Դանտեսի բախտը պարզապես բերել է. Ի՞նչ ատրճանակից է մահացել Պուշկինը

February 10, 2017

Ի՞նչ ատրճանակից են կրակել Պուշկինի վրա


Ալեքսանդր Շիրոկորադ, պատմաբան և հրապարակախոս
Պուշկինը և Դանտեսը կրակել են ֆրանսիական Le Page ֆիրմայի 12մմ տրամաչափի ատրճանակից: Չնայած բավարար հզորությանը, ատրճանակով դժվար էր դիպուկ կրակել, այդ պատճառով բազմաթիվ մենամարտեր ավարտվում էին շեղ կրակոցով կամ ոչ մահացու վերքերով:
Դանտեսի բախտը բերեց, որ նա կրակեց առաջինը՝ դիպուկ, սակայն գնդակի նշանակետին հասնելու հավանականությունը 20 տոկոս էր, չնայած որ երկուսն էլ 20 մ հեռավորության վրա էին:
Եթե հրացանի դիպուկությունը կախված է արտադրանքի որակից, ապա հարթափող զենքի համար շատ կարևոր է փողի ճիշտ մշակումը: Լավ մշակման դեպքում ավելանում է մահացու ուժը և դիպուկությունը: Դանտեսն ու Պուշկինը բացառապես նույն զենքն ունեին, դրանք նույն գործարանային արտադրանքն էին: Եթե ասենք, որ Դանտեսի զենքն ավելի լավն էր՝ սխալ կլինի: Առաջին հերթին, Դանտեսը ատրճանակն ստացել է վիճակահանության ժամանակ, երկրորդ՝ մարտավկաները՝ նախքան մենամարտը, ստուգել են ատրճանակները:

Այն, որ Դանտեսը օղազրահ էր կրում, իհարկե, հնարանք է, որովհետև մարտավկաները կնկատեին և մեծ սկանդալ կլիներ: Ամեն ինչ եղել է համաձայն մենամարտի օրենքների:
Պուշկինը կապրեր, եթե այլ բժիշկ նրան բուժեր: Բժշկական օգնությունը վատ են ցուցաբերել: Բժիկը նույնիսկ ժամանակ չգտավ մարմնից հանել գնդակը, չնայած որ այդ ժամանակ արդեն կարողանում էին նման բան անել: Դրա փոխարեն մահացողին դեղեր տվեցին, որոնք միայն վատացնում էին նրա վիճակը:

Ի՞նչ կանոններով կրակեցին Պուշկինն ու Դանտեսը:


Լյուդմիլա Տիխոնովիա, «Михайловское» արգելավայրի տնօրենի տեղակալ
Պուշկինն ասում էր. «Իմ պատիվը ոչ մեկին չեմ տա»: Երբ Դանտեսն սկսեց իրեն լկտիաբար պահել, վարկաբեկել Նատալյա Գոնչարովային, տարածել ասեկոսեներ, Պուշկինը ստիպված էր նրան մենամարտի կանչել: Չնայած մենամարտերն արգելված էին, սակայն այլ տարբերակ չկար: Պուշկինը Դանտեսին ստիպեց պատասխան տալ տարածված նամակների համար, որտեղ պատմվում էր Նատալյա Գոնչարովայի սիրային կապերի մասին:
Պուշկինը այդպիսի շատ մենամարտերի է մասնակցել, բայց միշտ երկրորդն էր կրակում, բայց՝ օդ: Նրա համար սպանությունից առավել կարևոր էր պատիվը: Նրա շատ հայրենակիցներ հասկանում էին, թե խայտառակության ինչպիսի չմաքրվող բիծ կարող էր մնալ Պուշկինի վրա, իսկ Դանտեսի համար միևնույնն էր. նա երկու հայրենիք ուներ և երեք անուն:

Պուշկինի և Դանտեսի մենամարտերի կանոնները հետևյալն էին. մենամարտող կողմերը միմյանցից  20 քայլ հեռավորության վրա էին և տասը քայլ արգելագծից հեռու: Առանց արգելագիծը հատելու, ըստ նշանի, նրանք կրակում էին միմյանց վրա: Առաջին կրակոցից հետո չի կարելի փոխել տեղը, որպեսզի պատասխան կրակը նույնպես լիներ նույն հեռավորության վրա: Եթե երկու կողմերը շեղ են կրակում, մենամարտը նորից են սկսում, հակառակորդները նույն հեռավորության վրա են կանգնում, պահպանում են նույն արգելագծի հեռավորությունը և նույն օրենքները:

Հետո ի՞նչ եղավ Դանտեսի հետ


Օլեգ Լեկմանով, գրականագետ
Դանտեսն ընդունեց, որ եթե մենամարտ չլիներ, իր կարիերան այդքան փայլուն չէր լինի: Նա մոտիկ էր Նապոլեոն երկրորդին և կատարում էր նրա հրամանները, օրինակ, հանդիպել է Նիկոյայ Առաջինին: Նա բազմաթիվ պարգևատրումներ ուներ, Պատվո լեգեոնի սպա էր: Նրա կարիերայի աճը դադարեց միայն 1870-ի հեղափոխության ժամանակ:
Ռուսաստանում Դանտեսին անվանում էին «Պուշկինին սպանող»: «Պոետի մահը»  բանաստեղծության մեջ նա  հենց այդպես էլ անվանվում է՝ ոչ այդքան քաղաքավարի կերպով: Ամեն դեպքում սա մենամարտ էր և Պուշկինը նույնպես կարող էր սպանել Դանտեսին: Ֆրանսիայում Դանտեսին մարդասպանի պիտակավորում չեն տվել, նրան նույնիսկ չգիտեին, որպես մենամարտի հաղթող, որովհետև Պուշկինը Արևմուտքում հայտնի չէր, իսկ իրադարձությունը հետևաբար հետաքրքիր չէր: Ժամակներ անց, Դոստոևսկուց հետո, սահմանից այն կողմ իմացան, որ գոյություն է ունեցել այդպիսի  ռուս հանճարեղ պոետ:
Հիմա Արևմուտքում Դանտեսը մոռացված է: Նա հիանալի կարիերա ուներ, բայց այդ ժամանակ այդպիսի կարիերա շատերն ունեին:

Պուշկինի և Դանտեսի ժամանակագրությունը


1836 թվականի հունվարի 20-ին, Ժորժ Դանտեսը նամակ է գիրում իր խորթ հորը, բարոն Հեկերնին, և ընդունում է, որ սիրահարվել է: Սիրուհու անունն զգուշորեն չի գրում, սակայն խոսքը, Պուշկին կնոջ՝ Նատալյա Գոնչարովայի մասին էր:
«… ես խենթորեն սիրահարվել եմ: Այո խենթորեն, քանի որ չգիտեմ, ինչպես ինձ պահեմ: Նրա անունը չեմ ասի, քանի որ նամակը կարող է կորել, բայց հիշիր, նա Պետերբուրգի ամենաչքնաղ ստեղծագործությունն է, և դու կիմանաս նրա անունը: Բայց  իմ իրավիճակի սարսափելին այն է, որ նա նույնպես սիրում է ինձ և մենք չենք կարող հանդիպել, քանի որ նրա ամուսինը չափազանց խանդոտ է: Հավատացնում եմ քեզ, սիրելի՛ս, որ ես գիտեմ՝  դու կիսում ես վիշտս, բայց Աստծու սիրուն, ոչ մի բառ ոչ մեկի չասես, չփորձես պարզել, թե ում եմ սիրահարվել, չցանկանալով՝ դու նրան կոչնչացնես,  իսկ ես անմխիթար վիճակում կհայտնվեմ»:
Հուշավիպագիր Նիկոլա Սմիրնովը գրում էր, որ Գոնչարովան «անզգուշորեն և մեծ հաճույքով ըդնունում էր Դանտեսի սեթևեթանքները», չնայած և «սրտանց սիրում էր ամուսնուն այն աստիճան, որ նույնիսկ խանդում էր»:
1836 թվականի փետրվարին Դանտեսը սիրո խոստովանություն է անում Գոնչարովային: Այդ մասին նա հայտնում է Հեկերնին՝ փետրվավրի 14-ին գրված նամակում:
«Երբ ես նրան վերջին անգամ տեսա, մենք բացատրական զրույց ունեցանք: Այն սարսափելի էր, բայց հանգստացրեց ինձ: Շատերը կարծում էին, որ այդ կինը խելք չունի, սակայն նրա հետ խոսակցությունն ինձ հակառակ բան ապացուցեց:  Նա խոսակցության ժամանակ պարզապես փայլեց իր խելքով: Նրա համար դժվար էր լքել մի մարդու, որին սիրում և պաշտում էր: Նա նկարագրեց ինձ իր վիճակը այնպիսի պարզ անմիջականությամբ, որ ես իրականում հաղթող էի և բառեր չգտա, որպեսզի նրան պատասխանեմ»:
1836 թվականի նոյեմբերի 4-ին քաղաքային փոստը Պուշկինին և նրա մի քանի ընկերներին ֆրանսերեն անանուն պասկվիլ է հասցնում, որտեղ Պուշկինը նկարագրված է եղջյուրներ ունեցող մարդու:Նույն օրը երեկոյան Պուշկինը Դանտեսին փոստով մենամարտի է հրավիրում:
1836 թվականին նոյեմբերի 11-ին Դանտեսը առաջարկություն է անում Նատալյա Գոնչարովայի քրոջը՝ Եկատերինա Գոնչարովային: Պուշկինը հետ է կանչում է իր հրավերը:
Սակայն Դանտեսի և Եկատերինայի հարսանիքից հետո կոնֆլիկտը չի ավարտվում: Պետերբուրգում սկսվում են խոսակցություններ և կատակներ պտվվել Պուշկինի և նրա ընտանիքի մասին:
1837 թվականի հունվարի 27-ի առավոտյան Պուշկինը Հեկերն ավագին նամակ է ուղարկում: Պուշկինը գիտի, որ նամակը վիրավորական է և ավելի շուտ, դա կբերի նոր մենամարտի:
«Ակնհայտորեն դուք եք ղեկավարել նրան: Այդ դուք եք, հավանաբար, թելադրել նրան այն գռեհիկությունները, որոնք նա դուրս է տվել, և անհեթեթությունները, որը նա համարձակվում է գրել»
1837 թվականի հունվարի 26-ի երեկոյան պատասխան նամակում Հեկերնը Պուշկինին ասում է, որ Դանտեսը նրան մարտահրավեր է նետում: Ծանր վիրավորանքների պատճառով մենամարտը պետք է տեղի ունենա ամենակարճ ժամանակում: Պուշկինը ընդունում է մենամարտի պայմանները, որը տեղի է ունենալու Սև գետի մոտակայքում, Պետերբուրգի հյուսիս-արևմուտքում:
Դուելը սկսվում է 1837 թվականին փետրվարի 8-ին, երեկոյան ժամը 5-ին: Դանտեսը կրակում է առաջինը: Վիրավորվում է Պուշկինի ստամոքսը և նա ընկնում է՝ կորցնելով գիտակցությունը: Որոշ ժամանակ անց Պուշկինը ուշքի է գալիս և կատարում իր առաջին կրակոցը: Գնդակը դիպչում է Դանթեսի աջ ձեռքին:
Պուշկինը մահանում է 1837 թվականի փետրվարի 10-ին: