6 իրավիճակ, երբ պետք է օգտագործել «ինկոգնիտո» կոճակը

December 7, 2018

1. Նվերների գնում


Ինկոգնիտո ռեժիմը պետք կգա օնլայն գնումների ժամանակ: Հատկապես եթե նվերները հարազատների համար են, ում հետ ապրում եք կամ օգտվում նույն համակարգչից: Նույնիսկ եթե վստահ եք, որ բրաուզերի պատմության մեջ ձեր այցելած կայքերը ոչ ոք չի ստուգի, լավ կլինի նախապես ապահովագրեք ձեզ: Բացի այդ, ձեր այցելած կայքերից հետո համակարգչի դիմաց նստած մյուս օգտատիրոջն այդ թեմայով գովազդներ կգան,  ինչն էլ կմատնի ձեր որոնումը:


2. Էլեկտրոնային փոստի երկրորդ հաշվին օգտագործելիս


Մեկ համակարգչի վրա բավականին դժվար է էլեկտրոնային փոստի միանգամից մի քանի հաշվիվ պահելը: Հատկապես, եթե բոլորն օգտագործում են, օրինակ, Gmail-ի փոստը:  Կարելի է գաղտնի կոճակով բացել փոստ ու հանգիստ աշխատել:


3. YouTube-ում վիդեոներ դիտելիս


YouTube մտնելիս գաղտնի ռեժիմ օգտագործելը թույլ կտա ազատվել կպչուն առաջարկներից, որոնք հոսթինգն անում է՝ հաշվի առնելով վերջին դիտումները: Օրինակ, եթե մի անգամ դիտել եք համաշխարհային դավադրության տեսության մասին վիդեո,  YouTube-ը ձեզ կառաջարկի նաև տեսանյութեր ՉԹՕ-ների, ռազմական գաղտնիքների ու առեղծվածային այլ երևույթների մասին վիդեոներ: Ինկոգնիտո ռեժիմում դիտված ոչ մի տեսանյութ չի ազդի հետագա առաջարկների վրա:




Կարդացեք նաև.





4. Ուրիշի անձնական համակարգչից օգտվելը


Ինկոգնիտո գործառույթն անփոխարինելի է ուրիշի համակարգչից օգտվելու դեպքում: Այդ կոճակի միջոցով կարելի է փակ պահել ներբեռնումների, հարցումների պատմությունը, ինչպես նաև անձնական տվյալների գաղտնիությունը, հատկապես սոցիալական ցանցեր կամ փոստ մուտք գործելուց հետո: Հենց որ փակեք պատուհանը, ամբողջ ինֆորմացիան կանհետանա: Այս առավելությունների մասին պետք է հիշել նաև ինտերնետ-սրճարաններ, գրադարաններ ու համակարգչային դասարաններ այցելելուց:


5. Ավիատոմսեր ու ուղեգրեր գնելիս


Որոշ ավիաընկերություններ ու գործակալություններ զբոսաշրջային ուղեգրեր վաճառելիս կարող են փոխել իրենց առաջարկների գները՝ հաշվի առնելով cookie-թղթապահանկների տվյալները: Դրանց միջոցով տուրօպերատորները կարող են տեսնել օգտատերերի ամենաշատ դիտած: Տեսնելով, ինչ ուղղություններով, ինչ առաջարկներով են ամենաշատը հետաքրքրվում օգտատերերը, գործակալություններն ու ավիաընկերությունները դրանց գինը կարող են բարձրացնել:  


6. Ոչ միանշանակ տեղեկատվություն փնտրելիս


Եթե ուզում եք փնտրել ինֆորմացիա, որը կարող է ձեզ վարկաբեկել, արեք դա ինկոգնիտո ռեժիմում: Եթե նույնիսկ ցանցում  պարզապես հետաքրքրության համար փնտրում եք սերիական սպանությունների, զենքերի մասին տեղեկություններ՝ հիշեք գաղտնի ռեժիմի մասին: Ձեր փնտրումների պատմությունը կմնա գաղտնի, ուրեմն նաև չի օգտագործվի ձեր դեմ:


lifehacker




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում