Երբեմն Iphone-ը կարող է դանդաղ աշխատել: Ինչպե՞ս լուծել խնդիրը
Հիմա ավտոմատ արագությունը վերահսկելու աշխատանք է կատարվում iPhone X, iPhone 8, iPhone 8 Plus և ավելի հին սերնդի սմարթֆոնների վրա: Այս դեպքում ֆունկցիան ազդում է միայն այն սարքերի վրա, որոնց մարտկոցները հին են և չեն կարող առավելագույնս օգտագործվել:
Ինչպե՞ս ստուգել գործունեության սահմանափակումը:
Եթե ուզում եք իմանալ՝ Ձեր iphone-ը աշխատում է ամբողջ ծավալով, թե ոչ, պետք է բացեք կարգավորումներ բաժինը, հետո Մարտկոց բաժինը և ընտրեք մարտկոցի վիճակը (բետա) կատեգորիան: Այդ ցանկում կտեսնեք մարտկոցի հզորությունը բարձր տոկոսով և նաև տեղեկություն այդ մասին:
Եթե մարտկոցը հին չէ, ապա նույն տեղում կտեսնեք, գրառում այն մասին, որ մարտկոցը նորմալ կատարում է աշխատանքը:
Հակառակ դեպքում կտեսնեք, որ այդ գործառույթը միացվել էր` Iphone-ի անսպասելի ամջատման պատճառով:
Ինչպե՞ս անջատել գործունեության սահմանափակումը:
Մեծ հաշվով այս ֆունկցիան օգտակար է, քան վնասակար: Եթե դանդաղեցումը Ձեզ համար կրիտիկական է, քան արդյունավետության պահպանումը, ապա գործողությունների սահմանափակումը կարելի է անջատել:
Անջատելու համար պետք է Մարտկոցի վիճակը (բետա) բաժնում սեղմեք անջատել հղումը և հաստատեք գործողությունը: Դրանից հետո ձեր հեռախոսը կաշխատի շատ լավ, մինչև հաջորդ անակնկալը՝ հանկարծակի անջատումը: Երբ անջատվի հեռախոսը ավտոմատ նորից կմիանա և պետք է այն նորից անջատեք:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան