[Շարունակությունը՝ գրքում] Հարփըր Լի. Ծաղրասարյակ սպանելը...

March 26, 2017

Նվիրում եմ պարոն Լիին և Ալիսին՝ ի նշան սիրո և բարի կամեցողության


                 ՄԱՍ ԱՌԱՋԻՆ


Ենթադրում եմ՝ ժամանակին իրավաբանները նույնպես երեխա են եղել:  


Չարլզ Լամ


 
Երբ եղբորս՝ Ջիմի տասներեքն ուր որ է լրանում էր, նա արմունկի մոտ շատ անհաջող կոտրեց թևը: Իսկ երբ թևը կպավ՝ փարատելով Ջիմի վախը, թե այլևս երբեք չի կարողանալու ֆուտբոլ խաղալ, նա հազվադեպ էր հիշում, որ թևը վնասված է: Նրա ձախ ձեռքը աջից թերևս մի քիչ կարճացել էր, և երբ կանգնում կամ քայլում էր, դաստակն ուղիղ անկյուն   էր կազմում մարմ նի հետ, իսկ բթամատը զուգահեռ էր ազդրին: Բայց դրա վրա ուշադրություն չէր դարձնում, քանի դեռ կարողանում էր գնդակով անցում ներ անել և հարվածել գնդակին:
Երբ շատ տարիներ էին անցել, և արդեն հնարավորություն կար հետադարձ հայացք նետելու, երբեմն քննարկում էինք այն իրադարձությունները, որ նրան այդ պատահարին բերեցին: Ինքս հավատացած եմ, որ դրա սկիզբը Յուըլներն էին դրել, բայց Ջիմը, որ ինձնից չորս տարով մեծ էր, ասում էր, որ դժբախտությունը շա՜տ ավելի առաջ էր գլուխ բարձրացրել: Նրա կարծիքով ամեն ինչ սկսվել էր այն ամռանը, երբ մեր քաղաք եկավ Դիլը, հենց այն ժամանակ, երբ Դիլն առաջին անգամ գլխի գցեց, որ կարելի է Բոբո Ռադլիին ստիպել, որ տնից դուրս գա:


Շարունակությունը`գրքում.շարքի մյուս գրքերը կարդացեք այստեղ 





 
Իսկ ես ասացի, որ եթե ուզում է հարցը խորությամբ քննել, իրականում ամեն ինչ սկսվել է հենց Էնդրյու Ջաքսընից: Եթե գեներալ Ջաքսընը քրիք ցեղի հնդկացիներին գետով դեպի վերև չքշեր, Սայմըն Ֆինչը երբեք հոսանքն ի վեր չէր նավարկի Ալաբամայով, և այդ դեպ քում մենք որտե՜ղ կլինեինք: Իսկ մեր տարիքն արդեն այն չէր, որ հարցերը բռունցքներով լուծեինք, ուստի խորհրդակցեցինք Աթիքըսի հետ: Մեր հայրն ասաց, որ երկուսս էլ ճիշտ ենք:
Հարավցի լինելը մեր տոհմի որոշ անդամների համար ամաչելու առիթ էր, քանզի չէր արձանագրված, թե մեր նախնիներից որևէ մեկը Հեյսթինգսի ճակատամարտում կռվել էր այս կամ այն կողմից: Մեր տոհմածառը սկսվում է ընդամենը Սայմըն Ֆինչից՝ քորնուոլցի գազանորս դեղագործից, որի փառքը տարածվել էր թերևս միայն ժլատության շնորհիվ: Անգլիայում Սայմընին զայրացնում էր, որ իրենց մեթոդիստ համարողներին հալածում էին, և նրանք տառապում էին իրենց առավել ազատամիտ եղբայրների ձեռքում, և քանի որ Սայմընը նույնպես իրեն մեթոդիստ էր համարում, ուստի հատեց Ատլանտյան օվկիանոսն ու Ֆիլադելֆիա հասավ, այնտեղից անցավ Ջամայկա, հետո՝ Մոբիլ, որտեղից էլ՝ ավելի հեռու՝ Սենտ Ստիվընս: Չմոռանալով, որ առուծախի մեջ Ջոն Ուեսլին անչա՜փ խստապահանջ էր ավելորդ շաղակրատանքի հանդեպ, Սայմընը մարդկանց բժշկելով ահագին փող դիզեց, չնայած փնտրտուքի մեջ երջանկություն չէր գտնում, քանզի վախենում էր գայթակղությունից, թե անաստվածահաճո արարքներ կգործի, ասենք՝ կշլանա ոսկեղենով ու թանկարժեք հագուկապով: Եվ մոռանալով իր ուսուցչի պատմած առածը մարդուն ինչքի վերածելու մասին՝ Սայմընը երեք ստրուկ գնեց և նրանց ուժերով ագարակատուն կառուցեց Ալաբամայի գետափին՝ Սենտ Ստիվընսից մոտ քառասուն մղոն վերև: Եվ միայն մեկ անգամ Սենտ Ստիվընս վերադարձավ, որպեսզի իր համար տանտիրուհի գտնի և իր գերդաստանը սկզբնավորի, որի շառավիղները հիմ նականում աղջիկներ էին: Սայմընն ապրեց մինչև խոր ծերություն և մահացավ հարստության մեջ:





Նրա գերդաստանի տղամարդիկ, սովորության համաձայն, Սայմընի ագարակից՝ «Ֆինչի նավահանգստից», չէին հեռանում և իրենց ապրուստը հայթայթում էին բամբակի մշակությամբ: Այդ վայրը կարող էր ինքն իր մասին հոգալ, և չնայած շրջակա կալվածքների համեմատությամբ «Նավահանգիստը» համեստ տեսք ուներ, այդուհանդերձ տալիս էր այն ամենը, ինչ անհրաժեշտ էր գոյությունը պահպանելու համար՝ բացառությամբ սառույցի, ցորնալյուրի և հագուստեղենի, որ գետանավակներով բերում էին Մոբիլից:
Սայմընը գուցե անզոր կատաղությամբ է վերաբերվել Հյուսիսի և Հարավի հակամարտությանը, քանի որ այն նրա հետնորդներին զրկել էր ամեն ինչից՝ թողնելով միայն հողը, այդուհանդերձ հողից կառչելու ավանդույթը չի խախտվել մինչև քսաներորդ դարի սկիզբը, երբ հայրս՝ Աթիքըս Ֆինչը, մեկնել է Մանթգամըրի՝ իրավաբանություն սովորելու, իսկ նրա եղբայրը տեղափոխվել է Բոսթըն, որպեսզի բժշկություն ուսում նասիրի: «Նավահանգստում» մնացած միակ Ֆինչը նրանց քույր Ալեքսանդրան էր: Նա ամուսնացել էր սակավախոս մի տղամարդու հետ, որը ժամանակի մեծ մասն անցկացնում էր գետի մոտ՝ ցանցաճոճի մեջ պառկած՝ տարակուսելով, թե իր դրած կարթացանցերը լցվե՞լ են:
Փաստաբանի արտոնագիր ստանալով՝ հայրս վերադարձավ Մեյքոմ և սկսեց մասնագիտական գործունեություն ծավալել: Մեյքոմը, որ «Ֆինչի նավահանգստից» շուրջ քսան մղոն դեպի արևելք է, Մեյքոմ գավառի վարչական կենտրոնն էր: Աթիքըսի գրասենյակում, որը տեղավորված էր դատարանի շենքում, շատ բան չկար, ընդամենը գլխարկների կախիչ, թքաման, շախմատի տախտակ և Ալաբամա նահանգի օրենքների ժողովածուն, որին բոլորովին ձեռք չէր դիպել: Նրա առաջին երկու պաշտպանյալները Մեյքոմի գավառային բանտում կախաղան բարձրացված վերջին երկու անձնավորությունները եղան: Աթիքըսը նրանց ստիպում էր ընդունել պետության մեծահոգությունը, որը թույլ էր տալիս իրենց մեղավոր ճանաչել չկանխամտածված սպանության մեջ և փրկել սեփական կ յանքը, բայց նրանց ազգանունը Հավըրֆըրդ էր, որը Մեյքոմ գավառում «համառ ավանակի» հոմանիշն է: Հավըրֆըրդները վեճի ժամանակ սպանել էին Մեյքոմի առաջատար դարբնին, իսկ վեճը ծագել էր զամբիկին ենթադրաբար անիրավորեն փակի տակ պահելու պատճառով, և նրանք այնքան անշրջահայաց էին եղել, որ սպանությունն իրականացրել էին երեք վկայի աչքի առաջ և դեռ պնդում էին, թե այդ շան որդուն հասնում էր, և ով էլ դա աներ, արդարացի կլիներ: Եվ համառորեն իրենց մեղավոր չճանաչեցին կանխամտածված սպանության մեջ, այնպես որ, Աթիքըսն այլևս ոչնչով չէր կարող օգնել իր պաշտպանյալներին, թերևս միայն ներկա լինել մահապատժին, իրադարձություն, որը, հավանաբար, սկիզբ դրեց քրեական գործեր վարելու հանդեպ հորս խոր անբարյացակամությանը:

Մեյքոմում անցկացրած առաջին հինգ տարիներին Աթիքըսն առավելապես զբաղված էր տնտեսությամբ և մի քանի տարի անց իր խնայողությունները ներդրեց եղբոր ուսման մեջ: Ջոն Հեյլ Ֆինչը տասը տարով փոքր էր հորիցս և նախընտրել էր բժշկություն ուսում նասիրել այն ժամանակ, երբ այլևս ձեռնտու չէր բամբակ մշակել, իսկ հորեղբայր Ջեքի առաջին քայլերն ապահովելուց հետո Աթիքըսն արդեն սկսել էր զգալի գումար վաստակել փաստաբանական գործունեությամբ: Նա սիրում էր Մեյքոմը, ծնվել և մեծացել էր Մեյքոմ գավառում, ճանաչում էր բոլոր տեղացիներին, նրանք էլ իրեն էին ճանաչում, իսկ Սայմըն Ֆինչի ջանադրության շնորհիվ Աթիքըսը արյունակցական կամ ամուսնական կապի մեջ էր քաղաքի գրեթե բոլոր ընտանիքների հետ:
Մեյքոմը հին քաղաք էր, բայց երբ առաջին անգամ ծանոթացա դրա հետ, արդեն հոգնած հին քաղաք էր: Անձրևոտ եղանակին փողոցները կարմրավուն կեղտաջրի գույն էին ստանում, մայթերին խոտ էր աճում, հրապարակում դատարանի շենքը թեքվել էր: Չգիտես ինչու, այն օրերին ավելի շոգ էր. մի սև շուն տանջվում էր ամռան տապի մեջ, հրապարակի սև կաղնիների հեղձուկ ստվերում ռետինե անիվներով սայլերին լծված ոսկրոտ ջորիները ցնցվելով ճանճերին էին քշում իրենց վրայից: Առավոտյան ժամը իննին մոտ տղամարդկանց օսլայած, ձիգ օձիքներն արդեն թրջված–ճմռթված էին: Կանայք լոգանք էին ընդունում կեսօրից առաջ, ապա նաև ժամը երեքի քնից հետո, իսկ արդեն իրիկնամուտին քրտինքով ու քաղցրափոշով եղյամապատված չամչով բուլկի էին հիշեցնում:
Այդ տարիներին մարդիկ դանդաղ էին շարժվում: Օրոր– շորոր ճեմում էին հրապարակում, ոտքերը քստքստացնելով պտտվում էին շրջակա խանութներում և անխնա ժամանակ էին վատնում ամեն ինչի վրա: Օրը սովորականի պես քսանչորս ժամ ուներ, բայց Մեյքոմում ավելի երկար էր թվում: Մարդիկ չէին շտապում, որովհետև ո՛չ գնալու տեղ կար, ո՛չ գնելու բան, ո՛չ փող, որ ինչ–որ բան գնեին, և ո՛չ էլ քաղաքի սահմաններից դուրս դիտարժան վայր: Բայց ոմանց համար աղոտ լավատեսության ժամանակներ էին: Բոլորովին վերջերս Մեյքոմ գավառում ասում էին, որ ոչնչից պետք չէ վախենալ, բացի հենց իրենից՝ վախից:
Մենք՝ Աթիքըսը, Ջիմն ու ես, գումարած մեր խոհարարուհին՝ Քալփըրնիան, ապրում էինք քաղաքի գլխավոր բնակելի փողոցում: Ջիմն ու ես կարծում էինք, որ վատ հայր չունենք, նա խաղում է մեզ հետ, կարդում է մեզ համար և նրբանկատ խստությամբ է վերաբերվում մեզ:
Մի ուրիշ երևույթ էլ Քալփըրնիան էր: Մարմինն ամբողջովին անկյուն  ներից էր կազմված, ոսկրոտ էր, կարճատես, շիլաչք, ձեռքերն անկողնակի պես լայն էին և կրկնակի ծանր: Ինձ մշտապես հրամայում էր հեռանալ խոհանոցից և հարցնում էր, թե ինչու Ջիմի պես խելոք չեմ ՝ իմանալով հանդերձ, որ նա ինձնից մեծ է, բացի այդ՝ անվերջ ներս էր կանչում, երբ տուն գնալու միտք չունեի: Մեր կռիվը հարատև էր ու միակողմանի: Հաղթողը միշտ Քալփըրնիան էր, հիմ նականում այն պատճառով, որ Աթիքըսը միշտ նրան էր պաշտպանում: Նա մեզ հետ էր Ջիմի ծնվելու օրից, և որքան հիշում եմ, անվերջ զգացել եմ նրա բռնակալ ներկայությունը:
Մեր մայրը մահացավ, երբ ես երկու տարեկան էի, այնպես որ, երբեք նրա բացակայությունը չեմ զգացել: Ծնունդով Մանթգամըրիից էր՝ Գրայամ ընտանիքից: Աթիքըսը նրա հետ ծանոթացել էր, երբ առաջին անգամ նահանգի օրենսդիր ժողովի անդամ էր ընտրվել: Այդ ժամանակ միջին տարիքի տղամարդ էր, իսկ աղջիկը տասնհինգ տարով փոքր էր նրանից: Ջիմը նրանց ամուսնական կ յանքի առաջին տարվա պտուղն էր, չորս տարի անց ծնվեցի ես, իսկ երկու տարի անց մեր մայրը հանկարծամահ եղավ սրտի կաթվածից: Ասում են, որ նրանց գերդաստանում դա ժառանգական է: Նրան չէի կարոտում, բայց ինձ թվում է՝ Ջիմը կարոտում էր: Որովհետև լավ էր հիշում նրան և երբեմ ն խաղի կեսին հանկարծ խոր հառաչում էր, ապա հեռանում և մենակ էր խաղում ավտոտնակի հետևում: Երբ նա այդ վիճակում էր, արդեն գիտեի, որ ավելի լավ է՝ նրանից հեռու մնամ:

Երբ արդեն վեց տարեկան էի, իսկ Ջիմը՝ մոտ տասը, ամռան ամիսներին մեր ազատ տարածության սահմանը ձգվում էր (Քալփըրնիայի ձայնի հասանելիության շրջանակներում) հյուսիսից՝ մինչև մեզնից երկու տուն այն կողմ գտնվող տիկին Անրի Լաֆայետ Դյուբոզի տունը, իսկ հարավից՝ մինչև երեք տուն այն կողմ գտնվող Ռադլիների տունը: Եվ երբեք գայթակղություն չունեցանք խախտելու այն: Ռադլիների տանը մի անհայտ էություն էր բնակվում, որի միայն նկարագրությունը բավական էր, որ օրեր շարունակ ծպտուններս դուրս չգար, իսկ տիկին Դյուբոզն էլ հենց դժոխքն էր, որ կար:
Այդ ամառ էր, որ մեր քաղաք եկավ Դիլը:
Վաղ առավոտ էր, օրվա մեր խաղն էինք սկսում ետնաբակում, երբ Ջիմն ու ես մեր դրկից հարևանուհի օրիորդ Ռեյչըլ Հավըրֆըրդի կաղամբի մարգերից ինչ–որ ձայն լսեցինք: Երկաթալարե ցանկապատին մոտեցանք, որպեսզի տեսնենք, թե շան քոթո՞թ է, քանի որ օրիորդ Ռեյչըլի տերիերը ձագ էր բերելու, բայց դրա փոխարեն այնտեղ մարդ գտանք, որ նստած մեզ էր նայում: Այդ դիրքում նա գրեթե կաղամբի թփի բարձրության էր: Աչքերս պլշած այնքան նայեցինք, մինչև խոսեց.

  1. Ողջո՜ւյն:

  2. Քեզ էլ ողջույն,— սիրալիր պատասխանեց Ջիմը:

  3. Ես Չարլզ Բեյքըր Հարրիսն եմ,— ասաց նա:— Ես կարդալ գիտեմ:


— Հետո՞ ինչ,— ասացի ես:
— Հեչ, մտածեցի, որ ձեզ դուր կգա, որ կարդալ գիտեմ: Եթե կարդալու կարիք ունեք, կարող եմ…

  1. Քանի՞ տարեկան ես,— հարցրեց Ջիմը,— չորս ու կե՞ս:

  2. Յոթ եմ դառնում:

  3. — Բա էլ ի՞նչ ես գլուխ գովում,— ասաց Ջիմը, ապա բթամատը իմ կողմը ցցեց:— Հրե՛ն, Սրաչուկը ծնված օրից կարդալ գիտի, բայց դեռ դպրոց չի գնում: Իսկ դու շատ ես փոքր–մոքր, հեչ յոթ տարեկանի նման չես:



— Փոքր եմ, բայց մեծ եմ,— ասաց նա:
Ջիմը մազերը հետ տարավ ճակատից, որպեսզի ավելի լավ զննի նրան:
— Հապա մի մո՛տ արի, Չարլզ Բեյքըր Հա՛րրիս,— ասաց Ջիմը,— Տե՜ր Աստված, հո անուն չէ՜:
— Քոնից որ հաստատ ծիծաղելի չէ: Հորաքույր Ռեյչըլն
ասել է, որ քո անունը Ջերեմի Աթիքըս Ֆինչ է: Ջիմը խոժոռվեց:
— Ես էնքան մեծ եմ, որ անունս ինձ սազում է,— ասաց նա:— Իսկ քոնը քեզնից բոյով է: Գրազ կգամ, ամբողջ մի ֆուտ բոյով է:
— Բոլորն ինձ Դիլ են ասում,— մի կերպ ցանկապատի տակ խցկվելով՝ ասաց Դիլը:
— Ավելի լավ է վրայով անցնես, ոչ թե տակով,— ասացի:— Որտեղի՞ց ես եկել: Դիլը Մըրիդիանից էր՝ Միսիսիպի նահանգից, եկել էր ամառը հորաքրոջ՝ օրիորդ Ռեյչըլի հետ անցկացնելու և այսուհետև ամեն ամառ Մեյքոմ էր գալու: Նրա ընտանիքի բոլոր անդամներն էլ Մեյքոմի գավառում էին նվել, մայրը Մըրիդիանում լուսանկարչի մոտ էր աշխատում, որդու նկարը «Գեղեցիկ երեխաներ» մրցույթին էր ուղարկել և հինգ դոլար էր շահել որպես մրցանակ: Փողը Դիլին էր տվել, նա էլ դրանով քսան անգամ կինո էր գնացել:
— Մեզ մոտ էստեղ կինո չի լինում, մեկ–մեկ դատարանում են ցույց տալիս, էն էլ Հիսուսի մասին,— ասաց Ջիմը:— Հեչ լավ բան տեսե՞լ ես:
Դիլը «Դրակուլան» էր տեսել, և դա այնպիսի բացահայտում էր, որից Ջիմը հուզվեց և սկսեց գրեթե հարգանքով նայել նրան:
— Կպատմե՞ս,— ասաց նա:
Դիլը տարօրինակ տղա էր: Վուշե կապտավուն կիսատաբատ էր հագել, որ վերնաշապկի վրա էր կոճկվում, մազերը ձյունաճերմակ էին և բադաբմբուլի պես կպել էին գլխին, ինձնից մի տարով մեծ էր, բայց ես ավելի բարձրահասակ էի: Երբ այդ հին հեքիաթն էր պատմում, նրա երկնագույն աչքերը մերթ փայլում էին, մերթ մթնում, ծիծաղում էր անսպասելի ու լիաթոք և սովորություն ուներ անվերջ խաղալու ճակատի կենտրոնում կախված մազափնջի հետ:
Երբ Դիլը փոշիացրեց–վերացրեց Դրակուլային, և Ջիմն ասաց, որ երևում է՝ կինոն գրքից հետաքրքիր է, Դիլին հարցրի, թե նրա հայրը որտեղ է:

  1. Նրա մասին ոչինչ չասացիր:

  2. Հայր չունեմ:

  3. Մահացե՞լ է:

  4. Չէ՛…

  5. Եթե չի մահացել, ուրեմ ն ունես, չէ՞:


Դիլը կաս–կարմիր կտրեց, և Ջիմն ասաց, որ լռեմ, իսկ դա հաստատ նշան էր՝ լավ տնտղել էր Դիլին ու գտնում էր, որ տանելի տղա է: Դրանից հետո ամառը սովորական գոհացուցիչ կարգ ու բարքով ընթացավ: Իսկ սովորական գոհացուցիչ կարգ ու բարքը հետևյալն էր. բարեկարգեցինք մեր ծառատունը, որ սարքել էինք ետնաբակի հսկայական զույգ ճերմակ մայրիների արանքում, իրար հետևից աղմուկ–աղաղակով բեմադրեցինք մեր ներկայացում ները, որ հորինել էինք Օլիվեր Օփթիքի, Վիկտոր Ափըլթընի և Էդգար Րայս Բըրոուզի ստեղծագործությունների հիման վրա: Այդ հարցում Դիլը հայտնություն էր մեզ համար: Նա խաղում էր այն դերերը, որ նախապես իմ վզին էին փաթաթում. «Տարզանի» մեջ՝ կապիկ, պարոն Քրաբթրի՝ «Ռովըր եղբայրներ»–ում և պարոն Դեյմըն՝ «Թոմ Սվիֆթ»–ում: Եվ պարզեցինք, որ Դիլը հրաշագործ Մերլինն է, նրա գլխում լիքը արտառոց մտահղացում ներ, անհավատալի երազանքներ կան, նաև արտասովոր հարուստ երևակայություն ունի:
Բայց արդեն օգոստոսի վերջում ձանձրացանք նույն խաղացանկը անթիվ–անհամար անգամներ կրկնելուց, և հենց այդ ժամանակ Դիլը միտք հուշեց՝ ստիպել, որ Սարսափ Ռադլին տնից դուրս գա: