[Ֆոտոռեպորտաժ]. Տեղի ունեցավ «Մորուս Հասրաթյան. ինքնության և ժառանգության վավերագիրը» գրքի շնորհանդեսը
Սեպտեմբերի 9-ին՝ ականավոր պատմաբան և բանասեր Մորուս Հասրաթյանի ծննդյան օրվա նախօրեին, Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ նրա գրքի շնորհանդեսը։ Ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառմանը տեղի ունցավ նաև ցուցահանդես՝ նվիրված ս
Newmag-ը ներկայացնում է Աելիտա Դոլուխանյանի «Մորուս Հասրաթյան. ինքնության և ժառանգության վավերագիրը» աշխատությունը: Այս գիրքը հրատարակվել է «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։
Աշխատությունը նվիրված է պատմաբան, բանասեր, սայաթնովայագետ Մորուս Հասրաթյանի կյանքին և գործունեությանը։ Գրքում հանդիպում ենք նաև նրա խոստովանությանը, որ հանդիպել է շատ նշանավոր մարդկանց։ Հասրաթյանի ընկերներն էին Եղիշե Չարենցը, Դերենիկ Դեմիրճյանը, Ավետիք Իսահակյանը, Շիրազը, Չարենցն ու Բակունցը, նշանավոր պատմաբաններ ու ակադեմիկոսներ։ Նրանց մասին Մորուս Հասրաթյանը գրել է հուշերում՝ նկարագրելով իրենց զրույցները, տագնապներն ու մտորումները։
Աելիտա Դոլուխանյանի բացառիկ տեղեկություններով հարուստ այս աշխատությունն ամբողջական է դարձել նաև լուսանկարների ներդիրով: Գրքի խմբագիրը Մորուս Հասրաթյանի որդին է՝ Մուրադ Հասրաթյանը։
Ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառմանը տեղի ունեցավ նաև ցուցահանդես՝ նվիրված սայաթ-նովայագետ Մորուս Հասրաթյանի գործունեությանը:
Մոտ երկու ժամ տևողությամբ շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկան ականավոր պատմաբաններ, գիտնականներ, թանգարանների տնօրեններ։
Կարդացեք նաև
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը