BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Մորուս Հասրաթյանի պնդումը, թե Վարդան Մամիկոնյանի գ

Մորուս Հասրաթյանի պնդումը, թե Վարդան Մամիկոնյանի գերեզմանը Սիսիանում է, հաստատում են նաև եվրոպական փորձաքննությունները (տեսանյութ)

newmag-y-n

Մորուս Հասրաթյանը «Հայ ժողովրդի պատմության» դպրոցական առաջին դասագրքի հեղինակներից է։ Նրա գրչին են պատկանում Հայաստանի պատմության, հնագիտության, ճարտարապետության ու բանասիրության վերաբերյալ բազմաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ։ Ի թիվս շատ պատմական

Որտե՞ղ է թաղված Վարդան Մամիկոնյանը. մասնագետներից ոմանք Սպարապետի գերեզմանը փնտրել են Ավարայրի դաշտում, ոմանք` Նախիջևանի Աստապատ գյուղի մոտ` Կարմիր վանքին կից սրբավայրում, Արագածի լանջերին: Մորուս Հասրաթյանը պնդում էր, որ Վարդան Սպարապետի գերեզմանը Սիսիանի Անգեղակոթում է` Նախիջևան տանող խճուղու եզրին:

Պատմաբանի նշած վայրը դարերով ուխտատեղի է. ժայռի տակ Վարդան Զորավոր խոնարհված եկեղեցին է, որը տարիներ շարունակ ամեն առավոտ պարտաճանաչորեն մաքրում էր գյուղի մի տատիկ, շրջակայքում` խաչքարեր: Կանականատես-բնակիչներ, որոնք 66-ին ներկա են եղել Հասրաթյանի պեղումներին: Նրանցից մեկն էլ նաև Մայուլից Կարապետյանը. «Այս վեցանիստը հանվել է պատի տակից: Այս քարերը բոլորը հողի տակ են եղել»:

Մորուս Հասրաթյանը համոզված էր, որ Վարդան Մամիկոնյանի դին ամփոփված է այս սրբավայրի հարավային պատիտակ: Հնագետ-պատմաբանը պնդումէր, որ իր սկսած պեղումները շարունակել է պետք: Ամենածանր գործն ինքն արել էր` բացել էր ճանապարհը ժայռում, գտել գլխավոր արանը բնորոշ ողմասերնու եզրակացրել, որ դա հաստատ 5-րդ դարի է:

Հասրաթյանի պնդումից կես դար անց` անցած հուլիսին, գիտնականի նշած վայրում պեղեցին ու հայտնաբերեցին 6 գերեզման: Մասնագետների նախնական գնահատմամբ, բոլորին թաղել են միաժամանակ, չեն բացառում, որ մարմինները եղել են խոշտանգված. «6 կմախք կողք կողքի, մեկի գլուխը բացակայում էր, մյուսի ոսկորները կտրտված… գերեզմաններից մեկը առանձնացված էր»:

Մասունքներն ուղարկել էին Եվրոպա` փորձաքննության: Եզրակացությունը պատրաստ է։ Մորուս Հասրաթյանի տեսակետի կարևոր շերտեր չհերքվեցին: Հաստատվել է դարաշրջանը՝ 5-րդ դար, Վարդադնանց ճամբարին պատկանելիությունը։

Կարդացեք նաև

Տարածել