Գլխավոր Հոդվածներ

1988-ի երկրաշարժից հետո հայերն ու աշխարհը սգում էի

1988-ի երկրաշարժից հետո հայերն ու աշխարհը սգում էին, Բաքուն՝ ցնծում (տեսանյութ)

newmag-y-n

1988 թվականին Բաքվում հայատյացության ահագնացող ալիքը սրբեց-տարավ համակեցության եւ մարդկային կարեկցանքի մասին բոլոր միֆերը։ Երկրաշարժից հետո Հայաստանն ու աշխարհը սգում էին, իսկ Բաքվում ուրախությունն էր թևածում: Աննա Աստվածատուրյան Թերքոթն իր հուշերում նկար

Տիկին Նինան Բաքվում տեսածի ու ապրածի մասին թաց աչքերով է խոսում։ Լաստանավով փրկված փախստական է, չի էլ հիշում քանի օր են անցկացրել ճանապարհին։ Այն, ինչ եղավ՝ ցեղասպանություն էր. «Ես այնպիսի պահեր եմ ապրել, որոնց մասին պապս էր պատմում: Նա 1915-ին փրկվել էր ցեղասպանությունից։ Նա ինձ միշտ պատմում էր սպանդի մասին, Բաքվի փողոցներում կատարվում էր նույնը»։

Բաքվի ջարդերից փրկված փախստականները կորցրին ամեն ինչ՝ տուն, ունեցվածք, հույսեր ու երազանքներ: Փրկեցին միայն սեփական կյանքը: Նրանց մի մասը բնակություն հաստատեց Արցախում, մյուսները՝ Հայաստանում, Ռուսաստանում: Բաքվից փախավ մոտ կես միլիոն հայ, որի կեսից ավելին տեղավորվեց Հայաստանում: Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուն ուշագրավ մանրամասներ է պատմում այդ մարդկանց ճակատագրի մասին. «Մեծ թվով փախստականներ շարունակում էին 30 և ավելի տարիներ ապրել վարչական նշանակության շենք-շինություններում՝ մանկապարտեզներ, դպրոցներ, հոսպիտալ, նույնիսկ` շնաբուծարանի տարածքում ապրող ընտանիքներ ենք ունեցել»:

Հարյուրավոր մարդիկ մինչև վերջերս էլ սեփական տանիք չեն ունեցել: 2012-ից ի վեր բնակարանով պահովման որևէ ծրագիր չի արվել: Վերջին երեք տարում ծրագիրը վերսկսվել է Երևանում: Նելլի Դավթյանը վիճակագրություն է ներկայացնում. «Ծրագրին մասնակցության հայտ են ներկայացրել 360-ից ավելի մարդիկ, նրանց գործերը քննվել են, դրական եզրակացություն և բնակարանի գնման սերտիֆիկատ է տրվել 271 ընտանիքի: Հիմա սկսվել է ծրագրի վերջին՝ չորրորդ փուլը, որ ծածկելու է բոլոր մարզերը»:

                                                                                   

Ժամանակն ու տեղանքը փոխվում են, բայց ադրբեջանական ձեռագիրն ամեն անգամ նույնն է: 44-օրյա պատերազմին թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմը թիրախավորում էր խաղաղ բնակավայրերը, սպանում ու խոշտանգում բնակիչներին: Պատերազմի ընթացքում և դրանից հետո էլ տասնյակ հազարավոր մարդիկ թողեցին տուն ու հայրենիք, այրեցին ամբողջ կյանքում ստեղծածը և միակ ճամպրուկը ձեռքին կրկին բռնեցին գաղթի ճամփան: Հայաստանում ապաստանել էր 90 հազարից ավելի արցախցի, նրանց 88 տոկոսը՝ կանայք և երեխաներ: Պատերազմից հետո նրանց մի մասը վերադարձավ տուն, մյուսները՝ վերադարձի տուն այլևս չունեին: Արցախցիներից շատերը Սյունիքում էին ապաստանել և հիմա՝ ընդամենը երկու տարի անց, շատերը ստիպված են հեռանալ նաև Սյունիքից: Տեղահանության հերթական ալիքը այս տարվա սեպտեմբերին էր: Թշնամու թիրախում են՝ Սյունիքը, Վայոց Ձորը, Գեղարքունիքը: Նելլի Դավթյանի հրապարակած թվերը պարզապես սահմռկեցուցիչ են. «Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել էր 7600 թիվը, մենք այդ նույն համայնքներում սկսեցինք մեր հաշվառումը և այս պահին ունենք 2500-ից ավելի մեծ թիվ: Շարժն այս անգամ շատ ակտիվ էր»:

Կարդացեք նաև

Սումգայիթում, Բաքվում և Մարաղայում կատարվածը մնաց անպատիժ: Մեկ այլ սցենարով, բայց նույն ընդգծված հայատյացությամբ կրկնվում է տասնամյակներ անց: Այն, ինչ տեսել են հայերն ադրբեջանում և այն, ինչ տեսնում են նրանց սերունդներն Արցախում ու Հայաստանում, փաստում են՝ Ադրբեջանը խորացնում է հայատյաց պետական քաղաքականությունը:

Կարդացեք նաև

Տարածել