BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Աննա Աստվածտուրյան-Թերքոթի հանդիպումը՝ Մայր բուհի

Աննա Աստվածտուրյան-Թերքոթի հանդիպումը՝ Մայր բուհի ուսանողների հետ (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Իր գրքարշավի միջոցառումներով Հայաստանում գտնվող գրող Աննա Աստվածատուրյան-Թերքոթը հյուրընկալվել էր նաև Մայր բուհի ուսանողներին: «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի հիմքում 14 տարեկան աղջնակի հիշողություններն են Բաքվի ջարդերի և պետական մակարդակով քարոզվող

Ադրբեջանում ոճրագործներին հերոսացնում էին դեռ Սումգայիթի ու Բաքվի ջարդերի ժամանակ։ Ադրբեջանական վայրագություններն այդպես էլ իրավական հստակ գնահատական չստացան և տասնամյակներ անց հայատյացության հերթական ալիքից փրկվածներն աշխարհին պատմում են իրենց պատմությունը: Աննա Աստվածատուրյան- Թերքոթի դեռահասության օրագիրը դարձել է գիրք և պատմում է բաքվի ջարդերի մասին՝ ականատեսի իրավունքով. «Երբ սկսվեցին Սումգայիթի ջարդերը, Բաքվում հայերի հանդեպ վերաբերմունքը միանգամից փոխվեց: Պետական մակարդակով հակահայկական քարոզչությունը սաստկացավ: Իրականում ես այս ջարդերը չեմ տարանջատում, դրանք մեկը մյուսի շարունակությունն էին»:

  

Աննա Աստվածատուրյանը ԵՊՀ-ի ուսանողներին պատմում է, թե ինչպես որոշեց հրապարակել իր անձնական պատմությունը: Գիրքը նախ հրատարակվեց անգլերեն, հետո՝ ռուսերեն: Պատերազմից հետո Աննան որոշեց, որ գիրքը պետք է նաև հայերեն թարգմանվի: Արդյունքում՝ Newmag-ը հայ ընթերցողին է ներկայացնում «Արտաքսում. Դեպի անհայտություն» գիրքը. «Երբ գրականության դասախոսս կարդաց օրագիրս, ասաց, որ պետք է անպայման հրապարակեմ այն: Ես չէի ուզում հրապարակել, որովհետև դրա մեջ շատ անձնական պատմություններ կան: Բայց երբ երեխաներս ծնվեցին, սկսեցի կյանքին այլ կերպ նայել և որոշեցի, որ այս պատմությունը պետք է լսելի դարձնել աշխարհում»:

                                                                                                      

Աննա Աստվածատուրյանի խիզախությունն օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր պատմելու շատ բան ունեն, բայց երկմտում են: Այն, ինչ տեսել են հայերն Ադրբեջանում և այն, ինչ տեսնում են նրանց սերունդներն Արցախում ու Հայաստանում, փաստում են՝ Ադրբեջանը խորացնում է հայատյաց պետական քաղաքականությունը: Եվ հիմա առավել քան երբևէ կարևոր է լսելի դարձնել այդ դժոխքը տեսած ու ապրած մարդկանց պատմությունները:

   

Կարդացեք նաև

 

Տարածել