-շենքի ամենատպավորիչ ճարտարապետական լուծումն է։ Ստալինի պողոտայի Կենտրոնական Փակ շուկան Գրիգոր Աղաբաբյանի նախագիծն է․ դա բոլորը գիտեին։ Մինչդեռ սկզբում միայն մասնագետներն էին տեղյակ, որ չուգունե վիտրաժի հեղինակը ուսանող Ֆենիքս Դարբինյանն է:

Նրա ստեղծած վիտրաժի բարդ հորինվածքների հիմքում Տավուշի Մակարավանքի բեմի զարդաքանդակներն են։ Ճարտարապետական հուշարձան շենքն այժմ աղավաղված է։ 10 տարի առաջ սեփականատերն այն վերակառուցեց, մասնագետների պայքարի շնորհիվ հաջողվեց պահպանել շքամուտքի վիտրաժը, սակայն նախնական տեսքը աղավաղված է, չուգունե կառուցվածքը ներկվել է ոսկեգույն բրոնզով, կորել է ազնվականությունը։

Կարդացեք նաև

1950-ականների սկզբին Երևանի ծայրամաս ու ամենախուլ վայրերից մեկը համարվող Կիևյանը մի քանի տարում դարձավ կենտրոնական փողոց։ Խոշոր նախագծի՝ Կիևյանի նախագծմանը՝ բնակելի շենքերով, մասնակցել է նաև Ֆենիքս Դարբինյանը՝ նախագծի ղեկավար Գևորգ Թամանյանի հետ: Այդ փորձը երիտասարդ ճարտարապետին պետք էր գալու 10 տարի անց՝ Երևանի գլխավոր փողոցը՝ Աբովյանի վերածնունդը նախագծելիս։

Քաղաքապետ դառնալուց անմիջապես հետո Գրիգոր Հասրաթյանը որոշում է վերակառուցել Երևանի դեմքը՝ գլխավոր պողոտան՝ նախագիծը վստահելով արդեն արվեստանոցի ղեկավար Ֆենիքս Դարբինյանին։  Աբովյանի վերակառուցումը Նախագիծ 2750-ի զարգացման սկիզբն էր։

Մետրո կառուցելու գաղափարը Գրիգոր Հասրաթյանինն էր, Դարբինյանը նախագծեց Բարեկամություն կայարանը։

Ֆենիքս Դարբինյանի ինքնագիրը բոլորին ողջունում էր հեղինակավոր ԺՏՆՑ տաղավարում՝ ժողտնտեսության նվաճումների ցուցահանդեսում, որի գլխավոր հատակագիծը Հասրաթյանն էր ստորագրել։ Այդտեղ ներկայացված էին տարբեր ոլորտների նվաճումները։ ժՏՆՑ տաղավարներն այժմ սեփականաշնոհված են ու փակ։

Երևանի առաջին բարձրահարկ շենքը Ֆենիքս Դարբինյանի նախագծածն է։ Անի հյուրանոցը՝ Նախագիծ 2750-ի գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Հյուրանոցը հին մայրաքաղաքի անունով կոչեցին այն ժամանակ, երբ Արևմտյան Հայաստանի մասին գրեթե չէին խոսում։ Շենքը բարձրահարկ է, բայց ներդաշնակ է միջավայրի հետ։ Շինարարության սկզբնական արժեքը 5 միլիոն ռուբլի էր, ինչը քիչ էր․համեմատության համար՝ նույն ժամանակաշրջանում Բաքու հյուրանոցը 15 միլիոնով էր կառուցվել։  Ու նույնիսկ այդ դեպքում այդ տարի Անին ճանաչվեց ԽՍՀՄ լավագույն կառույցը։ Դրան նպաստել է նաև Շառլ Ազնավուրը։

1960-ականներին ստեղծվեց Օղակաձև զբոսայգին: Ֆենիքս Դարբինյանի արվեստանոցին վստահվեց այգու հիմնումը։ Քաղաքի կանաչ թոքերը պտտվում են փոքր կենտրոնի շուրջ։

Ֆենիքս Դարբինյանի առաջին բարձրահարկը Անին է, վերջինը՝ Մետրոպոլիտենի վարչության շենքը։ Տարբեր գույներով աբստրակտ պատկերը հայտնվեց նաև մետրոյի ստորգետնյա համալիրի պատերին։ Մետրո կառուցելու գաղափարը Գրիգոր Հասրաթյանինն էր, Դարբինյանը նախագծեց Բարեկամություն կայարանը։ Այն կոչվեց Բարեկամություն, որովհետև այդպես էր այն ժամանակ կոչվում Բաղրամյան պողոտան։ Հենց այս կայարանում ենք տեսնում վարպետի ևս մեկ ինքնագիր։ Այս կայարանը նախագծելու համար Ֆենիքս Դարբինյանը պետական մրցանակի արժանացավ:

Թամանյանի նախագծածից մոտ 40 տարի անց՝ 1960-ականներին, ստեղծվեց Օղակաձև զբոսայգին: Ֆենիքս Դարբինյանի արվեստանոցին վստահվեց այգու հիմնումը։ Քաղաքի կանաչ թոքերը պտտվում են փոքր կենտրոնի շուրջ։ 15 տարի առաջ փոխվեց այգու անունը, Օղակաձևը դարձավ Երիտասարդության զբոսայգի։

Կարդացեք նաև

Զբոսայգու սրտում Ֆենիքս Դարբինյանի գլուխգործոցն է՝ Մեծ շատրվանը։ Այն ևս ճարտարապետի նախընտրած նյութից է՝ մետաղական է։ Գեղարվեստական հյուսվածքը որքան զանգվածեղ, նույնքան էլ եթերային է։ Այն ամենևին էլ չի ճնշում, այլ ցայտող ջրի ցողերի պես թեթև է այնքան, որ կարծես ճոճվում էիր իսկ պարգևած զեփյուռից։ Մեծ շատրվանը Ֆենիքս Դարբինյանի վերջին խոշոր ստեղծագործությունն է, նրա Կարապի երգը։

Տարածել