Մոսկվայում 3 հայ քույրեր դանակի 35 հարվածով սպանել են իրենց հորը․ ի՞նչ է իրականում տեղի ունեցել

August 1, 2018

Աղջիկները պատմել են, որ հայրը նրանց ստորացնում էր, արգելում էր նույնիսկ դպրոց գնալ, պարբերաբար ծեծում էր: Հարևանները հաստատում են՝ Միխայիլ Խաչատուրյանը սադիստ էր: Հենց այդ պատճառով էլ կինը որդու հետ վաղուց լքել էր ամուսնուն՝ դուստրերին թողնելով հոր մոտ:
Տարիների ընթացքում աղջիկների համբերությունը լցվել է և նրանք որոշել են սպանել «բռնապետ» հորը: Քույրերը պատմել են, որ հայրը սպառնում էր նույնիսկ սպանել իրենց: Խաչատուրյանի տանը հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:
Հարևանները պնդում են, որ բազմիցս ոստիկանություն են դիմել երեխաների ծեծը դադարեցնելու համար, բայց իրավապահները հերքում են, որ երբևէ ահազանգ են ստացել Խաչատուրյանների շքամուտքից:
Պատմությունն ավելի խճճված է դարձել, երբ Միխայիլի ընկերներն ամեն ինչում մեղադրել են քույրերին՝ նշելով, որ ոչ թե հայրն էր արգելում երեխաներին դպրոց գնալ, այլ հայրը զայրանում էր, որ աղջիկները սովորել չեն ցանկանում և ունեն «անառողջ» հակումներ: Ավելին, պարզվել է, որ Միխայիլ Խաչատուրյանի բանկային հաշիվները ամբողջությամբ զրոյացվել են, իսկ դրանցից օգտվել, ենթադրաբար, կարող էին իր դուստրերը:
Թե ով է ճիշտ, սպանություն, թե ինքնասպանություն էր քույրերի կատարածը, պետք է պարզեն քննիչները: Եթե հաստատվի, որ աղջիկները հորը սպանել են ոչ ինքնապաշտպանությունից դրդված, 17 տարեկան աղջկան կարող է դատապարտեն 10 տարվա ազատազրկման, 18 և 19 տարեկան քույրերին՝ ցմահ բատնարկության:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։