Նոր գիրք «Լռակյաց հիվանդը» համաշխարհային բեսթսելլերի հեղինակից. Ալեքս Մայքլիդիսի նոր գրքի անունը «Ցասում» է (թրեյլեր)
«Լռակյաց հիվանդը» և «Կույսերը» գրքերի հեղինակ Ալեքս Մայքլիդիսը ներկայացնում է իր 3-րդ թրիլլերը՝ «Ցասումը»։ Միացյալ Նահանգներում և Եվրոպայում վեպի վաճառքը սկսվում է 2024-ի հունվարի 16-ից։ Առաջին անգամ հայերեն թարգմանությունը լույս է տեսնում անգլերեն հրատար
«Ցասում» գրքի գլխավոր հերոսը՝ եղերական եղելության բոլոր շրջադարձերը ներկայացնող կերպարը, հենց սկզբում զգուշացնում է. այսպիսի պատմություն երբեք չեք լսել: Այս պատմությունը միստիկ սպանության մասին է, բայց այնքան կարևոր չէ, թե ով է սպանել, որքան այն, թե՝ ինչու։ Իսկ իրականում՝ «Ցասումը» պատմություն է սիրո մասին, ամենատխուր սիրո՝ սիրո վախճանի։
Իր երրորդ՝ «Ցասում» վեպով Ալեքս Մայքլիդիսը եռակի հաղթանակ է գրանցում: Խիստ յուրօրինակ պատմության միջոցով նա ընթերցողին ներկայանում է որպես անհավանական թրիլլերների արքա, որի հյուսած անսպասելի շրջադարձերն ու բեկումները ստեղծեցին երկու հզոր վեպ և բազմաթիվ կերպարներ, որոնց արյունը տառացիորեն ծորում է գրքի էջերից: Նա իր խորաթափանց երկրպագուներին հրամցնում է կողպած դռների հետևում կատարվող առեղծվածային դեպքեր, պատմում է բարձրաճաշակ ոճով ու թատերական պերճանքով: «Ցասումը» բավարարում է բոլոր պահանջները: «Ցասումը» վարպետորեն հյուսված պատմություն է՝ շեքսպիրյան անսպասելի շրջադարձերով և մակիավելլիական ոլորաններով: Հունական ողբերգություն՝ պոստմոդեռնիստական թրիլլերի դիմակի տակ։
Բրիտանացի գրող, սցենարիստ Ալեքս Մայքլիդիսն անգլիական գրականություն ուսումնասիրել է Քեմբրիջի համալսարանում: Սկզբում փորձել է սցենարիստի կարիերան։ Նրա դեբյուտային վեպը՝ «Լռակյաց հիվանդը», որն ավելի քան մեկ տարի The New York Times-ի բեսթսելլերների ցուցակում էր, թարգմանվել է ավելի քան 50 լեզվով։ 2021-ին հեղինակը գրում է իր երկրորդ վեպը՝ «Կույսերը»։ «Ցասումը» նրա երրորդ վեպն է։
«Ցասումն» իր գայթակղիչ ու անսահման գրավիչ, անհավանական հետաքրքրաշարժ գործ է, և ինչպես գեղարվեստական գրականության լավագույն նմուշներում, այստեղ էլ անհնար է առանձնացնել որևէ դետալ: Համարձակ, անսպասելի, անդիմադրելի և զվարթ ներշնչանքով լի, որ հատուկ է միայն լավագույն պատմություններին։ Գրքի յուրաքանչյուր էջից բարձր ճաշակ է ճառագում« շրջադարձերով ու անակնկալներով լի, գրավիչ լաբիրինթոս է։
Ալեքս Մայքլիդիսի բոլոր գրքերը հայերեն է թարգմանել Աստղիկ Սարգսյանը։ «Ցասում» թրիլլերի գլխավոր գործընկերը «Զանգակ» գրատունն է. սա արդեն 3-րդ համատեղ գիրքն է։ 2024-ի հունվարի 16-ից, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս տեղի կունենա գրքի շնորհանդեսը. Newmag-ն այն կներկայացնի Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի շրջանակում։ Newmag.am կայքում սկսվել է «Ցասում» գրքի նախավաճառքը։